ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արցախի շրջափակումը Բաքվի կողմից. «բնապահպանները» և բրիտանական շահը

28 Հունվար 2023

2022 թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը հումանիտար աղետ է ստեղծել արցախահայության համար՝ արգելափակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, այլ կերպ ասած՝ բլոկադայի ենթարկելով Բերձորի (Լաչինի) միջանցքը: Բերձորի միջանցքն արգելափակվել է առավոտյան ժամը 10:30-ից, երբ մի խումբ ադրբեջանցիներ՝ իբրև բնապահպաններ, բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքից տաղավարներ կանգնեցրին ճանապարհի ողջ երկայնքով: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Երևանն ու Ստեփանակերտը մտահոգություն են հայտնել և ռուս խաղաղապահներին արձագանքելու կոչ արել։

Հատկանշական է, որ սա Հայաստան-Արցախ կապը կտրելու երկրորդ դեպքն է այն բանից հետո, երբ նույն դեկտեմբեր ամսին դադարեցվեց երթևեկությունը Հայաստանի և Արցախի միջև, քանի որ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները դեկտեմբերի 3-ին երեք ժամով փակել էին ճանապարհը:

Իրականում սա իրադարձությունների զարգացման միանգամայն սպասելի սցենար էր, հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, որ ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում շարունակվում է արժեքավոր պաշարների, այդ թվում՝ օգտակար հանածոների «թալանը»:

Երկու դեպքում էլ ցուցարարները մեղադրել են տարածաշրջանում տեղակայված խաղաղապահ ուժերին այն բանում, որ նրանք ադրբեջանցի բնապահպաններին թույլ չեն տվել վերահսկել Մարտակերտի շրջանի հանքարդյունաբերությունը: Ցուցարարները, խաղաղապահների «անգործությունը» դատապարտող ցուցապաստառները ձեռքներին, պահանջել են, որ իրենց հետ խոսի ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Անդրեյ Վոլկովը ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս կոչ է արել խաղաղապահ ուժերին թույլ տալու, որ ադրբեջանցի պաշտոնյաներն ու մասնագետները մուտք գործեն ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածք՝ գնահատելու ենթադրյալ հանքարդյունաբերությունը, իսկ խաղաղապահներին՝ այդ տարածքում «կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ տարածաշրջանում ապօրինի արդյունահանումներ են եղել, «հատկապես Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերում», և պնդում է, որ հանքարդյունաբերությունը էկոլոգիական բացասական հետևանքներ է ունեցել ։

Դեկտեմբերի 3-ին և 7-ին ադրբեջանական կողմի ներկայացուցիչները և խաղաղապահ ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել՝ քննարկելու «հանքավայրերի ապօրինի շահագործումը» և բնական պաշարների արդյունահանման տարածքների մշտադիտարկման կարգը։

Դեկտեմբերի 10-ին համաձայնեցվել է ադրբեջանցի մասնագետների մոնիթորինգային այցը Մարտակերտի շրջանի հանքեր, սակայն այն չի կայացել, քանի որ շրջանի բնակիչները և հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները հավաքվել են և արգելել խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Արցախի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ գործողությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ այցը համաձայնեցված չի եղել Ստեփանակերտի իշխանությունների կամ հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ։ Դեռևս դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պահանջելով հնարավորություն՝ «անխոչընդոտ մուտք գործելու» համապատասխան տարածքներ, և նման այցերի ցանկացած խոչընդոտ կամ պայման որակել է «անընդունելի» ։

Այստեղ ուշադրության է արժանի այն, որ երկու դեպքում էլ ցուցարարների կազմում ադրբեջանական «AzerGold» ՓԲԸ աշխատակիցներն էին, որը, ըստ տարբեր աղբյուրների, պատկանում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դստերը՝ Լեյլա Ալիևային: Ընդ որում, դեռ 2022 թ. հունիսից ընկերությունը Դաշքեսանի շրջանի ոսկու հանքավայրում վերականգնողական աշխատանքներ էր սկսել։ Նշվում էր, որ ընկերության առաջնահերթությունը շրջակա միջավայրի պահպանության համապատասխանությունն է նորմերին և միջազգային չափանիշներին գործունեության բոլոր ոլորտներում :

Ավելի ուշ արդեն բրիտանական «Anglo Asian Mining» ՓԲԸ-ն է բուռն հետախուզական աշխատանքներ սկսել Ադրբեջանի կողմից բռնազավթված Կովսականի շրջանում տեղակայված ոսկու հանքավայրում: Ընկերության ֆինանսական գծով տնօրեն Իլհամ Խալիլովի խոսքերով՝ ընկերությունը պայմանագրեր ունի Արցախում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործման համար, սակայն մինչ այժմ նրանց մուտքը խոչընդոտվում է այդ տարածքներում ռուս խաղաղապահների ներկայության պատճառով։ Միաժամանակ նա նշել է, որ 2023 թ. նախատեսվում է շահագործման հանձնել Ադրբեջանի Զյաֆարի հանքավայրը ։ Ասվածի համատեքստում պետք է ընդգծել, որ 2022 թ. հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, այդ թվում՝ Կաշենի հանքի շահագործումը հանձնել նրան 3 մլրդ դոլարի դիմաց։ Կաշենի հանքավայրն արդեն իսկ շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ մեթըլս» ընկերությունը։

Այս իրողությունները թերևս այնքան աչքի չզարնեին, եթե Բերձորի միջանցքի արգելափակմանը զուգընթաց խաղի մեջ չմտներ նույն ինքը՝ «Anglo Asian Mining» ընկերությունը: 2022 թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ այդ ընկերությունը պաշտոնական նամակով դիմել է միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ Արցախում իր բիզնես գործունեության և ներկայումս «ապօրինի շահագործվող» հանքավայրերում հանքարդյունաբերական իրավունքների առնչությամբ։

Կոչն ուղղված է մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Ստացված տեղեկություններով՝ «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է այս կառույցներին, որպեսզի նրանց աջակցությամբ վերականգնվեն իր իրավունքները, և աշխատակիցներն անարգել մուտք գործեն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրեր և Արցախի հարակից տարածքներ : Հայտնի է նաև, որ դեռևս 2006 թ. ընկերությունը նմանատիպ նամակներով դիմել էր միջազգային նույն կառույցներին՝ իր սեփականության իրավունքի գերակայությունը հաստատելու հարցով։

Ըստ էության, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հիմնական և ամենակարևոր պատճառներից մեկը բրիտանական ընկերության և ադրբեջանական իշխանությունների կողմից հանքավայրերի անարգել շահագործման համար համապատասխան պայմանների ստեղծումն է: Սակայն չպետք է բացառել նաև տարբեր ուժերի կողմից ռուսական խաղաղապահ առաքելությունը նսեմացնելու և Ռուսաստանին վարկաբեկելու վարկածը:
Գաղտնիք չէ, որ 2020 թ. 44-օրյա պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրմամբ: Մինչ միջազգային հանրությունը կամ, այսպես ասած, քաղաքակիրթ երկրները ձևացնում էին, թե կողմ են տարածաշրջանում խաղաղությանը և միայն դատարկ հայտարարություններ էին հնչեցնում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանը հարցը տեղում կարգավորեց ու դարձավ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի հիմնական մոդերատորը։

Իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը փորձեցին ներգրավվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առաջ մղելով իրենց հետաքրքրություններն ու անտեսելով Ռուսաստանի շահը:

Այսպես կոչված բրյուսելյան ձևաչափի ի հայտ գալուց հետո էր, որ իրավիճակը սկսեց ապակայունանալ, իսկ կարգավորման գործընթացը սկսեց ընթանալ ավելի դանդաղ և ոչ այն ուղղությամբ, որը կնպաստեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Դրա հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին առավել հաճախակի են դարձել ադրբեջանական կողմի սադրանքները և կրակոցները: Բազմաթիվ սադրիչ գործողություններ են իրականացվել նաև Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, սակայն դրանք արագորեն ճնշվել են Արցախի իշխանությունների կողմից։

Ակնհայտ է, որ սադրանքների հետևում կանգնած էին և են ուժեր, որոնք խնդիր են դրել նսեմացնելու ՌԴ խաղաղապահ առաքելությունը և հասնելու խաղաղապահների դուրսբերմանը Արցախից։

Հայաստանի իշխանություններն այսօր նույնպես գտնվում են արտաքին լուրջ ճնշման ներքո, ուստի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի Ռուսաստան։ Հայ իշխանամետ պատգամավորների և պետական պաշտոնյաների որոշ հայտարարություններ Ռուսաստանի դեմ ոչ կառուցողական են և բացասաբար են անդրադառնում իրավիճակի վրա։
Հայաստանում ակտիվացել են նաև արևմտամետ հասարակական-քաղաքական տարբեր ուժեր, որոնք զբաղված են Ռուսաստանի վարկաբեկմամբ և միաժամանակ ադրբեջանցիների հետ գործում են Հայաստանի շահերի դեմ։

Մնում է հուսալ, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք մտածում են ապագայի մասին, կգիտակցեն, որ ստեղծված պայմաններում ռուս խաղաղապահների հեռանալու և ռուս-հայկական հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվելու է Թուրքիայի վերահսկողության ներքո, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի ուղեկցորդն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ։ Թե դրանից հետո ինչ ճակատագիր բաժին կհասնի հայ ժողովրդին, բոլորիս քաջ հայտնի է պատմությունից։

Լիանա Պետրոսյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու

«Դրօշակ» թիվ 1, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company