ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հնարավորությունների պատուհանը դեռ բաց է

19 Դեկտեմբեր 2022

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպման հետևանքով ընդունված քառակողմ հայտարարությունը լուծում է Արցախի կարգավիճակի հարցը։ «Երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, նրանք Պրահայից բերել էին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։

ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից՝ առանց որևէ վերապահումների, և դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է Լավրովը1։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս խոսքերը միանգամայն նոր լույսի ներքո են ներկայացնում արցախյան հիմնախնդրի լուծմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքը։ Այն, որ բանակցային գործընթացում լուրջ զարգացումներ կան, հայտնի էր դարձել արդեն իսկ Լավրովի հիշատակած Պրահայի հանդիպումից անմիջապես հետո։ Իրականում եվրոպական կողմի միջնորդությամբ անցկացված հանդիպումից հետո նման բովանդակությամբ հայտարարության ընդունումը տհաճ անակնկալ է դարձել հայ հանրության համար։ Խնդրահարույցը մասնավորապես հայտարարության այն ձևակերպումն էր, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշված է Պրահայի հայտարարության մեջ2:

Պետք է նշել նաև, որ Ալմա Աթայի հռչակագրում, որին հղում են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարը, նշված չէ, որ այն ստորագրող կողմերը միմյանց տարածքները ճանաչելիս հիմք են ընդունել ԽՍՀՄ միութենական պետությունների վարչական տարածքները, ինչպես դա իր ասուլիսում ներկայացրել է Սերգեյ Լավրովը։ Այս խնդրի առնչությամբ հռչակագրում միայն հետևյալ ձևակերպումն է արված՝ «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը….»3։ Մինչդեռ հայտնի է, որ հռչակագրի ստորագրման պահին՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, Արցախն արդեն անկախ պետություն էր, դիմակայում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիային և որևէ կերպ չէր տեղավորվում Ադրբեջանի «գոյություն ունեցող սահմանների» մեջ։ Եվ հետևաբար հարց է ծագում, թե ինչու է Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով Պրահայի քառակողմ հայտարարության մեջ Ալմա Աթայի հռչակագրին հղվելու փաստը, խոսում այն մասին, թե իբր դա լուծում է Արցախի կարգավիճակի հարցը։ Այս հարցը կարող է երկու պատասխան ունենալ.

ա) Լավրովն ահազանգ է հնչեցնում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնում է Ադրբեջանին։
բ) Ռուսաստանն իսկապես հրաժարվել է իր իսկ մշակած բանակցային առաջարկներից, որոնք ներկայացրել է Հայաստանին և Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում՝ հոկտեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հույս ունի՝ «Ռուսաստանի Դաշնությունը իր առաջարկությունները կպաշտպանի»։ Ի դեպ, Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի հենց այս հայտարարությանն էր բավական կոպիտ արձագանքել իր ասուլիսի ընթացքում։ «Ուստի, երբ այս պայմանավորվածությունը (խոսքը Պրահայի քառակողմ հայտարարության մասին է – Հ. Մ.-Շ.) ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»,- ասել է ռուսաստանցի նախարարը4։

Վերադառնալով վերը նշված երկու տարբերակներին՝ նշենք, որ, անկախ Լավրովի հայտարարությունների ու Ալմա Աթայի հռչակագրի կամայական մեկնաբանության պատճառից, փաստը մնում է այն, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցը լուրջ վտանգի է ենթարկվել. մի կողմից՝ Արցախին որևէ կարգավիճակ տալու գաղափարին դեմ է Ադրբեջանը, որը, ի դեպ, կարողացել է այդ հարցում ստանալ միջազգային հանրության հավանությունը, մյուս կողմից՝ Հայաստանն այդ խնդիրը լուծելու փոխարեն բանավեճի և նույնիսկ փոխադարձ քննադատությունների մեջ է մտել Արցախին որևէ կարգավիճակ տալուն օժանդակող թերևս միակ երկրի՝ Ռուսաստանի հետ։ Եվ սա շատ մեծ սպառնալիք է հայկական երկրորդ պետության համար։ Իսկ այն, որ Ռուսաստանը պատրաստ է և նույնիսկ որոշակի քայլեր է ձեռնարկել Արցախին ապագայում որևէ կարգավիճակ շնորհելու ուղղությամբ, հաստատվում է ոչ միայն Լավրովի՝ հիշատակված ասուլիսում արտահայտած մտքերով, այլև ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն հայտարարությամբ, որ եթե հայ ժողովուրդն ու իշխանությունները գտնում են, որ «Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է»5։

Չնայած Նիկոլ Փաշինյանի բոլոր հերքումներին՝ նրա և Ռուսաստանի ղեկավարի՝ միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներից ու բանակցային գործընթացին տրված գնահատականներից պարզ է դառնում, որ կա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային փաստաթղթերի երկու տարբերակ՝ ռուսական ու արևմտյան։ Վալդայան ակումբում Պուտինը նշել է, որ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը «նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը»6։ Ռուսական տարբերակը, ըստ նույն գնահատականների, ենթադրում է, որ Արցախը կարող է կարգավիճակ կամ, ինչպես հենց Պուտինն է ասում, «որոշակի առանձնահատկություններ» ունենալ։ Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը երկու հնարավոր տարբերակներից ընտրել է առաջինը՝ արևմտյանը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո հայկական քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է եղել ռուսական կողմի համար։ Չգիտեմ՝ որտեղից էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը և «փաստի առաջ են կանգնեցրել նրան»։ Լավրովի վերոնշյալ հայտարարություններով այդ լուրերը, ցավոք, հաստատվել են, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Եվ շատ բնական է, որ Պրահա-Սոչի-Երևան (ՀԱՊԿ գագաթնաժողով)-Մոսկվա (ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում) բանակցային հերթական շրջափուլից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ավելի պահանջկոտ լինել Արցախի նկատմամբ։ Այսպես՝ դեկտեմբերի 3-ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարինտակ խաչմերուկում փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Ադրբեջանական կողմը դեպքի առնչությամբ նշել է, որ Լաչինի միջանցքը փակած քաղաքացիական անձինք Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներն էին, որոնք պնդում էին, թե Արցախում շահագործվող ոսկու հանքերը բնապահպանական վնաս են հասցնում Ադրբեջանին7։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվել էր ստորագրել ընդդիմության՝ խորհրդարան բերած ԱԺ հայտարարության տեքստը՝ պահանջելով, որ դրանից հեռացվեն «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշման իրավունք», «Ադրբեջանի ագրեսիա» արտահայտությունները8։

Այս ամենը հաստատում է մեր վերոնշյալ թեզն այն մասին, որ ՀՀ իշխանությունները լրիվ հրաժարվել են Արցախի շահերը պաշտպանելու առաքելությունից: Պաշտոնական Երևանը նույնիսկ չի արձագանքել ռուսական կողմի այն մեղադրանքներին, որ Արցախի կարգավիճակի հարցում հենց Հայաստանի դիրքորոշումն է խնդրահարույց դարձել հայկական երկրորդ պետության և նույնիսկ Ռուսաստանի համար: Իսկ հիմա անընդհատ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել: Ու եթե Պրահայի քառակողմ հայտարարությունը, որն ինքնին շատ վատն է հայկական կողմի համար, դեռ դատավճիռ չէ Արցախի համար, ապա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես վերջ դնել հայ ժողովրդի վերջին 33 տարվա պայքարին և ջուրը գցել այդ տարիներին ունեցած մեր բոլոր ձեռքբերումները:

Իրավիճակը փրկելու հնարավորության պատուհանը դեռ բաց է հայ ժողովրդի համար: Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի ուղերձը շատ հստակ էր. եթե հայերը կամենան, իրադարձությունները կարող են նաև այլ ընթացք ունենալ: Բայց հայ ժողովուրդ ասելով ո՛չ ես, ո՛չ էլ Պուտինը ՀՀ գործող իշխանություններին նկատի չունենք: Ճիշտ հակառակը` Արցախը փրկելու մեր ժողովրդի ցանկությունը Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխությամբ կարող է միայն արտահայտվել: Այլ տարբերակ պարզապես չկա: Իսկ այդ հնարավորության պատուհանը, որը, ինչպես նշեցինք, դեռ բաց է, ամեն պահի կարող է փակվել: Այս վիճակը երկար չի պահպանվի: Ավելին՝ դրա ձգձգումը միայն վնասներ է բերում Հայաստանին և Արցախին: Ուստի մեր էլիտան պետք է շատ արագ կողմնորոշվի և ժողովրդին ոտքի հանելու նոր հնարավորություններ գտնի: Հակառակ պարագայում ամեն ինչ կարելի է կորսված համարել:

Հղումներ

1. «Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը», 01.12.2022, https://mediamax.am/am/news/karabakh/49553/ (մուտք՝ 05.12.2022)։
2. «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը», 07.10.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/ (մուտք՝ 05.12.2022)։
3. «Ալմա Աթայի հռչակագիր», https://www.irtek.am/views/act.aspx?aid=43899 (մուտք՝ 05.12.2022):
4. «Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
5. «Հայաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք. Պուտին», 27.10.2022, https://www.armtimes.com/hy/article/246890 (մուտք՝ 05.12.2022)։
6. Նույն տեղում։
7. «Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա», 03.12.2022, https://times.am/704094/ (մուտք՝ 05.12.2022)։
8. «ՔՊ-ն հայտարարության մեջ ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, փոխարենը ավելացրել՝ «Ղարաբաղի հայություն». Իշխան Սաղաթելյան», 02.12.2022, https://www.yerkir.am/public/hy/article/2022/12/02/3840 (մուտք՝ 05.12.2022)։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 12, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company