Այս երիտասարդը հաղթեց «Իմ քայլը» դաշինքին
12 Դեկտեմբեր 2018Լուսանկարը երևի ոչ մի բան չասի այս երիտասարդի մասին։ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում է ծնվել։ Գեղամավանը հայտնի դարձավ այն առումով, որ այս խորհրդարանական ընտրություններին համայնքում ՀՅԴ-ն հաղթեց «Իմ քայլը» դաշինքին։ 881 ընտրողից ՀՅԴ-ն ստացավ 664, «Իմ քայլը»՝ 185, ԲՀԿ-ն՝ 11 ձայն։ Դա միակ համայնքն էր։
Բոլորը զարմացան՝ ո՞նց։ Գեղամավանցին կասի՝ ինչու՞ եք զարմանում, մեր ձայնը տվել ենք մեր հող ու ջուրը սիրող, արարող մարդուն՝ Իշխանին, ում ճանաչում ենք։ Կապ չունի, թե նա որ կուսակցությունից է, կարևորն այն է, որ լավ ղեկավար ու մարդ է։
Վերջին շրջանում Իշխանը նշանակվել էր Գեղարքունիքի մարզպետ, բայց կարճ աշխատեց։ Հ.Յ. Դ․ – ն 02.10.2018 թ. ներկայացրեց իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին հայտարարությունը ու Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:
ՀԳ. Եթե վերևներում էլ Գեղամավանի նման մտածեն՝ կապ չունի որ կուսակցությունից է, կարևորն այն է, որ լավ ղեկավար ու լավ մարդ է, երկրը երկիր կդառնա։
Հասմիկ Բաբաջանյան
hraparak.am