ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Խաղաղությո՞ւն, թե՞ խայտառակություն: Արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ խեղկատակություն

20 Դեկտեմբեր 2022

ՀՀ արտաքին քաղաքականության կամ այն իրականացնողների վարքագծի մասին խոսելիս հնարավոր չէ խուսափել վերնագրում օգտագործված «խայտառակություն», «խեղկատակություն» և նման բառերից: Դրանք դժվար է բնութագրել քաղաքագիտական, դիվանագիտական հասկացություններով, ավելի տեղին են հոգեբուժական և իրավական սահմանումները:

Գալով իշխանության՝ Ն. Փաշինյանը զրոյացրեց ՀՀ արտաքին քաղաքական բոլոր ձեռքբերումները, նվազագույն մակարդակի իջեցրեց մեր հարաբերությունները դաշնակիցների, միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ, երկիրը դուրս դրեց տարածաշրջանային քաղաքական գործընթացներից: Որպես հետևանք՝ ապահովեց քաղաքական, ռազմական, դիվանագիտական բոլոր պայմանները՝ Արցախը Ադրբեջանին վերադարձնելու համար: Իսկ հասարակությանը շեղելու նպատակով քողարկում էր իր այդ քայլերը փողոցային և հեռուստատեսային շոուներով, խրախճանքներով, որքան աղմկահարույց, այնքան էլ անհիմն դատական հետապնդումներով, ճոռոմ խոստումներով: Նա մեկընդմեջ անում էր ազգային և պետական շահերը հարվածի տակ դնող հայտարարություններ, որոնք էլ ներկայացնում էր որպես ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններ: Այսպես, աղաղակելով, թե «Արցախը Հայաստան է և վերջ», վերվերի պարելով Շուշիում, զենքի փոխարեն ելակ մատակարարելով զինվորին և բազմաթիվ այլ «մազալու» բաներ անելով, նա արցախյան հակամարտությունը ներկայացնում էր որպես ներադրբեջանական միջէթնիկական հակամարտություն, որի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, իսկ արցախյան ազգային-ազատագրական պայքարը և հաղթանակը՝ որպես ՀՀ-ի կողմից ադրբեջանական տարածքների գրավում:

Տեղի տալով թուրք-ադրբեջանական հորդորներին՝ նա աստիճանաբար արժեզրկեց Մինսկի խմբի միջնորդական ջանքերը և խաղից դուրս դրեց բանակցային այդ ձևաչափը, առաջին տեղ մղեց տարածքային ամբողջականության սկզբունքը և առ ոչինչ դարձրեց Արցախի ինքնորոշման հարցը: Անտեսելով, արհամարհելով ՌԴ առաջարկները, դիվանագիտական հորդորներն ու քաղաքական ջանքերը` բանակցությունների միջոցով կանխելու Ադրբեջանի հարձակումը, ենթարկվելով արևմտյան հորդորներին՝ փորձեց ամեն կերպ խաղից դուրս թողնել Հայաստանի հիմնական դաշնակցին: Այդ մասին է վկայում նաև նոյեմբերի կեսերին նրա կողմից ռուսական խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետների հարցի բարձրացումը, երբ նա հայտնեց, որ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է Արցախում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգել 5-ից մինչև 25 տարի: Այս առաջարկը տարօրինակ է և ոչ տեղին, քանի որ ժամկետի ավարտին դեռ երեք տարի կա:

Սակայն Փաշինյանը շտապում է նախազգուշացնելու, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել խաղաղապահներին, ապա դրանով նա կխոստովանի, որ ի վիճակի չէ կատարելու իր առաքելությունը, և պարտավորված կլինի տեղը զիջել միջազգային խաղաղապահ զորախմբերին: Ո՛չ Ռուսաստանն է հայտարարել, որ դուրս է բերում խաղաղապահներին Արցախից, ո՛չ էլ ազերիներն են հանդես եկել նման պահանջով: Իրականում այս տարօրինակ առաջարկներով Փաշինյանը փորձում է հիմք նախապատրաստել Արցախում ռուսական զորախմբին միջազգային խաղաղապահներով փոխարինելու համար: Բնականաբար, ռուսների կողմից նման նայիվ խորամանկությունները գնահատվում են որպես քաղաքական շանտաժ: Նրանք շատ լավ տեսնում են, թե ով է կանգնած դրա ետևում: Փաշինյանի ջերմագին շփումները Պուտինի հետ չեն կարող թաքցնել նրա հետևողական փորձերը՝ դուրս թողնելու ռուսներին բանակցություններից և դրանք տեղափոխելու բրյուսելյան սեղանի շուրջ: Այդ մասին են վկայում նաև ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների այցերը հայ-ադրբեջանական սահման, հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած հանդիպումները ադրբեջանցիների հետ արևմտյան մայրաքաղաքներում:
Այսպիսի վարքագիծը պատահական չէ և հետապնդում է որոշակի նպատակներ՝ արմատապես փոխելու հայկական երկու պետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումները, խճճելու դրանք լիբերալ գլոբալիստական ցանցի մեջ:

Այս իշխանությունները գոհ են իրենց արածից և բարձր են գնահատում իրենց վարած արտաքին քաղաքականությունը: Այսպես՝ օրերս Ալեն Սիմոնյանը անկեղծորեն (իսկ լիբերալի դեպքում դա նույնն է, թե ցինիկորեն) լրագրողներին ասաց. «Մենք ստացել ենք հայ հասարակության համաձայնությունը, որպեսզի անցնենք խաղաղության դարաշրջանին։ Հետևաբար մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի օր առաջ խաղաղություն բերենք մեր ժողովրդին»։ Իսկապես, իշխանության գալու առաջին օրերից նրանք հայտարարում էին, թե ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, բայց տարան պատերազմի և խայտառակ պարտության:

Ճիշտը ստի, ցանկալին իրականի հետ խառնելով, մեղադրելով ընդդիմությանը, թե «երեսուն տարի ինչ են արել, մեզ բերել հասցրել են էս վիճակին», ԱԺ նախագահն ասում է, որ «պատերազմից երկու տարի անց մենք շատ հաջող բանակցում ենք, գրանցում ենք դիվանագիտական հաղթանակներ, ինչպես տեսնում եք, օրինակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ակտիվ ներգրավվածությունը մեր խնդիրների կարգավորմանը»: Այսպիսի խեղկատակությունն արժանի չէ որևէ քննադատության: Սակայն մի դեպքում Ալենը չի ստում, երբ ասում է, որ իրենք ստացել են հասարակության համաձայնությունը: Այո՛, ստացել են, համենայնդեպս «երջանիկ քաղաքացիների» կողմից: Ինչ վերաբերում է «հաջող բանակցություններին» և «դիվանագիտական հաղթանակներին», ապա այդ ինքնագնահատականները իրենց հիմքում որևէ ձեռքբերում չունեն: Դրանք ընդամենը արտաքին քաղաքական և դիվանագիտական գործունեության նմանակում են: Օրեր առաջ ԱԳ փոխնախարար Պ. Հովհաննիսյանը, խոսելով բանակցությունների մասին, հայտնեց, որ չկան ֆրանսիական, ռուսական կամ ամերիկյան տարբերակներ, այլ սեղանին դրված են բացառապես Բաքվի և Երևանի տարբերակները:

Հպարտ քաղաքացիների համար հպարտանալու ևս մեկ առիթ. նրանց ինքնիշխան ղեկավարները դեմ առ դեմ բանակցելու են ադրբեջանցիների հետ և սեփական առաջարկներով են հանդես գալու: Ի՞նչ ֆրանսիական, ի՞նչ ռուսական կամ ամերիկյան տարբերակ: Նույն փոխնախարարի խոսքերով՝ վարչապետն առաջարկել է խաղաղության պայմանագրի փոխարեն ստորագրել շրջանակային պայմանագիր, որը կպարունակի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր սկզբունքներ: Այդ սկզբունքների թվում է 1991 թ. Ալմա Աթայում ընդունված հռչակագրին համապատասխան միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Իսկ հետո նա թվարկում է բանակցությունների ընթացքի հետևյալ ուղղությունները՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, սահմանազատում և սահմանագծում, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների ապահովում: Այս ընդհանուր ֆրազներից, որոնցում ոչ մի կերպ չեն արտացոլվում ՀՀ իրական շահերը, ի՞նչ պատկերացում կարելի է կազմել այս վարչախմբի վարած քաղաքականության և դիվանագիտության վերաբերյալ: Սրանց համար սահմանագծումը և սահմանազատումը ինքնանպատակ են դարձել: Կարևոր չէ, թե ինչպես կանցնի սահմանը, այդքան տարածքներ զիջել են և դեռ էլի կզիջեն, միայն թե ազերիները համաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը: Իսկ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների ապահովում, եթե այդ տարածքը ճանաչում ես ադրբեջանական, իսկ բնակիչներին՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Այս մոտեցումները, որոնց մասին խոսում է փոխնախարարը, թելադրված են հենց Ադրբեջանի կողմից և ոչնչով չեն արտահայտում Հայաստանի շահերը: Դրանք պարտված կողմին առնում են վերջնագրով սահմանված շրջանակի մեջ:

Վարչապետը ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարեց, որ եթե նույնիսկ իրեն մեղադրեն դավաճանության մեջ, միևնույն է, պատրաստ է ստորագրելու պայմանագիրը` հանուն համապարփակ խաղաղության: Մինչդեռ Ադրբեջանը լրջորեն չի էլ քննարկում այս մոտեցումները և ՀՀ իշխանություններին չի դիտում որպես բանակցություններում հարցեր լուծող կողմ: Ալիևը հազիվ է զսպում իր քմծիծաղը, երբ Բրյուսելում, Մոսկվայում կամ Պրահայում Ն. Փաշինյանը խանդավառված խոսում է համապարփակ խաղաղությունից, վազվզում է մի մայրաքաղաքից մյուսը, մի երկրի ղեկավարից մյուսի մոտ՝ ամեն մեկին համապատասխան խոստումներ տալով: Ալիևը նաև լավ գիտի, որ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը ինքը գծելու է ոչ թե Նիկոլի, այլ ռուսների, ամերիկացիների հետ և ստիպված է լինելու հաշվի առնել նաև իրանցիների կարծիքն այդ գործում: Այնպես որ երբ փոխնախարարը, իհարկե կատարելով իր ղեկավարի հրահանգը, ասում է, թե «բանակցությունների սեղանին դրված են բացառապես Բաքվի և Երևանի տարբերակները», դժվար թե որևէ քաղաքական գործիչ դրան լուրջ վերաբերվի: Մինչդեռ գնալով ավելի ու ավելի է աճում մեր տարածաշրջանում դերակատար պետությունների ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Մեկը մյուսի ետևից եռակողմ հանդիպումներ են անցկացվում Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում:

Նախաձեռնություններով և հայտարարություններով հաճախ հանդես են գալիս Թուրքիան և Իրանը: Եվ, իհարկե, բոլորն էլ հորդորում են երկու երկրներին հնարավորինս արագ հասնել կայուն խաղաղության: Անշուշտ, պետություններից յուրաքանչյուրը ակնկալում է, որ խաղաղության հաստատումը չի հակասի իր հետապնդած շահերին և ձգտում է առավելագույնս ներգրավվելու գործընթացում: Հիմնական խաղացողներին քաջ հայտնի է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման: Եթե այն լուծված չէ, ապա վաղ թե ուշ խաղացողներից որևէ մեկը կփորձի օգտագործել այդ հանգամանքը հոգուտ իր քաղաքական շահերի: Դրանում մեծ փորձ ունի Ռուսաստանը, որը խորապես հասկանում է, որ, կորցնելով Ղարաբաղը որպես աշխարհաքաղաքական գործոն, կկորցնի իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա ու դուրս կմղվի Հարավային Կովկասից: Այդ պայմաններում ՌԴ միակ խաղաքարտը, ճիշտ կլինի ասել՝ հաղթաքարտը, մնում է Արցախը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կարգավիճակի հարցը: Այս հանգամանքները փորձառու դիվանագետին հատուկ նրբանկատությամբ, բայց և հեգնանքով իր վերջին հարցազրույցում ներկայացրեց Ս. Լավրովը: Խոսելով 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով ընդունված միութենական հանրապետությունների սահմանների անխախտելիության մասին՝ նա ասաց, որ «Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում», և այդպիսով հիշեցրեց Ալիևին ու Փաշինյանին, որ գոյություն ունի ԼՂ կարգավիճակի հարց: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հենց Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակի ճանաչումը հիմք հանդիսացավ ռուսների համար հանրաքվեով վերադարձնելու դրանք:

Նույն հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի նախագահների՝ Պրահայում ընդունած հայտարարությանը՝ նա ասաց, որ «դա թեթևացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես պետք է մոտենալ ԼՂ կարգավիճակի խնդրին։ Եվ իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան այն մասին, որ պետք է ապահովել ԼՂ-ում հայ բնակչության իրավունքները։ Բաքուն պատրաստ է դրան։ Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալու այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»: Այս մի քանի նախադասությամբ Ս. Լավրովը տալիս է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ծաղրանկարը:

Ս. Լավրովի վերը բերված հեգնական դատողություններից կարելի է նաև ենթադրել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքն ու հեղինակությունը պահպանելու համար որպես կարևոր գործոն կօգտագործի Արցախի կարգավիճակի հարցը: Դա գործոն է նաև Իրանի ձեռքում` թուրքական ծավալապաշտությանը դիմագրավելու համար: Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն Արցախը և ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդառաջ գնան դրան, օգտագործեն ընձեռված արտաքին քաղաքական հնարավորությունները՝ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելու համար:

Եթե այս իշխանությունները, հետևելով ազերիներին, որդեգրել են «Չկա Ղարաբաղ, չկա խնդիր» մոտեցումը և հրաժարվել են Արցախից, ապա ազգային ուժերը պետք է լարեն բոլոր ճիգերը՝ այն բանակցությունների սեղան վերադարձնելու և խաղաղության պայմանագրի կնքումը դրանով պայմանավորելու համար:

ՀՀ արտաքին քաղաքականությամբ 2000-ականների սկզբին որդեգրվել էր փոխլրացման սկզբունքը, այն է՝ որպես դիվանագիտական գործիք համադրել հարավկովկասյան տարածաշրջանում դերակատար պետությունների շահերը ի նպաստ սեփական խնդիրների լուծման: Այս իշխանությունները նույնպես օգտագործում են այդ սկզբունքը, սակայն հակառակ ուղղությամբ սպասարկում են այլ պետությունների շահերը ի հաշիվ Հայաստանի՝ վատնելով մեր պետության և ազգի կարողականությունն ու հարստությունը:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ» թիվ 12, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company