ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Զարեհ Սինանեան՝ շարքային անգրագէտ տգէտ, թէ տիպիկ նիկոլական պառակտիչ ստախօս

03 Փետրվար 2023

Վերջին օրերին ՀՀ Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը կրկին փայլեց իր յայտարարութիւններով ու յայտնուեց հանրութեան, մասնաւորապէս սփիւռքահայութեան ուշադրութեան կենտրոնում:

Զարեհ Սինանեանը նախ 24TV-ի եթերում ու ապա կառավարութեան նիստի աւարտին լրագրողների հետ ճեպազրոյցում կրկին ապացուցեց, որ ինքն ինչպէս Հայաստանի կառավարութեան իր միւս գործընկերները կամ շարքային անգրագէտ տգէտ է եւ կամ սփիւռքը պառակտող պատեհապաշտ ստախօս:

Անշուշտ այստեղ նպատակ չունեմ անդրադառնալ նրա կատարած բոլոր յայտարարութիւններին, որոնցից իւրաքանչիւրին կարելի է պատասխանել մէկ առանձին յօդուածով ու փաստերով: Որպէս օրինակ միայն յիշեմ մի քանի կարեւոր պարագաներ:

Զարեհ Սինանեանն այն պայմաններում է յաւակնում, որ պատերազմի ժամանակ սփիւռքից Հայաստան փոխանցուած օգնութիւնները 24 ժամում մաքսազերծուել ու հասցուել են հասցէատիրոջը, երբ բազմաթիւ սփիւռքահայեր այդ թուում ամերիկահայ յայտնի բարերար դոկտ. Մայքըլ Սարեանը փաստերով բարձրաձայնեցին, որ իրենց ուղարկած օժանդակութիւնները շարունակում եմ մնալ մաքսատներում: Եւ կամ օրինակ Զարեհ Սինանեանն այն պայմաններում է ՀՅԴ-ին մեղադրում այսպէս կոչուած նախկին իշխանութիւններին մաս կազմելով բանակը կազմաքանդելու եւ պարտութեան պատճառ դառնալու մէջ, երբ ինքը նոյն այդ ենթադրեալ համագործակցութեան տարիներին կեղծաւորի դիմակ հագած հանգիստ տեղաւորուել էր նոյն ՀՅԴ-ի աջակցութեան ստուերում ու աշխատանքային վկայական էր յօրինում իր համար: Ի դէպ Զարեհ Սինանեանը յիշողութեան կորուստ ունենալով մոռանում է, որ նոյն այդ թալանուած բանակը յաղթել է 2016 թուականի ապրիլեան քառօրեայում ու Ալիեւին պարտադրել կուլիսներում խոստովանել իր վրայ գործադրուող միջազգային ճնշումների մասին, իսկ պարտութիւն կրել է իր ներկայացրած իշխանութեան ժամանակ, մտածուած ու ծրագրաւորուած կերպով կազմաքանդուած ու հեղինակազրկուած բանակը: Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարութեանը միայն կարելի է քմծիծաղով ասել.՝ «Իեա՞, իրօ՞ք»:

Ստերի այս շարանը կարելի է դեռ երկար շարունակել բայց այս պահին ինձ աւելի շատ հետաքրքրում է Զարեհ Սինանեանի հարցազրոյցում տեղ գտած երկու ընդգծումներ, առաջինը՝ ՀՅԴ-ի, Հայ Դատի ու Հայոց Առաքելեկան եկեղեցու այսպէս կոչուած «հակապետական» գործունէութեան, իսկ երկրորդը՝ ՀՅԴ-ի անդամների մուտքը Հայաստան արգելուելու մասին, որոնցից իւրաքանչիւրը կարելի է տգիտութեան, ստախօսութեան ու սադրանքի մաստեր կըլաս համարել:

Հիմք ընդունելով Զարեհ Սինանեանի կենսագրութիւնը պարզուում է, որ յիշեալը շրջանաւարտ է դարձել ԱՄՆ-ի հեղինակաւոր UCLA համալսարանի պատմութեան ու քաղաքագիտութեան ճիւղում ու ապա մէկ այլ հեղինակաւոր համալսարան՝ USC-ում իրաւաբանութիւն է սովորել: Անկեղծ չգիտեմ յիշեալ երկու համալսարանների պատասխանատուներն ի՞նչ կմտածէին իրենց երբեմնի շրջանաւարտի մասին, եթէ պատահաբար իմանային, որ յիշեալն անկարող է իրարից տարբերել քաղաքագիտութեան երկու պարզ հասկացութիւններ՝ «պետություն»-ն (state) ու «կառավարություն»-ը (government):

Իր վերջին ու նաեւ նախորդ մի շարք հարցազրոյցներում Զարեհ Սինանեանը ՀՅԴ-ին ու նրան ենթակայ կառոյցներին մեղադրել է իբր «հակապետական» գործունէութիւն ծաւալելու եւ «հայ ժողովրդի կողմից ընտրուած իշխանութեանը» դէմ գնալու մէջ (թէ ինչպէս կարելի է Հայաստանի 680 հազար քաղաքացիների կամ ընտրողների միայն 48 տոկոսի շուրջ 53 տոկոսի ընտրութիւնը ողջ Հայ ժողովրդի ընտրութիւնը համարել, միայն Զարեհ Սինանեանը կարող է բացատրել):Իր վերջին հարցազրոյցում Զարեհն այս մեղադրանքն ուղղել է նաեւ Հայոց Առաքելական եկեղեցին ներկայացնող Վեհափառ Հայրապետին ու Հայ Դատի յանձնախմբի տնօրէնին:

Այստեղ առկայ են երկու տարբերակներ: Կամ Զարեհ Սինանեանն անգրագէտի մեկն է, որ նոյնիսկ տեղեակ չէ քաղաքագիտութեան ամենատարրական հասկացութիւնների տարբերութեան մասին կամ էլ զրպարտիչ-ստախօս է, որ խեղաթիւրելով երկու հասկացութիւնները փորձում է ատելութիւն տարածել հայ իրականութեան երկու կարեւոր ինստիտուտսների՝ հոգեւոր արժէքները պաշտպանող Հայոց Առաքելական եկեղեցու եւ արտերկրում մեր ազգային արժէքներն ու դատը պաշտպանող Հայ Դատի յանձնախմբի դէմ, ինչը Հայաստանում քրէօրէն պատժելի արարք է:

Մէկ անգամ եւս Զարեհ Սինանեանին պիտի յիշեցնել, որ «պետութիւնն» ու «իշխանութիւնն» իրարից տարբերուող հասկացութիւններ են: Առաջինը մնայուն ու վեհ արժէք է ներկայացնում ու իր մէջ ներառում է բազմաթիւ տարրեր, որոնցից միայն մէկը իշխանութիւնն է: Երկրորդը՝ «իշխանություն»-ը ժամանակաւոր բնոյթ կրող ինստիտուտ է, որ ժամանակի ընթացքում փոփոխուում ու ձեռքից-ձեռք անցնելով չի բացառուում, որ ժողովրդի մէկ հատուածի սխալ ընտրութեան պատճառով յայտնուում է հայրենիքը դաւաճանած ու վաճառքի հանած գործակալների ձեռքում: Ահա հենց սրան է, որ դէմ են Հայոց Առաքելական եկեղեցին, ազգային արժէքները կրող կուսակցութիւններն, այդ թուում ՀՅԴ-ն ու միլիոնաւոր սփիւռքահայեր:

Ի դէպ, եթէ մի պահ ընդունենք, որ ճիշտ է ասում Զարեհ Սինանեանն ապա տրամաբանօրէն հարց է ծագում ի՞նչ բնութագրում պիտի տալ մինչեւ 2018 թուականի թաւշեայ իշխանափոխութիւնը Հայաստանի նախկին իշխանութիւններին թունդ քննադատող Զարեհ Սինանեանի գործունէութեանը: Նոյն տրամաբանութեամբ ժամանակին Զարեհ Սինանեանը եղել է նոյնքան «հակապետական» գործիչ, որքան այսօր ասենք Վեհափառ Հայրապետն է կամ Հայ Դատի յանձնախմբի տնօրէնը եւ կամ Հայաստանի իշխանութիւններին քննադատող ցանկացած սփիւռքահայ:

Անդրադառնալով ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելուելուն Զարեհ Սինանեանը թէ՛ հարցազրոյցում եւ թէ՛ կառավարութեան նիստից յետոյ ճեպազրոյցում կատարելով հետաքրքիր մի բացայայտում միեւնոյն ժամանակ ցուցադրում է նաեւ աշխարհագրութեան ոլորտում իր անգրագիտութիւնը:

Զարեհ Սինանեանը յայտարարելով, որ այդ թեմայի շուրջ զրուցել է ՀՀ վարչապետի հետ ու կողմնակի նշելով նրա որոշումը փոխելու իր անկարողութեան մասին, ակամայից խոստովանում է Հայաստանում Նիկոլ Փաշինեանի բռնապետական միանձնեայ իշխանութեան հաստատման մասին, որտեղ բոլոր ուժայիններն, այդ թուում ԱԱԾ-ն առաջնորդուում են ոչ թէ պետական շահերով, այլ իրեն բռնապետ հռչակած անձի անհատական ցանկութիւններով: Զարեհ Սինանեանի յայտարարութիւնից յետոյ այլեւս որեւէ կասկած չի մնում, որ ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելուել է հենց Նիկոլ Փաշինեանի ուղիղ հրահանգով ու ցուցումով, այլապէս Զարեհ Սինանեանը հարցը պիտի քննարկէր ոչ թէ Նիկոլ Փաշինեանի, այլ ԱԱԾ-ի հետ: Թէ որտեղի՞ց են գալիս Նիկոլ Փաշինեանի վախերն ու ո՞ւմ հաճոյանալու համար է նա նման որոշում ընդունել, կարծում եմ լիարժէքօրէն պարզ ու բացայայտ է:

Իսկ ինչ վերաբերում է Զարեհ Սինանեանի անգրագիտութեանը, յիշեալը պնդում է, որ մուտքի արգելքի որոշումն ընդունուել է կոնկրետ մէկ միջադէպի հետ կապուած ու ապա յիշատակում է վարչապետին փոխադրող ինքնաշարժի վրայ ձուեր նետելու դէպքը:

Զարեհ Սինանեանը մոռանում է, որ Հայաստան արգելուել է ընկերներ Մուրատ Փափազեանի, Նժդեհ Գարագաւորեանի, Մասիս Աբրահամեանի եւ Սիւնէ Աբրահամեանի մուտքը: Առաջին երկուսը բնակուում են Ֆրանսիայում, իսկ միւս երկուսը՝ Նիդէրլանդներում: Վարչապետի ինքնաշարժի վրայ ձուեր նետուել են Փարիզում, իսկ Նիդէրլանդներում նա արժանացել է միայն «իւրայատուկ» ողջոյնների: Ֆրանսիայում միջադէպը գրանցուել է 2021 թուականի յունիսին ու դրանից յետոյ ՀՅԴ երկու անդամները բազմաթիւ անգամներ առանց արգելքի եղել են Հայաստանում, իսկ Նիդէրլանդներում միջադէպը տեղի է ունեցել շուրջ մէկ տարի անց՝ 2022 թուականի մայիսին: Հիմա Զարեհ Սինանեանին պիտի տրամաբանօրէն հարց տալ, ինչպէ՞ս կարելի է Նիդէրլանդներում գտնուող Մասիս ու Սիւնէ Աբրահամեաններին մեղադրել ու կապել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինեանի կողմը ձուեր նետելու միջադէպի հետ: Ահա հէնց այս դէպքում էլ հայկական առածն ասում է «ստի ոտքը կարճ է»:

Զարեհ Սինանեանը նաեւ երկու այլ ուշագրաւ յայտարարութիւններ է կատարել, որոնց կփորձեմ անդրադառնալ շատ կարճ:

Սփիւռքի գլխաւոր յանձնակատարը յայտարարում է, թէ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն աւարտուած է ու աւելացնում, որ դա մեզ ոչինչ չի տուել, քանի որ կրկին կանգնած ենք ցեղասպանութեան վտանգի դիմաց: Ժամանակին Հայ Դատի յանձնախմբին անդամակցած Զարեհ Սինանեանը Հայաստանը բռնազաւթած գործակալների նման մտածուած կերպով անտեսում ու շրջանցում է Հայոց ցեղասպանութեան հետ կապուած «Պահանջատիրութեան» բաղադրիչ տարրը, որի թեման շարունակում է արդիական մնալ համալրուելով նաեւ Արցախեան պահանջատիրութեամբ: Զարեհ Սինանեանին անհրաժեշտ է յիշեցնել, որ Հայ ժողովուրդը կրկին ցեղասպանութեան դիմաց կանգնած է ոչ թէ Հայ Դատի յանձնախմբերի անարդիւնաւէտ աշխատանքի, այլ գործող իշխանութիւնների պարտուողական ու զիջողական քաղաքականութեան ու բոբիկ դիւանագիտութեան պատճառով:

Զարեհ Սինանեանը նաեւ հերթական ապարդիւն փորձն է կատարում պառակտելու ՀՅԴ շարքերը՝ մի տեղ Վաշինգտոնում գտնուող Հայ Դատի գրասենեակին հակադրելով Արեւմտեան ափի Հայ Դատի յանձնախմբին, մեկ ուրիշ տեղ էլ դաշնակցականներին այսպէս կոչուած խուլիգանների ու հայրենասէր մտաւորականների երկու խմբերի բաժանելով: Թէ որքան անհեթեթ ու անհիմն են Զարեհ Սինանեանի նման յայտարարութիւնները կարծում եմ որեւէ բացատրութեան կարիք չկայ: Ինձ աւելի շատ հետաքրքրում է այն կարմիր թելը, որ նմանատիպ յայտարարութիւններով Հայաստանի իշխանութիւններին ներկայացնող Զարեհ Սինանեանին կապում է «առաջին լրատվականներ»-ում ու «մեր ուղիներ»-ում շարունակաբար զրպարտութիւններ կատարողներին:

Վերջում ցանկանում եմ ուղիղ դիմել Զարեհ Սինանեանին:

Հեշտ է փողկապը ձիգ տուած յայտնուել տարբեր լրատուականների տեսախցիկների առջեւ եւ ձախ ու աջ անպատասխան ու ամպագոռգոռ յայտարարութիւններ անել: Քեզ մարտահրաւէր եմ նետում ու պատրաստակամութիւն եմ յայտնում ցանկացած վայրում մասնակցել քեզ հետ բանավէճի: Գիտեմ, որ անցած յունիսին կատարած այցից յետոյ ԱՄՆ այցերիդ մասին նախապէս չես յայտարարում: Աննկատ գալիս-գնում ես ու միայն գրասենեակներում փակ հանդիպումներ ես ունենում: Բանավէճի դէպքում կարող ես մտահոգութիւն չունենալ: Անվտանգութիւնդ երաշխաւորուած է:

Ռոբերտ Մարգարեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company