ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. «Թրանս Կովկաս»-ը Փոխան 3+3-ի

03 Փետրվար 2023

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին հրապարակած «Թրանս Կովկաս»-ի նախագիծը կը թուի, որ Անգարայի նոր նախաձեռնութիւնն է:

Չաւուշօղլուն, անդրադառնալով տարածաշրջանին մէջ հեռահաղորդակցութիւններու զարգացման հարցերուն, նշած է, որ Թուրքիան, Ազրպէյճանը, Վրաստանը եւ Իրանը եռակողմ եւ քառակողմ ձեւաչափերով կ՛աշխատին օգտագործել այդ կարելիութիւնները: «Թրանս Կովկաս» անուանուող ծրագիրին մասին խօսելով Չաւուշօղլուն յոյս յայտնած է, որ Հայաստանը եւս կը միանայ:

Նախքան Հայաստանի միացման ակնկալութիւնը քննելը, նախ նկատենք, որ այս նոր ձեւաչափը հաղորդակցային տեսքով, ըստ էութեան տարածաշրջանի ռազմավարական նոր համագործակցութեան ծրագիր է:

Երկրորդ անմիջական կէտը, որ կը նշմարուի այստեղ այն է, որ 3+3-ը, որ ըստ էութեան անվտանգային հարթակ էր համագործակցութեան, յայտնաբար չ՛աշխատիր կամ նոյնիսկ չէ կազմուած: Անդադար իբրեւ պատճառ կը նշուէր Թիֆլիսին չմիանալը պարզ այն պատճառով, որ պայմանաւորուած էր Ռուսիոյ ներկայութեամբ այդ ձեւաչափին մէջ:

Եթէ այնպէս կ՛ընկալենք, որ հաղորդակցային տեսքով ըստ էութեան այս նոր առաջադրուող ձեւաչափը եւս ռազմավարական բնոյթ ունի, հետեւաբար կը հետեւցնենք, որ Անգարայի կողմէ նախկինի փոխարինման փորձ է, որ կը կատարուի:

Շարունակենք բանալ փակագիծերը եւ անմիջապէս նկատենք, որ ի տարբերութիւն 3+3-ին, այս նոր նախագիծին մէջ Մոսկուան կը բացակայի: Եթէ Մոսկուան շրջանցուած է, ուրեմն Թիֆլիսը անպայման ներգրաւելու մօտեցումն է, որ կ՛երեւի:

Եռակողմ կամ քառակողմ ձեւաչափերը մտածել կու տան չորրորդին` Իրանի մասին: Իսկ եթէ Հայաստանը եւս միանայ, արդէն կը դառնայ հնգակողմանի ծրագիր:

Հիմա փորձենք ուրուագծել Անգարայի բուն նպատակը այս նոր նախագիծի մշակման մէջ: Եթէ նկատենք, որ վերջին շրջանին շատ կը գրուի Ծոց-Սեւ ծով ցամաքային տարանցիկութեան նոր ճանապարհաշինութեան մասին, ապա մեր առջեւ կը բացուի Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եւրոպա ուղին: Այս կենսաճանապարհի նախագիծը վաղեմիութիւն ունի. սակայն յստակ քաղաքական արգելքներ կային, յատկապէս Իրանի շրջափակման եւ մեկուսացման աշխարհաքաղաքականութեան պարունակին մէջ: Նախադրեալներ կ՛երեւին, որ միջազգային արտօնութիւն պիտի տրուի այդ կապի ստեղծման համար:

«Թրանս Կովկաս»-ի քառակողմով Իրանը կ՛ապաշրջափակուի, բայց Ռուսիան դուրս կը մղուի: Մինչդեռ 3+3-ին մէջ Ռուսիան առանցքային դեր ունէր: Ծոց-Սեւ ծովով միայն չի սահմանափակուիր «Թրանս Կովկաս»-ի ծրագիրը: Թէ՛ եռակողմին եւ թէ՛ քառակողմին կամ հնգակողմանիին մէջ ներառուած է Ազրպէյճանը: Իսկ նոր հաղորդակցուղիները կ՛ենթադրեն նաեւ Թուրքիա-Ազրպէյճան ցամաքային առաջադրուած կապը` թուրանական կամուրջը:

Այս կամուրջը «Թրանս Կովկաս»-ի լուռ կէտն է. այդ պատճառով ալ, «եթէ Հայաստանը ցանկանայ, կրնայ միանալ «Թրանս Կովկաս»-ին, կը հաստատէ Անգարայի ներկայացուցիչը:

Թիֆլիսի յայտարարութենէն ետք, թէ Ռուսիան կը պարտուի, հետեւաբար պէտք է հեռանայ վրացական տարածքներէն, անկարելի կը դառնայ 3+3-ի գործարկումը: «Թրանս Կովկաս»-ը եռակողմ է, եթէ Թուրքիա-Ազրպէյճան-Վրաստան է. քառակողմ է, եթէ այդ բոլորին վրայ կ՛աւելնայ Իրանը, հինգ կողմանի է, եթէ Հայաստանը ուզէ միանալ տարածաշրջանային այս նոր ծրագիրին:

«Թրանս Կովկաս»-ի մէջ չներգրաւուած Մոսկուան տակաւին չէ արձագանգած:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company