ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ստեփանակերտ-Պաքու Ձեւաչափին Իրաւական Նախադրեալը

19 Հունվար 2023

2022 թուականին ռուսական դիւանագիտութեան գործունէութեան արդիւնքներուն նուիրուած մամլոյ ասուլիսի ընթացքին Ռուսիոյ դաշնութեան արտաքին գործոց նախարարը յատուկ տեղ յատկացուցած է Բերձորի միջանցքի հարցին եւ ընդհանրապէս հայ-ազրպէյճանական սահմանին:

Ամէնէն ուշագրաւ բացայայտումը այն է, որ Ստեփանակերտի եւ Պաքուի ներկայացուցիչները հանդիպած են ռուս խաղաղապահ առաքելութեան ղեկավարութեան միջնորդութեամբ: Այս տեղեկութեան հրապարակայնացումէն անմիջապէս ետք Լաւրով յայտնած է, որ իր համոզումով` Բերձորի միջանցքը կը վերաբացուի շուտով:

Երբ միջանցքի բացման մասին կանխատեսում-հաստատում կը կատարուի Արցախի եւ Ազրպէյճանի ներկայացուցիչներու հանդիպած ըլլալու փաստէն անմիջապէս ետք, ըսել կ՛ուզուի, որ կայացած է համաձայնութիւն:

Շարունակենք տրամաբանութիւնը: Միջանցքի բացման անմիջականութեան մասին յայտարարութիւն կատարողը պաշտօնական Մոսկուան է: Այդ կը նշանակէ, որ Պաքուն համաձայնած է բանալ միջանցքը: Հետեւող հարցումը` Պաքուի այս համաձայնութեան դիմաց ի՞նչ խոստացած է արցախեան կողմը:

Մինչ այսօր Ազրպէյճան ներկայացուցած է յարափոփոխ պահանջներ: Բնապահպանական խնդիրներէն մինչեւ Բերձորի անցքով սպառազինութեան փոխադրումի պատրուակ, մինչեւ «Զանգեզուրեան միջանցք»-ի տրամադրում ու տակաւին Ստեփանակերտի իշխանութիւններու փոփոխութիւն, պետական նախարարի հեռացում կամ Արցախի պաշտպանութեան բանակի լուծարում, բոլորը Պաքուի ուղղակի անուղղակի պահանջներն են:

Միաժամանակ նկատենք, որ Արցախի մէջ գործող քաղաքական ուժերու միացեալ յայտարարութիւնը վերստին կարմիր գիծերու հիմնադրոյթները բանաձեւած էր եւ այդ առումով տեղին հրապարակուած կեցուածք էր ամբողջ Արցախի քաղաքական դաշտին անունով: Հերթական անգամ Արցախի քաղաքական համակարգը գիտակցական որոշումով հանդէս կու գար նման օրհասական պահերու միասնական օրինակելի դիրքորոշում որդեգրելով:

Բոլորովին այլ ուղղութիւն կը ստանան իրադրութիւնները, եթէ հակառակ Լաւրովի հաւաստիացումին, միջանցքը չբացուի. այդ կը նշանակէ, որ Պաքուն կը շարունակէ խախտել եռակողմ համաձայնութիւնը եւ արգելակել Բերձորի ճամբով երկու ուղղութիւններով ազատ շրջագայութիւնը, ըստ 9 նոյեմբերի հրադադարի յայտարարութեան 6-րդ կէտին:

Լաւրով պարզաբանած է, թէ ազրպէյճանցիները տուեալներ տրամադրած են, որ հայկական կողմը ականներ տեղափոխած եւ ականապատած է Ազրպէյճանի հետ սահմանակից շրջանները: Այս յայտարարութիւնը երկու կարեւոր ընդգծում ունի: Նախ այն, որ բնապահպանական օրակարգի կեղծ ըլլալու ինքնախոստովանանքն է Պաքուի կողմէ: Գործուղուած բնապահպանները փակած են Գորիս- Ստեփանակերտը այն պատճառով, որ Լաւրովին փոխանցած են այդ գործուղման ետին կանգնած Պաքուի իշխանութիւնները:

Երկրորդ ընդգծումը ուղղուած է Մոսկուային: Փաստօրէն այս ձեւով Պաքուն կը մեղադրէ Մոսկուան, որ չէ կրցած իրականացնել իր խաղաղապահ առաքելութիւնը` թոյլ տալով, որ հայկական կողմը սպառազինութիւն փոխադրէ Գորիս-Ստեփանակերտով:

Խնդիրը սակայն այլ նպատակ կը հետապնդէ: Բերձորի միջանցքին վրայ ազրպէյճանական անցակէտեր տեղադրելն է: Այստեղ արդէն 6-րդ եւ 9-րդ կէտերու հաւասար յարաբերակցութեան հարցն է, որ կ՛արծարծուի:

Եթէ Նախիջեւան-Ազրպէյճան բացուելիք ճանապարհին վրայ հայկական կողմը անցակէտեր տեղադրելու ծրագիր ունի, ապա Պաքուն Գորիս- Ստեփանակերտ ճանապարհին վրայ եւս անցակէտեր պիտի տեղակայէ: Միջանցք-միջանցքի դիմացը կը վերափոխուի ճանապարհային կարգավիճակ-ճանապարհային կարգավիճակ խաղի հաւասար կանոնի:

Այս պարագային սակայն խնդիրը Արցախի ներկայացուցիչներու բանակցային լիազօրութենէն անդին է, որովհետեւ խօսքը կը վերաբերի հայաստանեան տարածքներուն:

Կը թուի, որ Ստեփանակերտ-Պաքու բանակցութիւններու նոր ձեւաչափը ստեղծուած է արդէն: Այդ ձեւաչափը պէտք չէ սահմանափակուի միայն Բերձորի միջանցքի բացման օրակարգի քննարկումով: Ստեփանակերտի իշխանութիւնները կը ներկայացնեն ազգերու ինքնորոշման իրաւունքը իրացուցած ժողովուրդ մը: Պաքուի կողմէ Ստեփանակերտի ներկայացուցիչներուն հետ բանակցիլը նախադրեալ է այդ բոլորի իրաւականացման երթին համար:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company