ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հունվարի 21-ից «Երկիր մեդիան» եթերում չի լինի, հեռուստաընկերությունը դատարան է դիմել

20 Հունվար 2023

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։

Դրանք են՝ «Արմենիա TV» ՓԲ, «Ա-TV» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել էր, որ հաշվի են առնվել հեռուստաընկերությունների ֆինանսական եւ տեխնիկական բաղադրիչները։ Այսպիսով «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ, որպեսզի նախկինում 5 ազատ սլոթը, որը Հ2-ի ներկայացրած դատական հայցից հետո դարձել է 4, վերականգնվի: Դատարանը մեկ սլոթի մրցույթը չեղարկել է` հետագայում այն առանձին վիճարկելու համար:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վաղը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթեր հեռարձակման վերջին օրն է, սակայն եթե անջատեն հեռուստաալիքը, ապա այդ սլոթը կմնա ազատ, ՀՌՀ-ն այն չի համարում օգտագործման ենթակա:

Եսայանի խոսքով` հունվարի 21-ից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները կարող են իրենց հետեւել միայն կաբելային TV-ների միջոցով, իսկ ահա «Երկիր մեդիայի» ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանը հունվարի 19-ին պետք է վճիռ կայացներ` հայցը բավարարեր կամ մերժեր, սակայն այդպես էլ որեւէ վճիռ դեռեւս չի կայացրել` նիստը հետաձգվել է: «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայանի հետ:

– Ինչո՞ւ է դատարանը ձգձգում վճիռը հրապարակելու պրոցեսը: Ի վերջո, մի քանի ժամից «Երկիր մեդիան» այլեւս եթերում չի լինի:

– Դատարանը հունվարի 19-ին պետք է որոշում կայացներ` ընդունե՞լ հայցը, թե՞ ոչ, սակայն դեռեւս պատասխան չկա: Դատական հայցը ՀՌՀ-ի դեմ է: Մենք դիմել էինք ՀՌՀ-ին, որպեսզի իր նախորդ որոշումը, որը կայացվել էր 2022-ի օգոստոսին, վերանայի: Դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել հինգ սլոթի արդյունքները, հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ-ին` եթերը չանջատելու խնդրանքով, նկատի ունենալով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը: ՀՌՀ-ն TV-ների այդ դիմումը բավարարել էր: ՀՌՀ-ի որոշումը հետեւյալն էր` մինչեւ հինգ սլոթների ամփոփումը դատարանի որոշմամբ լիցենզիայից զրկված հինգ հեռուստաընկերություններին թույլատրել եթեր հեռարձակելու իրավունք, սակայն 2022-ի դեկտեմբերին մրցույթ հայտարարվեց չորս հեռուստաընկերության համար, հինգերորդ սլոթը մնաց մրցույթից դուրս, քանի որ կիրառվել էր արգելանք: Փաստացի հինգերորդ սլոթն արգելանքի տակ է այսօր, եւ այն, մեր կարծիքով, կարող է օգտագործել «Երկիր մեդիան»: Մենք դիմել էինք, որպեսզի հանձնաժողովը մեր եթերը չանջատի, քանի որ սլոթն ազատ է, սակայն մեզ մերժել են: Դիմել ենք դատարան:

– Այսինքն` կա ազատ սլոթ, սակայն ՀՌՀ-ի քմահաճությամբ այն չի տրամադրվում «Երկիր մեդիային»: Արգելանքի պատճառը ո՞րն է:

– Այո, սլոթն ազատ է, դրանով ոչինչ չի հեռարձակվելու:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ն նման որոշում կայացրել: Սա քաղաքակա՞ն քայլ է:

– Հինգերորդ սլոթն արգելանքի տակ է հայտնվել: Սլոթն ազատ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նոր մրցույթ հայտարարվի:

– Փաստորեն, ՀՌՀ-ն նախընտրեց «Կիսաբաց լուսամուտներ» հեռարձակող, հնդկական սերիալներ ցուցադրող TV-ներին, սակայն ոչ «Երկիր մեդիային»: Հատկանշական է, որ ՀՌՀ անդամների շարքերում կան, այսպես կոչված, մտավորականներ: Օրինակ, գրող, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ով զօրուգիշեր պայքարում էր աղավաղված խոսքի եւ անճաշակության դեմ, այսօր փաստացի նախընտրում է վերոնշյալ ցածրորակ պրոյեկտները, սակայն ոչ ձեզ: Ինչո՞ւ:

– Բնականաբար, պատճառը քաղաքական է: Որոշումն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանությունների քաղաքական մոտեցումներում: Ես այլ բան չեմ կարող ասել:

– Ե՞րբ կանջատվի հեռուստաալիքը:

– Հունվարի 21-ին: Մեր հեռուստադիտողները կարող են հետեւել մեզ կաբելային ցանցերի միջոցով: Եթեր վերադառնալու պայքարը շարունակվելու է:

Հայկ Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company