ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչի՞ մասին է խօսքը…

02 Փետրվար 2023

Արցախի շրջափակման 51-րդ օրն է և հայութեան համաշխարհային զօրաշարժը մտած է իր տարերքին մէջ։ ՀՅԴ համաժողովրդական համակարգը ամէն կողմ է։ Նոյնպիսի թափով կը գործեն Սփիւռքի միւս քաղաքական և հասարակական կազմակերպութիւնները։ Յանկարծ Արցախի պահանջատիրական խօսոյթը նոյն նշանաբանով կը թուի գործել հայ կեանքի բոլոր շերտերէն։ Արցախը կը գտնուի իր կենաց-մահու մարտահրաւէրին առջև և Արցախի փրկութիւնը ամբողջ հայութեան աւագ խնդիրն է այս պահուն։

Այս ընդհանուր համախոհութեան եկած է միանալու նաև Փաշինեանական իշխանութիւնը…որ ցարդ կը խօսէր կրաւորական դիրքերէ։ Ան կ՚ըսէր, թէ այս հարցը իրը չէր։ Ան ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՆ ԷՐ և հետևաբար ան լուծում պէտք էր գտնէր Ազրպէյճանի և Արցախի միջև ուղիղ բանակցութիւններով։ Ան նաև կ՚ըսէր, որ Լաչինի միջանցքի վերահսկողութիւնը կը պատկանէր Ռուսաստանի, հետևաբար այս վերջինին միայն պէտք էր կապել մեր ակնկալութիւնները և ո՛չ՝ Հայաստանի իշխանութեան։ Նոյնիսկ հնչեց այն անհեթեթ միտքը, որ Հայաստան ի վիճակի չէր Արցախի անվտանգութիւնը ապահովելու և ուրեմն չունէր նաև որևէ պարտաւորութիւն այդ ուղղութեամբ որևէ նախաձեռնութեան դիմելու։ Այս կրաւորականութիւնը յանկարծ վերջ գտած ըլլալ կը թուի և մենք նոր ու, ըստ էութեան, ողջունելի փուլ մը մտած ըլլալ կը թուինք Արցախի շրջափակման ճգնաժամը հետապնդելու հարցով։ Շրջադա՛րձ մը՝ որ կրնայ պատմական ըլլալ, եթէ ան բխի գաղափարական հարազատ ակունքներէ։ Հետևաբար պէտք է հարց տալ, թէ ի՞նչ պատահեցաւ և թէ ո՞ւր կ՚երթայ պետական այս նոր քաղաքականութիւնը։

Փաշինեանական իշխանութիւնը մտած է համաշխարհային այս զօրաշարժին մէջ ծանր քննադատութեան ենթարկելով Ազրպէյճանը 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմանի համաձայնագրի պայմանները ոտնակոխած ըլլալուն համար։ Ան նոյնիսկ կը յայտարարէ, որ Ազրպէյճանի դիտաւորութիւնները ցեղասպանական բնոյթ ունին։ Ազրպէյճան որոշած է հայաթափել Արցախը։ Հետևաբար երկրի ներկայ շրջափակումը Ազրպէյճանի կողմէ այլ բան չէ, եթէ ոչ՝ բացայա՛յտ եղեռնագործութիւն։ Այս բոլորը ըսելէ ետք, սակայն, Փաշինեանական իշխանութիւնը էապէս կը մնայ իր դիրքերուն վրայ։ Ան չէ փոխած իր հիմնական քաղաքականութիւնը Արցախեան հիմնահարցի կապակցութեամբ։ Այս առումով, մեծ խրամատ մը կը շարունակէ գոյութիւն ունենալ Փաշինեանական իշխանութեան և Արցախի պետութեան և ժողովուրդին միջև կապուած՝ Արցախի կարգավիճակին։ Արցախի ազգընտիր իշխանութիւններն ու ժողովուրդը կը պնդեն, որ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, իսկ Փաշինեանական իշխանութիւնը պատրաստ է Արցախը յանձնելու Ազրպէյճանի գերիշխանութեան Արցախի հայութեան համար անվտանգութեան ենթադրեալ երաշխիքներ ապահովելու դիմաց։

Պարզ է, որ Արցախի ներկայ շրջափակումը օդին մէջ չէ, որ տեղի կ՚ունենայ։ Արցախը շրջափակուած է իր վճռական յանձնառութեան համար։ Արցախի ժողովուրդը կը պատժուի՝ համարձակօրէն ՈՉ ըսած ըլլալուն համար Ազրպէյճանի յաւակնութիւններուն և Փաշինեանական իշխանութեան դասալքութեան։ Արցախ անգամ մը ևս յստակ ըրած է աշխարհին (առաջին հերթին՝ Ազրպէյճանի, Թուրքիոյ, Իսրայէլի, Ռուսաստանի և Հայաստանի), որ ԱՐՑԱԽԻ ՎԵՀԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՍԱԿԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ ՉԷ։ Արցախ մտած է այս պայքարին մէջ յստակ մտատեսիլով։ Իր ինքնիշխանութեան տէր կանգնելու աներե՛ր մտատեսիլով։ Եւ, անշուշտ, համայն հայութիւնը – Հայաստանի և Սփիւռքի մէջ — իր ջախջախիչ մեծամասնութեամբ կանգնած է Արցախի ժողովուրդի կողքին ի խնդիր և ի յարգանս և ի պաշտպանութիւն Արցախի ազատ ինքնորոշման իրաւունքին։ Փաշինեանական իշխանութիւնը իրաւունք չունի Արցախի ժողովուրդի պահանջատիրութիւնը աղաւաղելու։ Իրաւունք չունի միջազգային բեմերու վրայ «ողջամիտ» լոզունգներ առաջ քաշելու ըսելով, որ ընդամէնը պէտք է վերցնել շրջափակումը մնալով այն տեսակէտին վրայ, որ Արցախը կը պատկանի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան…Ընդամէնը պէտք է երաշխաւորել Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը։ Ո՛Չ։ Այդ նահանջական թէզը վարկաբեկուած է նոյնիսկ Փաշինեանական դաշտին մէջ։

Gallup-ի վերջին հարցախոյզը վերջնականօրէն կը հաստատէ, որ Հայաստանի մեր ժողովուրդի աւելի քան 94%-ը կը մերժէ Արցախի վրայ Ազրպէյճանի գերիշխանութեան գաղափարը։ Հետևաբար Փաշինեանական իշխանութեան քաղաքականութիւնը հիմ չունի այն իսկ ընտրազանգուածին մէջ, որուն անունով կը սիրէ խօսիլ Վարչապետ Փաշինեան։ Հետևաբար ժամանակն է, որ Վարչապետ Փաշինեան հրապարակաւ ընդունի այս փաստը և միանգամընդմիշտ փակէ Հայաստանի արտաքին քաղաքականութեան այս ամօթալի էջը։

ՄԱԿ-ի Արդարութեան Միջազգային Դատարանին առջև հայկական թէզը ներկայացնող փաստաբաններէն մէկը շարունակաբար կը խօսէր այն մասին, որ Արցախի ժողովուրդը Ազրպէյճանի քաղաքացիներն են…Պարզ խօսքով, Հայաստան կը ներկայանար միջազգային իրաւունքի այս աւագ հաստատութեան Արցախը Ազրպէյճանին արդէն իսկ յանձնած ըլլալու ենթատեքստով։ Ասիկա ոչ միայն կը հակասէ Արցախի ժողովուրդի դիրքորոշումներուն, այլև ինքնաբերաբար կը նախորոշէ ճակատագիրը Արցախի։ Յանկարծ կը պարզուի, որ Արցախի ապաշրջափակման ճիգերը Հայաստանի կողմէ, ինքն ըստ ինքեան, կը միտին Արցախի կարգավիճակի հարցը ի նպաստ Ազրպէյճանի լուծելու գործողութեան մը, որ յղի է շատ ծանր հետևանքներով։ Արցախը այս բնոյթի օգնութեան պէտք չունի։ Thanks but no thanks! Այս գնով «շահուած» ապաշրջափակումը – եթէ իսկ յաջողի – Արցախի հայաթափման ծրագրին մէկ այլ տարբերակն է, որ կը հայթայթէ թշնամիին։

Հետևաբար կենսական է, որ Հայաստան պաշտօնապէս և անյապաղ յարի Արցախի ինքնիշխան պետութեան և ժողովուրդի դիրքորոշման և իւրացնէ Արցախեան այս հարազատ վարդապետութիւնը որպէս միակ ճանապարհ։ Կենսական է, որ յայտարարէ, որ ԱՐՑԱԽԸ ՉԷ ԵՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԿԱԶՄԻՆ ՄԷՋ։ Առանց այս յստակ դիրքորոշման, Փաշինեանական իշխանութիւնը կը սատարէ միայն թշնամիի քաղաքականութեան առաջադրութիւններուն։


Կարօ Արմենեան
Փետրուար 1, 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company