ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

UCLA-ը կազմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական ունեցվածքի ցուցակը

24 Հունիս 2025

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջանակներում գործող Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագիրն (AGRP) անցյալ շաբաթ մեկնարկեց մի բեկումնային նախագիծ, որը հայերին հնարավորություն կտա փոխհատուցում ստանալ իրենց ունեցվածքի համար, որը բռնագրավվել էր թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ընթացքում և դրանից հետո։

Բացի 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդից, թուրքական կառավարությունը բռնազավթել է նաև նրանց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, և բռնագրավել նրանց ունեցվածքը։ UCLA-ի նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ բոլոր բացակայող տեղեկությունները հավաքված են մեկ պահոցում։

Հունիսի 16-ին կայացած վեբինարի ժամանակ AGRP-ի տնօրեն, պրոֆեսոր Թաներ Աքչամը լուսաբանեց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո հայկական հարստության համակարգված բռնագրավումն ու վերաբաշխումը, որը թուրքական կառավարության կողմից նկարագրվել է որպես «լքված ունեցվածք» (Emval-i Metruke):

Անկախ թուրք հետազոտող Սաիթ Չեթինօղլուն տարիներ է անցկացրել հավաքելու այս գույքերի համար կառավարության աճուրդի հայտարարությունները, որոնք 1920-ական և 1930-ական թվականներին հայտնվել էին թուրքական 34 մեծ ու փոքր քաղաքների տեղական թերթերում: Չեթինօղլուն այս հայտարարությունները հանձնել է UCLA-ին, որը թվայնացրել և թարգմանել է դրանք օսմաներենից ժամանակակից թուրքերենի և անգլերենի: Դրանք հասանելի են հետևյալ հասցեով՝
www.international.ucla.edu/armenia/stolenarmenianproperties:

UCLA-ի կայքում տեղադրված 31 էջանոց համապարփակ զեկույցում Չեթինօղլուն և Աքչամը մանրամասն նկարագրել են թուրքական կառավարության հակասական և խաբուսիկ հրամանները բռնագրավված հայկական ունեցվածքի տնօրինման վերաբերյալ. «1915 թվականի մայիսի 27-ին պաշտոնական հրաման է տրվել, որից կարճ ժամանակ անց սկսվել է հայկական ունեցվածքի լայնածավալ բռնագրավումը։ 1915 թվականի մայիսի 31-ին Օսմանյան նախարարների խորհուրդը հրամանագիր է հրապարակել, որը պաշտոնապես կարգավորում է հայկական ակտիվների «բռնագրավումը», որին հաջորդել է հունիսի 10-ի ավելի մանրամասն 34 հոդվածից բաղկացած հրամանագիրը։ Ամռան ընթացքում տարբեր նահանգներ են ուղարկվել հատուկ շրջաբերականներ, որոնք ավարտվել են 1915 թվականի սեպտեմբերի 26-ի պաշտոնական օրենքով և նույն թվականի նոյեմբերի 8-ի կիրառման հրամանագրով։ Այս օրենքներն ու հրամանագրերը սահմանում էին, որ հայկական բոլոր շարժական և անշարժ գույքերը պետք է գրանցվեն պաշտոնական գրանցամատյաններում, և դրանց արժեքը պետք է հատկացվի հայերին իրենց նոր բնակավայրերում… [Սակայն], Օսմանյան արդարադատության, ֆինանսների և ներքին գործերի նախարարությունների համատեղ հանձնաժողովի 1918 թվականի զեկույցում հստակ նշված է, որ ոչ մի հայ փոխհատուցում չի ստացել իր բռնագրավված ունեցվածքի համար։ Փաստորեն, Օսմանյան պետությունն է դարձել … ավարի գլխավոր շահառուն՝ օգտագործելով այս ակտիվները և դրանց վաճառքից ստացված եկամուտները տարբեր պետական հաստատություններ ֆինանսավորելու համար»։

Չեթինօղլուն և Աքչամը բացատրել են, որ 1922 թվականին Օսմանյան կայսրության փլուզումից հետո նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունը «վերահսկողություն ստանձնեց մնացած հայկական ունեցվածքի մեծ մասի նկատմամբ։ Սակայն նորաստեղծ պետությունը բախվեց զգալի ֆինանսական դժվարությունների։ Դրա հետևանքով, սկսած 1923 թվականից, տարբեր պետական հաստատություններ սկսեցին աճուրդի հանել այդ թալանված հայկական ունեցվածքը։ Այս վաճառքների մասին պաշտոնական ծանուցումները պարբերաբար հրապարակվում էին տեղական թուրքական թերթերում»։

Օրինակ, 1931 թվականի սեպտեմբերի 14-ին «Դիարբեքիր»ի (Դիգրանագերդ) թերթում հայտարարվում էր, որ 1931 թվականի սեպտեմբերի 17-ին Ալի Փինար գյուղում Օհանի դստեր՝ Հաթունի (Խաթուն) անունով գրանցված տան համար աճուրդ կանցկացվի, որը 20 լիրայով վաճառվել է Կարա Քիլիսեի փախստականներից Շեյմուսին (Ահմեթի որդուն):

Հաշվարկված է, որ բռնագրավված հայկական ընդհանուր ունեցվածքը, այդ թվում՝ հարյուր հազարավոր տներ և շենքեր, գործարաններ, հանքեր, մեկ միլիոնից ավելի ակր հողատարածք, խաղողի այգիներ, ձիթենու այգիներ, թթենու այգիներ, մոտ 2500 եկեղեցիներ և 1000 դպրոցներ, այժմ արժեն հարյուրավոր միլիարդ դոլարներ։

Բռնագրավված հայկական ունեցվածքը բաշխվել էր տարբեր թուրքական կառույցների։ Ըստ Չեթինօղլուի և Աքչամի՝ «ինչպես Միություն և առաջադիմություն կոմիտեի ժամանակաշրջանում», Թուրքիայի Հանրապետությունն այս ունեցվածքների մի մասը փոխանցել է «ընկերություններին՝ ազգային արդյունաբերությունը և մահմեդական բուրժուազիան զարգացնելու համար, իսկ մի մասը հատկացվել է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը՝ այդ ժամանակաշրջանի միակ կուսակցությանը… Շատ անշարժ գույք, ըստ անհրաժեշտության, բաշխվել է տարբեր հաստատությունների, ինչպիսիք են՝ ասոցիացիաները, պետական հաստատությունները, քաղաքապետարանները, առևտրի պալատները, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, Կարմիր մահիկը և բանկերը։ Մի խոսքով, կարելի է ասել, որ [թուրքական] հասարակության յուրաքանչյուր հատված օգտվել է հայկական ունեցվածքից»։

Քեմալական ժամանակաշրջանում բռնագրավված հայկական կալվածքները բաշխվել են հետևյալ կերպ.

1. «Հողի վաճառք և բաշխում մահմեդականներին»։
2. «Հատկացում և վաճառք ներգաղթյալներին (մուհաջիր)»։
3. «Փոխանցում և հատկացում պետական հաստատություններին»։
4. «Հատկացում զինվորականներին»։
5. «Հատկացում և վարձակալություն բանկերին, Առևտրի պալատին և ապրանքային բորսային»։
6. «Վաճառք ընկերություններին»։
7. «Հատկացում, վարձակալություն և վաճառք վարչակազմի հետ կապված հաստատություններին, ինչպիսիք են «Թուրքական օջախը», «Կարմիր մահիկը», «Ուսուցիչների միությունը» և «Տրապիզոնի մարզական ակումբը»։
8. «Հատկացում «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության ղեկավարների ընտանիքներին», որոնք սպանվել են հայերի կողմից, ինչպիսիք են Թալեաթ և Ջեմալ փաշաները, Ջեմալ Ազմին և Բահաեդդին Շաքիրը՝ համաձայն 1926 թվականի մայիսի 31-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի։

Այժմ հայ համայնքի պարտականությունն է վերցնել UCLA-ի կողմից հավաքված այս արժեքավոր տեղեկատվությունը և դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի դեմ ԱՄՆ դաշնային դատարաններում՝ պահանջելով արդարացի փոխհատուցում բռնագրավված հայկական ունեցվածքի համար։

Ինչպես գրել էի անցյալ ամիս, ամերիկահայերը պետք է կոչ անեն ԱՄՆ Կոնգրեսին ընդունել օրենք, որը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների նախագահը, որը հնարավորություն կտա դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի Հանրապետության դեմ՝ բռնագրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար: Այս նոր օրենքը հայերին թույլ կտա դատական հայցեր ներկայացնել վաղեմության ժամկետի լրանալուց շատ ավելի ուշ:

ԱՄՆ դատարանները կարող են պարտավորեցնող որոշումներ կայացնել Թուրքիայի դեմ՝ հայերին իրենց կորուստների համար փոխհատուցում վճարելու համար: Եթե Թուրքիան հրաժարվի կատարել դրանք, դատարանները կարող են որոշում կայացնել Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարությանը պատկանող բոլոր ակտիվների, ինչպիսիք են շենքերը, բանկային հաշիվները և «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռները բռնագրավելու մասին:

UCLA-ը, որպես ակադեմիական հաստատություն, իր բաժինը կատարել է հայ ժողովրդի կողմից բռնագրավված ունեցվածքի այս արժեքավոր ցուցակը կազմելու գործում: Այժմ հայ համայնքի հերթն է դատական գործողություններ սկսել՝ Թուրքիայից լիարժեք փոխհատուցում պահանջելու համար:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company