ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Դիմակները վայր են ընկել պարոնա՛յք, այլևս թաքցնել այն իրողությունը, որ գոյություն ունի՝ անհնար է

13 Հունվար 2023

Դիմակները վայր են ընկել պարոնա՛յք, որովհետև այլևս թաքցնել այն իրողությունը, որ գոյություն ունի՝ անհնար է, իսկ իրողությունը որն աշխատելու է մեր դեմ, թե՛ Արցախի անվտանգության, թե՛ Հայաստանի անվտանգության հետևյալն է. ԱԺ արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Առաջին անգամը լինելով մեր նորանկախ պատմության մեջ մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքորոշումների խզում՝ Արցախի և Հայաստանի։ Ստեփանակերտն ու Երևանը տարբեր նպատակներ են դրել։ Ակնհայտ է նաև այն, որ հայկական աշխարհը 2 մասի է բաժանվել, մի մասը Արցախի հետ միասին պայքարում է Արցախի ժողովրդի հետապնդած նպատակների համար, մյուս մասն այդ պայքարից հրաժարվել է։ Նպատակն Արցախի ժողովուրդը հստակ է արձանագրել ոչ միայն սահմանադրությամբ, այլ նաև վերջերս տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներով։ Դրանից է ծագել նաև այս իրավիճակի սրումը։ Արցախը հստակ ասել է, որ չի ապրելու Ադրբեջանի կազմում։ Որովհետև եթե որևէ մեկը այստեղ ինչ-որ պատրանք ունի, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում գոյատևել՝ արցախահայը գիտի, որ դա դանդաղ մահ է, եթե ոչ շատ արագ վերացում։ Արցախահայությունը դա ակնհայտ հասկացել է»,- ասաց նա։

Վերջին հայտարարությունները, որ հնչեցին զուգահեռաբար թե՛ Բաքվից, թե՛ Երևանից պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք ըստ էության, պաշտպանում ենք Ադրբեջանի մոտեցումները․ «Մենք էլ ենք ասում, որ չկա հնարավորություն պաշտպանել Արցախը Ադրբեջանից դուրս կարգավիճակում, բազմիցս է դա ասվել։ Ալիևը բացահայտ ասում է, որ Արցախի հարցը այլևս լուծված է, մենք էլ էնք ըստ էության ասում՝ կարգավիճակի իմաստով Արցախի հարցը լուծված է։ Պետք է ընդունենք փաստը, որ դա Ադրբեջանի կազմում պետք է մնա։ Ալիևն ասում է, որ մենք նոր խնդիր ենք բերում օրակարգ։ Քանի որ աշխարհն 2 տարի արդեն ընդունել է պատերազմի արդյունքները, նոր խնդիր ենք բերում միջազգային հանրության մեջ՝ Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Մենք դրան ասում ենք՝ պատրաստ ենք զիջել։ Հիմա էլ ենք պատրաստ ստորագրել այն զիջումները որոնք նախատեսված են, բայց ես չգիտեմ դա վերջնական կլինի, թե՝ չէ, սա է ասում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մարդը էլ ո՞նց խոստովանի, որ ամեն ինչի պատրաստ է, պարզապես թուրքերը՝ ադրբեջանցիների հետ միասին չեն ասում՝ վերջը որն է սրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մենք մեր բոլոր ունեցած անվտանգային գործընկերներին ասում ենք՝ դուք մեղավոր եք, մենք չենք կարող պաշտպանել Արցախի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը մերը չի երաշխավորում, չենք կարող անել զորավարժություն, որովհետև դա սպառնալիք կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ․ «Ադրբեջանն ասում է զենք մի գնեք, ձեր անվտանգության երաշխավորը ես եմ։ Փաստորեն մենք հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, երբ մեր անվտանգության երաշխավորը դարձել է Ադրբեջանը։ Այս վիճակից պետք է դուրս բերել հայ ժողովրդին։ Ադրբեջանը գալիս է մինչև Երևան, պետք է կանգնեցնել այս պրոցեսը»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company