ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Փաշինեան կը վախնայ դիմադրող հայ երիտասարդութենէն

29 Հունվար 2023

Նիկոլ Փաշինեան, հաւատարիմ իր ազգակործան քաղաքականութեան, անշեղօրէն կը շարունակէ իր աղետալի ընթացքը հաւասարապէս արտաքին եւ ներքին մակարդակներու վրայ։

Ազերիէն ու Թուրքէն խաղաղութիւն մուրացող Փաշինեան, սլաքները լարած է դիմադրող հայ երիտասարդութեան դէմ, որմէ այնքան կը վախնայ և ստոր քայլերով կը յաւակնի զայն լռեցնել, թուլացնել և չէզոքացնել:

Ամիսներ առաջ կ՛արգիլուէր Հ.Յ.Դ. ղեկավարներու և Հ.Յ.Դ. Հոլանտայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը Հայաստան։ Այս անգամ, Ֆրանսայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միութեան ատենապետ Նժդեհ Գարագաւորեանի մուտքի արգիլումով, Փաշինեան կը փորձէ հարուածել Հայաստանի, Արցախի և Սփիւռքի տարածքին յանուն Արցախի՝ թուրքին և ազերիին դէմ պայքարող հիմնական երիտասարդական կազմակերպութեան։

Ընդլայնելով ծիրը, կ՚արժէ քննել հայ երիտասարդութեան նկատմամբ Նիկոլ Փաշինեանի կիրարկած քաղաքականութիւնը, և այս ուղղութեամբ իր գործած անհամար սխալներն ու դաւադրական քայլերը աւելցնել իր այնքան հարուստ ամբաստանագրին վրայ:

Անառարկելի է որ Փաշինեանը ամէն գնով կը փորձէ բթացնել Հայ երիտասարդութեան զգօնութիւնը, դիմադրողականութիւնը եւ պայքարելու կամքը:

Օրինակները շատ են. Զարեհ Սինանեան կոչեցեալի անհեթեթ ծրագիրներու միջոցաւ, ան կը փորձէ սփիւռքի երիտասարդութիւնը պառակտել, և ուռուցիկ հանգամանքներով ու “նորարար” դաստիարակութեամբ անոնց մէջ սերմանել ապազգային տրամադրութիւններ:

Ասոր զուգահեռ, Փաշինեան կազմաքանդեց և կը շարունակէ թուլացնել Հայկական բանակը, եւ այնպիսի վիճակ կը ստեղծէ, որ հայրենիքի ապահովութեան ծառայելը պատուհաս նկատուի երիտասարդութեան կողմէ: Վկայ ամբողջ սերունդ մը որ զոհուեցաւ իր սխալ քաղաքականութեան և 44-օրեայ պատերազմը դիտաւորեալ չկազմակերպելու պատճառաւ: Կորուստներու ցանկը կը համալրուի Ազատ գիւղի նորագոյն ողբերգութեամբ։

Նիկոլ Փաշինեանի մասին Արցախի երիտասարդութեան կարծիքին արդեօք կ՚արժէ՞ անդրադառնալ, եւ այդ յարաբերութեան որակին մասին փաստեր ներկայացնել: “Արցախը հայաստան է և վերջ” յայտարարող և իր իւրաքանչիւր խօսքին մէջ հայ երեխաներուն «երջանիկ ապրելու» սուտ խոստումներ տուող խեղկատակը կարո՞ղ է արդեօք ձեռնածուի աճպարարութեամբ համոզել Արցախի երիտասարդութիւնը և 30.000 շրջափակուած երեխաները, որ անոնց երջանկութեան համար ինք իսկապէս մտահոգ է…:

Նիկոլ Փաշինեանի հակադաշնակցական մոլուցքին ի պատասխան, ՀՅԴ երիտասարդութիւնը իր գործունէութեամբ կը վերահաստատէ որ ՝

– Նիկոլի այս դաւադիր քայլերը զինք պիտի չշեղեն հակաթուրք եւ հակաազերի պայքարէն
– Պիտի շարունակէ գործել ի խնդիր Արցախի եւ Սիւնիքի հզօրացման, և առհասարակ հայաստանի անվտանգութեան ապահովման։
– Այս պայքարի առաւել արդիւնաւէտութեան համար, Նիկոլի հեռացումը կը մնայ հրամայական եւ այս ուղղութեամբ իր աշխատանքը թափով պիտի շարունակուի:
– Բռնաճնշուած ու անիրաւուած Հայաստանի, Արցախի և Սփիւռքի երիտասարդութեան միասնական պայքարը անհրաժեշտ է կասեցնելու ազգի գահավիժումը: ՀՅԴ Երիտասարդականը ստանձնած այս պատասխանատուութեան իր բաժինը:

ՀՅԴ Երիտասարդականի բազմաթիւ անդամներու բանտարկութեան, հայրենիք մուտքի արգիլումը, բռնաճնշումի և հալածանքի որոշումները բնաւ պիտի չկասեցնեն այս ընթացքը:

Յովսէփ Տէր Գէորգեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company