ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հավաքական արժեքների կորուստը կարող է անդառնալի հետևանքների բերել

23 Հունիս 2025

«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից մեր ազգային արժեքների ու արժեհամակարգի դեմ լուրջ պայքար է տարվում։ Սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միակողմանի զիջումներով բանակցություններ վարելու՝ Փաշինյանի քաղաքականության տրամաբանության մեջ է, իսկ հարվածել Հայոց եկեղեցուն, նշանակում է՝ ամբողջությամբ հարվածել հայ ժողովրդի ողնաշարին»,–Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով, որ դարեր շարունակ մեզ պահողը Եկեղեցին է, և դրանով պայմանավորված ժողովուրդը միշտ Եկեղեցու շուրջ է համախմբված եղել։

Եկեղեցու դեմ արշավը Հակոբ Բագրատունին նաև համարում է պետության կողմից Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձ, որը, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա ցավով է նկատում, որ օրվա իշխանությունը թիրախավորել է ոչ միայն Հայոց Եկեղեցին ու եկեղեցականներին, այլև՝ Եկեղեցուն սատարող հայորդիներին, ինչպիսին բարերար Սամվել Կարապեյանն է։

«Սամվել Կարապետյանն այն բացառիկ հայորդիներից է, որը մշտապես Հայաստանում ու Արցախում բարեգործություններ է արել, նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, հազարավոր երիտասարդ ընտանիքների ապահովել աշխատանքով, հիմնել մեծ թվով բարեգործական հաստատություններ և այլն։ Փաստորեն, հարվածել Սամվել Կարապետյանին ու նման անհատների, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը, վախ ու անհանգստություն ձևավորել դրսում ապրող այն հայերի մոտ, որոնք մտադիր են գալ ու տնտեսական ներդրումներ կատարել, կամ բարեգործություններ անել։ Փաշինյանը սրանով ուզում է Հայաստանը կախյալ պահել իր կամքից և տանել իր ուղղությամբ»,- վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նրա խոսքով՝ պետք է աչալուրջ լինել, որովհետև հավաքական արժեքների կորուստը, հավաքական կամքի ջլատումը կարող է անդառնալի հետևանքների բերել։ Հակոբ Բագրատունին նշում է, որ նույն քաղաքականությունը փորձ է արվում Սփյուռքում տարածել՝ ներքին պառակտումներ ստեղծելով, լավի ու վատի, սև ու սպիտակի բաժանելով, կազմաքանդելով Սփյուռքի միասնական համակարգը։

«Ազգագործան քաղաքականություն է»,-վստահեցնում է լիբանանահայ գործիչը։

ՀՅԴ Բյուրոյի անդամը ցավով է նկատում, որ աշխարհը կանգնած է պատերազմի շեմին, տարածաշրջանը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, մինչդեռ Փաշինյանը ժողովրդին երկրորդական հարցերով է զբաղեցնում՝ շատ հաճախ անհասկանալի ու անընդունելի արտահայտություններ թույլ տալով։

«Համաժողովրդային պայքար ու պոռթկում է անհրաժեշտ»,-ասում է Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով․ «Քաղաքական տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր դիրքորոշում ունենալ, գաղափարական տարբեր ուղղություններով շարժվել, սակայն Եկեղեցին միակ հեղինակությունն է, որի շուրջ համայն հայությունն անզիջող է»,- հատկանշեց մեր զրուցակիցը։

Ինչպես հայտնի է, նախօրեին Սամվել Կարապետյանի որդին աշխարհասփյուռ հայությանը դիմել է խնդրանք-կոչով, ուստի ՀՅԴ Բյուրոյի անդամից հետաքրքրվեցինք Սփյուռքի արձագանքի կարևորության ու դրա վճռորոշ լինելու մասին։ Նա ասաց, որ չպետք է տարանջատել Սփյուռքն ու Հայաստանը, որովհետև Հայաստանի, Սփյուռքի, Արցախի հարցերը, խնդիրները, ցավը համահայկական են։

«Շատ բնական է, որ Սփյուռքը պետք է արձագանքի Սամվել Կարապետյանի ազատ արձակմանն ու նրա հանդեպ անօրինական գործողություններին։ Սփյուռքը պետք է արձագանքի Էջմիածնի կաթողիկոսության դեմ այս արշավին ու իր զորակցությունը հայտնի մեր Եկեղեցուն, որովհետև եթե անտարբեր լինենք ու չպայքարենք, այդ հարվածը կհասնի համայն հայությանը»,- վստահեցրեց Հակոբ Բագրատունին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company