ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում

31 Հունվար 2023

Երկրի առջև ծառացած անվտանգային, նաև տնտեսական խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են չհրաժարվել սեփական եկամուտներն ավելացնելու ցանկությունից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնավորված ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարևորագույն ուղղությունները, որոնք իրապես ուշադրության կարիք ունեն, մնում են ստվերում: ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշվածը առկա իրականության համատեքստում է դիտարկում:

«Այո, առկա է դիլեմա: Հարց է՝ ինչպե՞ս կարելի է անվտանգային խնդիրները, պետության անվտանգության հարցերը, մեր գոյատևմանն առնչվող սպառնալիքները մեղմելու խնդիրները ստորադասել տոնածառներին, խնջույքներին, փարթիներին: Բայց պատասխանն իրականում պարզ է: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որևէ դիլեմա չենք արձանագրի, երբ գանք իրականություն: Երբ դիտարկենք, թե այսօրվա իշխանական խմբակն ինչ շահով է առաջնորդվում, և որն է գերնպատակը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իրենց գերնպատակը և միակ շահն ամեն գնով իրենց կործանարար իշխանությունը պահելն է: Մեկ մարդու մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում: Ու այդ գերնպատակի համար իրենք ամեն քայլի են գնում՝ ստորադասելով անվտանգության խնդիրները, դիվանագիտական ասպարեզում ևս առաջ տանելով ոչ թե Հայաստանի, այլ նեղ խմբային շահերը: Սա է պատճառը, որ ունենք անսահման պոպուլիզմ, անընդհատ աճող սուտ, կեղծիք ու նաև խորացող անվտանգային ռիսկեր»,- «Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ամեն օր սրտի դողով ենք կարդում լրահոսը. «Մեր երկրի անվտանգային բարձիթողի վիճակը կոնկրետ դեպքերով է արտացոլվում: Մենք նախորդ շաբաթ ԶՈւ-ում հերթական սահմռկեցուցիչ դեպքին ականատես եղանք: Եթե պատասխանատուներին հարցնենք, ասում են՝ բանակաշինության ուղղությամբ ծրագրեր ունենք, քայլեր ենք իրականացնում: Մեկ դրամի ծախսն անգամ կարող են ներկայացնել այնպես, թե «ժողովրդին սիրող» իշխանությունն օրնիբուն աշխատում է: Մյուս կողմից՝ ակնհայտ փաստ կա. ժամանակն անցնում է, անվտանգային խնդիրները խորանում են, ինչը քողարկելու, ժողովրդին մանիպուլացնելու համար ավելի մեծ ստերի մասին են խոսում: Ստի ոտքը, սակայն, կարճ է, ինչը ցավալի փաստերով ենք տեսնում: Օրինակ՝ «բանակաշինության աննախադեպ ծրագրերի, դիրքեր կահավորելու» մասին են հայտարարում, բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք իրական պատկերը, ցավոք, զոհերով, անվտանգային սպառնալիքների աճի արձանագրմամբ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ ըստ տրամաբանության, իշխանությունը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտականությունները, որոնցից առաջինը երկրի, պետության անվտանգության ապահովումն է: «Մինչդեռ անվտանգության պահպանումը ու աթոռի պաշտպանությունը սկզբունքային խոր հակասության մեջ են: Մեկ մարդու աթոռի պաշտպանությունը մեր երկրի անվտանգային թիվ մեկ սպառնալիքն է դարձել: Իրենց բնույթով այս իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Իրենց քայլերն անում են՝ նախապես վստահ լինելով, որ ձախողելու են, արդյունք չեն տալու: Նաև մեղավորների ցանկ ունեն, որոնց միջոցով պետք է քողարկեն իրավիճակը: Հիշենք «հներ-նորեր»-ին, «սևեր-սպիտակներ»-ին: Հետո «շարիկ գլորող չինովնիկներն» էին մեղավոր, հետո էլ ժամանակն էր կարճ: Հիմա այդ ամբողջը չկա, ու նոր պատմություններ են հորինում: Այս ամենի հիմքում ևս իշխանությունը պահելն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը մշտապես խոսում էր այն մասին, թե նախկին իշխանությունները երկիրը «թալանել են», Թ. Ավետիսյանը շեշտեց. «Այսօր, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, թալանն իր ծավալներով ոչ միայն չի պակասել, այլ նոր՝ ավելի վտանգավոր ձևեր է ստացել: Իրենք թալանը սկսել են օրինականացնել: Շատ խնամքով այն թաքցնում են, օրինակ՝ պարգևատրումներով, իսկ «պարգևատրումներով թալանը» ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական: Արդեն նաև պետական գնումների մեջ են մխրճվել և փաստացի իրավակարգավորումները կամացկամաց հարմարեցնում են իրենց: Այսինքն, այսպես ասած, իրավակարգավորումները լոճում են, որ իրենց հարազատներն ու իրենց խմբակը իրենց իսկ թալանով տեղավորվեն նաև իրավական կարգավորումների մեջ: Մեծ հաշվով, պաշտոնը պահելու, սեփական բարեկեցությունը բարելավելու ու իրենց՝ մանկուց եկած նպատակները կյանքի կոչելու համար խելացի, գործունակ ու նպատակասլաց են: Ինչ վերաբերում է ազգային շահերի առաջ մղմանը, մեր պետության ողնաշարը վերականգնելուն, հայրենիքի պաշտպանությանը, նաև սոցիալական խնդիրների բևեռացվածության հարթեցմանը, ապա այս ուղղություններում ապիկար են, ձախողակ, ոչինչ չանող կամ ավելի վնասող են, որովհետև այստեղ իրենց իշխանությունը պահելու անմիջական շահը չկա»:

Նա ընդգծեց, որ նշված ուղղությունները հետևողական աշխատանք են պահանջում: «Եվ եթե ազնիվ լինեն ու այդ ուղղությունների խնդիրները գնահատեն, օր առաջ պետք է հեռանան: Սա նախապայման է, բայց այն ծառը, որի վրա հեծնել են և սնվում են, չեն կտրի: Չակերտավոր ժողովրդավարները ստով, կեղծիքով և իրենց արածը ուրիշի վզին փաթաթելով, մեղավորներ կարգելով են հաշվետու ժողովրդին: Սա է իրավիճակը, որը նպաստում է պառակտման խորացմանը, բերում ոչ առաջնային օրակարգեր: Առհասարակ, ի՞նչ սոցիալական բևեռացվածության, կյանքի ի՞նչ որակի նվազման մասին կարող ենք խոսել, երբ մենք ամեն օր գոյատևման խնդիր ունենք: Մենք գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած: Ամեն առավոտ մենք չգիտենք, թե մեր հայրենիքի որ մասը կզիջվի, որտեղ թուրք կմտնի, որտեղ զոհեր կունենանք: Այդ սպառնալիքներն իրական են, ու, ցավոք, պարբերաբար տեղի են տալիս, ինչի հետևանքները տեսնում ենք: Իրողությունը սա է: Այսինքն, լավ ապրելու օրակարգ մենք վաղուց արդեն չունենք: Մեր օրակարգը ապրելու օրակարգն է, մեր հայրենիքում գոյատևելու խնդիրը: Ինչքան էլ դաժան է հնչում, որքան էլ ցավալի է, փաստը սա է»,-նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ տնտեսական ցուցանիշները ևս ապացուցում են այս իշխանությունների մանիպուլ յատիվ բնույթը: «Երբ 2020-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում ունեինք, այն ամբողջությամբ բարդում էին քովիդի վրա: Ասում էին՝ աշխարհի տնտեսությունը կրճատվում է, բայց չէին ասում, որ, ի տարբերություն աշխարհի, Հայաստանի տնտեսությունը 2,5-3 անգամ ավելի արագ է կրճատվել: Ամբողջ աշխարհը փորձում էր կանխարգելել կորոնավիրուսը, իրենք իրենց չստացված ուղեղով մտածում էին, որ կարող են սպիրտով ու պինցետով դրա դեմ պայքարել, հեգնում էին երևույթները, փորձում մանիպուլացնել: Իրենք պատժվեցին, բայց շատ ավելի մեծ «պատիժ» ունեցավ մեր տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը, ինչն արձանագրվեց տնտեսական բարձր անկմամբ, մահերով: Իսկ հիմա, երբ 2022-ին մեր երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն վերագրում են իրենց: Այդ աճի մեջ իրենց գործոնը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական: Այսինքն, եթե աշխատանքի չգնային, ոչինչ չանեին, միգուցե այդ աճը ավելի բարձր լիներ: Երբ դիտարկում ենք այս խմբակի ներկայացուցիչների բացատրությունները 2020-ին ու 2022-ին, տեսնում ենք, որ հաջողություններին ոչ միայն տեր են, այլ ամբողջը վերագրում են իրենց»,ասաց Թ. Ավետիսյանը՝ նկատելով, որ անհաջողությունների դեպքում ճիշտ հակառակն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company