ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ռուսաստանին պետք չէ տարածաշրջանում լարվածություն ստեղծել

13 Հունվար 2023

Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնությունը քայլեր չի ձեռնարկում, արդյո՞ք ճանապարհի փակ մնալը ձեռնտու է մեր ռազմավարական դաշնակցին, ու ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության՝ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունից ճնշում կա, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք տրամադրի և անդամակցի նոր ձևավորվելիք Միութենական պետությանը: Այս հարցերի վերաբերյալ ԳԱԼԱ-ի հետ զրույցում իրենց տեսակետներն են հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

«Ռուսների ինչի՞ն է պետք, որ ճնշում գործադրեն Հայաստանի վրա, թե ընդգրկվիր Միութենական հանրապետության կազմ: Այդ հարցը Նիկոլ Փաշինյանն էլ հերքեց իր ասուլիսում, փորձեց հարցին այնպիսի պատասխան տալ, որ իր նշանակած ամենավստահելի մարդկանցից մեկին՝ անվտանգության խորհրդի քարտուղարին, շատ խայտառակ չանի ու ծիծաղի առարկա չդարձնի»,-հայտարարեց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Առանց այդ էլ Ուկրաինայի դեմ պատերազմն, ըստ նրա, այնպիսի զարգացումներ է ստանում՝ տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական սահմանափակումներ և այլն, որ ռուսներին ավելորդ լարվածություն պետք չէ մեր տարածաշրջանում:

«Այդ սուտ հայտարարությունը ժողովրդի համար է, որ մարդիկ սկսեն մտածել. Միութենական հանրապետության՝ Սովետական երկրի մաս կազմե՞լ, թե՞ Արցախի համար պայքարել, առավել ևս, որ այս իշխանություններն անընդհատ փորձում են մարդկանց հուսահատեցնել, որ Արցախի համար պայքարը հաջողություն չի բերի: Սա պարզ պրովոկացիա էր, պարզ սադրանք, որ մարդիկ ասեն, թե Արցախի համար պայքարի դիմաց պետք է զոհողության գնալ, իսկ այդ զոհողությունն իշխանության կորուստն ու Միութենական հանրապետության մաս դառնալն է»,-նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի՝ Քաշաթաղի միջանցքի բացման համար, ըստ Արթուր Խաչատրյանի, պետք է ուժ գործադրել, դիվանագիտական ճնշում կամ հենց գետնի վրա ուժ կիրառել, իսկ դա կբերի Ադրբեջանի և, հետևաբար, Թուրքիայի հետ լարվածության աճին, ինչն այս պայմաններում ռուսներին այնքան էլ ձեռնտու չէ:

«Այլ խնդիր էլ կա. Ադրբեջանը փակեց միջանցքը այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովը, ՔՊ-ական մեծամասնությունը հրաժարվեց ընդունել «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, որում նշվում էր, որ կա Արցախի Հանրապետություն, Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, և որ Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: ԱԺ բացարձակ մեծամասնությունը հրաժարվեց դա հաստատել: Իսկ Փաշինյանը նաև իր մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ շատ քողարկված, բայց բավականին բացահայտ ասաց, որ Արցախի հարցն իրենց համար փակված է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

«Նա իհարկե մեղադրեց նախկիններին, թե 1991 թվականին փաստացի ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը սուտ է: Այդ փաստաթուղթը ստորագրելու պահին նախ Արցախը Սովետական Միության օրենքներով իր անկախությունն էր հռչակել, ու դրանից բացի, Ադրբեջանը չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, միայն 1993 թվականին վավերացրել է ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը»,- ընդգծեց նա:

«Փաշինյանը նաև սուտ և սխալ ձևով մեկնաբանեց Մադրիդյան սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի կամ կամարտահայտության միջոցով: Այսինքն, ինքը փորձեց Արցախից հրաժարումը հիմնավորել նախկին ինչ-որ փաստաթղթերով: Դրանից բացի, նաև Լավրովը դեկտեմբերի 1-ին ասաց, որ մենք Սոչիում հավաքվեցինք, առաջարկեցինք Արցախի կարգավիճակը թողնել գալիք սերունդներին, բայց այս իշխանությունը բերեց Պրահայի փաստաթուղթը, որով Հայաստանը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի կազմում»,- շեշտեց քաղաքական գործիչն ու ավելացրեց. «Հիմա տեսեք, ռուսներն ասում են՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են այդ հարցում, ու որ Ստեփանակերտը և Բաքուն պիտի բանակցեն, էդ դեպքում ինչո՞ւ մենք մեր հարաբերությունները փչացնենք Ադրբեջանի հետ»:

Արթուր Խաչատրյանը վստահ է, որ Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ Ռուսաստանը որոշակի կտրուկ քայլեր ձեռնարկելու ինչ-որ հիմքեր կունենա այն դեպքում, երբ Հայաստանը Արցախի կարգավիճակը կվերադարձնի քաղաքական օրակարգ, միջազգային քաղաքական հարթակներ, կփորձի Ադրբեջանի ստեղծած ճգնաժամն օգտագործել հենց Ադրբեջանի դեմ և ամբողջ աշխարհին ուղերձ կհղի, որ այս բլոկադան ձմեռվա կեսին ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանում դատապարտված է կործանման, և Արցախի ժողովրդին փրկելու և Արցախի հարցը քաղաքականապես լուծելու համար պետք է գործի «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը:

Քաղաքական գործիչը համարում է, որ Հայաստանի իշխանություններից շատ բան է կախված: Իրենք եթե ընդունում են, որ Արցախը Ադրբեջանի մաս պետք է լինի, պետք է վերաինտեգրվի Ադրբեջանի հետ ու վերադառնա 1988 թվականի փետրվարի կարգավիճակին, ապա ռուսներից մենք ի՞նչ ենք սպասում:

«Կամ, ենթադրենք, ռուսներն ասում են, որ իրենց ազգային շահերից չի բխում լարվածության աճը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մենք ի՞նչ պետք է անենք, պետք է ձեռքներս լվանանք, ասենք. «Դե լավ, ուրեմն ոչ մի բան չպետք է անենք»: Տեսե՛ք, Շիրակի սահմանին ռուսական սահմանապահներն են: Հիմա եթե Թուրքիան առաջ գա, գետն անցնի, ռուսները չգնան ռազմական բախման՝ հիփոթետիկ իրավիճակ եմ ասում, մենք պետք է ասենք՝ չէ, չէ, սահմանը պետք է ռուսները պաշտպանեն, եթե իրենք չեն պաշտպանում, մենք անելիք չունե՞նք: Ի՞նչ մոտեցում է: Անտրամաբանական կհնչի»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը՝ ավելացնելով. «Հիմա պատկերացրեք, որ այս դեպքում իշխանավորներն ասում են. «Մենք չենք գնում բախման, ուժ չենք կիրառելու, Հայաստանը անելիք չունի՞ էս պայմաններում: Այստեղ մենք մեր պարտավորությունը, մեր պարտականությունը իրավունք չունենք 3-րդ կողմին տալ: Մի բան էլ իրենցից պահանջենք էն, ինչը մենք ինքներս չենք անում»:

«Անկասկած, ելքը պայքարն է, չպայքարող երկրները, չպայքարող մարդիկ և ազգերը կործանվում են, իսկ սրանք իրենց քաղաքական տհասությամբ և անհասկանալի խաղաղության օրակարգով տանում են դեպի կործանում: Ո՞վ է էդպիսի բան տեսել, վեր է կենում ՄԱԿ-ի ամբիոնից ասում է. «Ալիև, ասա՝ Հայաստանի սահմանը որն է»: Աշխարհում երկրորդ օրինակ կարո՞ղ եք բերել, որ մի երկիր իր թշնամի, իր ախոյան, հակառակորդ երկրին ասի. «Քո համար իմ սահմանը ո՞րն է: Բա որ այդպես է իրեն պահել, նա էլ մտել է մեր երկիր, ասել է՝ սա է սահմանը»,-նշեց քաղաքական գործիչը:

ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ինքը դեռ ռուսներից չի լսել որևէ արտահայտություն, որևէ միտք Միութենական հանրապետության կազմ ընդգրկվելու պարտադրանք կամ պահանջ Հայաստանին ներկայացնելու մասին:

«Որպես 88-ի շարժման մասնակից, ղեկավար, քաղաքական ուժի վարչության անդամ՝ պիտի ասեմ հետևայլը. «Մենք չգիտենք՝ ինչի մասին է խոսքը: Էն կանխավարկածով եթե շարժվենք, որ էս իշխանությունը 4 տարվա մեջ 4 մլն անգամ խաբել է մեզ, էստեղ արդեն ընդհանրապես վերապահումով եմ հարցին մոտենում: Հիմա ի՞նչ են ուզում. Լաչինի միջանցքը փոխենք Միութենական ընդհանուր պետություն մտնելու հե՞տ, թե՞ Զանգեզուրի միջանցքի հետ: Էնքան են սուտ ասել, էնքան են խճճել արդեն, որ իրենք իրենց ստերով են իրար հակասում»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

«Նախ էդ Միութենական հանրապետությունն ո՞ւր է, ի՞նչ է, մյուս կողմից՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք: Ցախը չեն գտնում, մի հատ էլ ցախավե՞լ պոչին կապեն: Ասենք Հայաստանը մտնի Միութենական հանրապետության կազմի մեջ, դա կնշանակի, որ Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիա Ռուսաստանի և Բելոռուսի նկատմամբ ագրեսիա կհամարվի, բնականաբար անվտանգության թիվ 1 համակարգով: Իսկ ռուսներին անհրաժեշտ է հակառակը, ռեգիոնում խաղաղության պահպանումը: Այն, ինչ ասում է իշխանությունը, մեկ այլ արկածախնդրություն է, մեկ այլ շրջանակների պրոպագանդա»,-եզրափակեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Կարինե Կազարովա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company