ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ծանր գիշեր էր. իրավիճակը՝ Թեհրանից

24 Հունիս 2025

«Երեկ իսկապես ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոցը՝ կարծես միմյանց ապտակ տալու խնդիր կար», – «Փաստինֆո»-ին հայտնեց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ պայթյուն է տեղի ունեցել իր տան մոտ, սակայն, բարեբախտաբար, իրենք չեն տուժել։ «Համայնքում մեծ վնասներ չկան։ Պայթյուն եղավ Հայկական «Արարատ» մարզավանի մոտակայքում․ պայթյունի ալիքից՝ ինչպես «Ալիք»-ի խմբագրությունում, այնպես էլ մարզավանում, պատուհանների ապակիները փշրվեցին և երկու դուռ վնասվեց։ Դա է ամբողջ վնասը։ Այժմ հարաբերական անդորր է՝ պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել, բայց դե ֆակտո հրադադար է։ Սպասում ենք՝ ինչ զարգացում կլինի։ Օրվա ընթացքը ցույց կտա՝ հրադադարը կպահպանվի, թե ոչ։ Ամեն դեպքում, Իրանը հայտարարել է, որ եթե մյուս կողմն անգամ խախտի, ինքը՝ չի խախտելու», – ընդգծեց Շահնազարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պատերազմի առաջին օրերին Իրանում սահմանվել էր վառելիքի վաճառքի սահմանափակում՝ յուրաքանչյուր վարորդ կարող էր գնել առավելագույնը 25 լիտր․ «Դա արվել էր ռեսուրսների կարգավորման նպատակով։ Խուճապ չկար, սակայն հոգեբանական լարվածություն առկա էր, և բենզալցակայանների մոտ հերթեր գոյացել էին։ Որպեսզի քաղաքացիները կարողանան անհրաժեշտության դեպքում արագ տեղափոխվել, փորձում էին բաքերը լիքը պահել։ Սակայն վառելիքի մատակարարումը երբեք չի դադարել։ Պետությունը կարողացել է ապահովել բենզալցակայանների գործունեությունը, անգամ քաղաքից դուրս շրջիկ տանկերներ էին տեղակայված՝ ճանապարհներին բենզին մատակարարելու համար»։

Շահնազարյանի խոսքով՝ Թեհրանի բնակչության մի մասը, հատկապես ամառանոց ունեցողները, նախընտրել է քաղաքից դուրս գնալ՝ ավելի ապահով վայրեր։ «Քաղաքը ռմբակոծվում էր, այդ պատճառով էլ մարդիկ հեռանում էին։ Սակայն վերջին երեք օրերին քաղաքը աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին։ Ոմանք ծովափ են մեկնել, հատկապես Գիլանի ու Մազանդարանի ուղղությամբ, իսկ այժմ՝ երբ միջոցները սպառվում են, մարդիկ վերադառնում են։ Կարծում եմ՝ վաղը Թեհրանը ամբողջությամբ կվերադառնա իր բնական ռիթմին»։

Պատասխանելով հարցին, թե ինչու դեպի Հայաստան մեծ հոսք տեղի չունեցավ, նա նշեց՝ «Օդային երթևեկությունը դադարեցված էր, իսկ ավտոբուսների տոմսեր դժվար էր ձեռք բերել։ Առաջիկա 10 օրվա բոլոր տոմսերն արդեն սպառված էին։ Իսկ անձնական մեքենայով մեկնելու դեպքում մարդիկ նախ ծախսերն էին հաշվում։ Իրանցիները նախընտրում են երկրի ներսում ավելի ապահով վայրեր տեղափոխվել, քան դուրս գալ։ Ի վերջո, եթե դուրս գաս, ո՞ւր պիտի գնաս, ու ինչքա՞ն մնաս՝ մի ամիս, երկու ամիս… սա հայտնի չէ, որովհետև պարզ չէ՝ որքան կշարունակվի պատերազմը»։

Նա հավելեց, որ համացանցը պատերազմի սկզբում դանդաղել է, ապա ամբողջությամբ արգելափակվել՝ անվտանգության նկատառումներով։ «Երրորդ օրվանից համացանցը ամբողջությամբ փակվեց։ Դա արվել է, քանի որ գործակալական մեծ ցանց էր ակտիվ Իրանում, և Իսրայելը այդ ցանցերի միջոցով էր հիմնականում հարվածներ հասցնում։ Համացանցի սահմանափակմամբ նաև դադարեցին ինտերնետի միջոցով վերահսկվող քվադրոկոպտորների պայթյունները»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company