ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը իրավական առումով անգրագիտություն է

02 Փետրվար 2023

Աբսուրդ է այն, որ քննարկվելու է Սեյրան Օհանյանի հարցը ու ներկայացվել է մի միջնորդություն, որին ինքը փաստորեն իրավունք չունի ծանոթանալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղարկված միջնորդությանը, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Թե ինչու է գաղտնի, այդ որոշումը կայացնողը քննչական մարմիններն են ու ԱԱԾ-ն։ Սա հերթական, մամուլում շատ հայտնի դեպքերից մեկն է, որտեղ նորից փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի, նախկին պաշտպանության նախարարի վրա։ Սա ակնհայտ, ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև քաղաքական առումով ուղղորդված քայլ։ Եթե այս գործի միայն քրեաիրավական մասը նայենք, ապա մեղադրանքը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջներին: Ներկայացված է ձեւակերպում, որ ապացույցների ամբողջական, համակողմանի, փոխլրացնող ձեւակերպումներով, որով իբր հաստատված է համարվել Սեյրան Օհանյանի կողմից հանցագործության կատարումը: Այն էլ ոչ ավել, ոչ պակաս, հանցակիցների հսկայական կազմով: Մեղադրում են, որ իբր «Դողագգործ» ընկերության մի շարք անշարժ գույքեր հափշտակության միջոցով այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով ձեռնարկել է ապօրինի գործողություններ: Այդ գույքերը, որոնց մասին խոսվում է, որոնց արժեքը 1,3 մլր դրամ է, որը ձեռք է բերել ՊՆ-ն՝ հետագայում8,5 մլրդ դրամով վաճառելու մասնավոր անձին, երբ մեղադրանքը կարդու ես աբսուրդ է»,- ասաց Մինասյանը։

Խոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական վարույթից, Մինասյանը այն ևս իրավական առումով անգրագիտություն որակեց՝ համարելով հստակ քաղաքական ուղղորդում ունեցող գործ։

«Այն կապված է՝ «Հաց բերողի» գործի հետ, որ իբր թե կեղծ բժշկական եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանը եղել է փորձագետներից մեկը, շարժվել է կարգավորումների համաձայն և քննիչի տված հանձնարարականների շրջանակներում։ Այդ գործին, որ ծանոթանում ես, որևէ մեկը չկա, միայն Չարչյանն է, ամբողջ գործի մեջ նա այն սև կերպարն է, որի եզրակացությունը իբր պատճառ է դարձել նման ծանր հետևանքի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ասպարեզ է նետում մի թեզ ու բոլորով սկսում են այդ թեզը պաշտպանել, սա կասկած է հարուցում. նշեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի ողբերգական հրդեհին, որին զոհ գնաց 15 զինվոր:

«Քննությունը չավարտված, գոնե ակտիվ փուլ չմտած, ո՞նց են իրենց իրավունք վերապահում նման մեղադրանքներ հնչեցնելու:

15 զինվոր մի գիշերվա մեջ մոխրացնել ու սրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, սրա համար գլուխները պատով չտալ, ելել անընդհատ հիմար թեզեր մեջտեղ բերել, սա խոսում է այն մասին, որ էս մարդկանց համար ոչ միայն օրինականությունն է ոչ մի բան, այլև մարդկային արժեք, կյանք, հայրենիք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված դեպքի վերաբերյալ հնչող հայտարարություններում առկա հակասությունները, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. Հավանաբար որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտումով: Ի՞նչ է նշանակում Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որ մի անգամ դեպքի վայր չեն այցելում, ընտանիքներին չեն այցելում: Ի՞նչ բարոյական ու քաղաքական իրավունք ունեն սրանք անընդհատ ինչ-որ մարդկանց մեղադրել»:

Նա նշեց, որ ընդդիմադիր գործիչները փորձ արել են այցելել դեպքի վայր, բայց իրենց մուտքն արգելել են: «Ի դեպ, հիմա էլ մեր պաշտպանության հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն զորակոչային շրջափուլում գնալ, ծանոթանալ, օգնել, օժանդակել, մերժումներ ենք ստանում: ՊՆ-ն մերժում է»,-ասաց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company