ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր կռիվը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու

04 Փետրվար 2023

Տեւական դադարից հետո՝ երեկ, ԱԺ-ում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, եկել էր մասնակցելու Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներին։ Մինչ այդ՝ Դիմադրության շարժման հավաքները դադարեցնելուց հետո, նրա գործընկերները վերադարձել էին խորհրդարան, սակայն ինքը չէր մասնակցում նիստերին։ Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում նա շնչառական համակարգի հետ կապված մի քանի վիրահատություն է տարել։ «Հրապարակ»ը հետաքրքրվեց՝ այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին։

«Այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել շատ կարեւոր թեմայով, բնականաբար՝ մասնակցել եմ լսումներին, հաջորդ շաբաթ հերթական նիստ կա, նաեւ մեր պահանջով հրատապ նիստ է լինելու՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված, որտեղ պաշտպանության նախարարին ենք հրավիրելու՝ բացատրություն տալու, վերջին դեպքերի հետ կապված։

Բնականաբար՝ ես էլ ներկա կլինեմ։ Մնացած ընթացքը եւ օրակարգերը հետո կերեւան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

– Մենք տեղեկացանք, որ Ձեր պասիվությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ վիրահատություն եք տարել։

– Այո, նման խնդիր կար, ճիշտ է, փառք Աստծու՝ հիմա ամեն ինչ նորմալ է, արդեն դուրս եմ եկել աշխատանքի։

– Իսկ փողոցային պայքարի՞ երբ եք դուրս գալու։ Հիմա շատերին հենց դա է հետաքրքրում։

– Դա մեր օրակարգում մշտապես կա, շատ հստակ բազմիցս դրան անդրադարձել ենք, անկախ խորհրդարանական գործունեությունից, այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողովրդական անհնազանդությունն է եւ փողոցային պայքարը։ Այսինքն՝ բացառապես խորհրդարանական գործունեությամբ հնարավոր չէ ազատվել այս իշխանությունից։ Հետեւաբար, դա մշտապես մեր օրակարգում կա, այսօր էլ մենք ակտիվ քննարկումների մեջ ենք, պետք է գտնենք էն ճանապարհներն ու լուծումները, որով մեր առջեւ դրված խնդիրները կարողանանք իրականացնել։

– Ձեր խմբակցության որոշ պատգամավորների նկատմամբ գլխավոր դատախազը քրեական հետապնդում է սկսել ու պատրաստվում է միջնորդությամբ մտնել Ազգային ժողով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Սա բացառապես քաղաքական հետապնդում է։ Այո, հաջորդ շաբաթ դատախազը միջնորդությամբ հանդես է գալու, որ քրեական վարույթի թույլտվություն եւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանա։ Անկախ նիստից՝ ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում, եւ իրենք, բնականաբար, բավարարելու են դա։ Մեր մոտեցումների, պահվածքի մասին մեր ֆրակցիայի ղեկավարն առաջիկա օրերին ամբողջ ֆրակցիայի անունից հանդես կգա հայտարարությամբ։

– Հնարավո՞ր է հաջորդ թիրախը Դուք լինեք։

– Ես մի քանի տարի է՝ իմ ամբողջ ընտանիքով էս իշխանության թիրախում եմ։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի, ու ակնհայտ է, որ էս ընթացքում բազմաթիվ քայլեր, գործողություններ փորձել են ձեռնարկել ու նաեւ՝ մեր կուսակցության բազմաթիվ անդամների հանդեպ։ Վերջին խայտառակ դեպքն Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալություններն էին։

– Ձեր դաշինքի մասին արդեն խոսում են, որ միասնական չէ, փլուզվում է, ճաքեր է տալիս, վերջերս էլ Վահե Հակոբյանն իր թիմով հեռացավ դաշինքից։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ ենք ասել, որ սասանվել են դաշինքի հիմքերը։

– Այդ հարցին արդեն անդրադարձել ենք, մանրամասնելու կարիք չկա, ֆրակցիան համալրված է նոր պատգամավորներով եւ ամբողջությամբ գործում է։ Այն բոլոր քննադատությունները, որ ընդդիմությունը պետք է լինի ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ, ավելի գործունյա ու ավելի արդյունավետ, մեզ համար շատ հասկանալի է, հատկապես մեր այն քաղաքացիների պահանջը, որոնք մեզ քվե են տվել եւ այդ ակնկալիքն ունեն։ Էս իմաստով մենք ամբողջությամբ ըմբռնումով ենք մոտենում հատկապես մեր օգտին քվեարկած քաղաքացիների պահանջկոտությանը ու պարտավոր ենք բոլոր քայլերը ձեռնարկել՝ օր առաջ էս խնդիրը լուծելու համար։

– Իսկ Վահե Հակոբյանի ու նրա թիմակիցների դուրս գալու որոշմանն է՞լ եք ըմբռնումով մոտենում։

– Չեմ ուզում մտնել կրկին այդ հարցերի մեջ, իրենք հանրային հայտարարություն են արել, մենք մեր կողմից ենք մեր դիրքորոշման հետ կապված հայտարարություն արել։

– Պարզապես մարդիկ կան, որոնք համարում են, որ այս իրավիճակում, այս գործիքակազմով ընդդիմության հետ ճանապարհ անցնելով՝ որեւէ լուծման չենք գա, դրա համար հեռանում են։ Սա պատասխանատվությունից խուսափե՞լ է, թե՞ այդպես մտածելու հիմքեր ունեն։

– Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ եւ անհատ ինքն է որոշում իր գործունեությունը, իր դիրքորոշումը եւ դրանով տալիս պարզաբանում, բացատրություն։ Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ ես վստահ եմ, որ մի օր այս ամեն ինչը հաղթահարելու ենք եւ հետ ենք նայելու ու տեսնենք՝ այս պայքարի ընթացքում ով ինչ մասնակցություն է ունեցել, ով ինչ ներդրում է ունեցել, ով ինչ դիրքորոշում է ունեցել, ով ինչ պահվածք է ցուցաբերել։ Ես ըմբռնումով եմ մոտենում բոլորի որոշումներին եւ դիրքորոշումներին, բայց Դաշնակցության պարագայում մենք այս պայքարի առաջամարտիկ ուժերից մեկն ենք, ու մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով մեր կռիվը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու։

– Ասացիք՝ ձեր ֆրակցիան համալրվել է նոր անդամներով, մարդիկ նկատում են, որ «Հայաստան» խմբակցությունը կարծես դարձել է ավելի դաշնակցական ֆրակցիա, քանզի պատգամավորների կեսից ավելին ՀՅԴ անդամ են։

– Դաշնակցության պատգամավորների թիվը, այո, 50 տոկոսից ավելի է խմբակցությունում։

– Մենք հիշում ենք, որ ՀՅԴ-ն այդքան պատգամավոր չուներ անգամ կոալիցիայով իշխանության եղած ժամանակ, իսկ հիմա ձեզ համար, փաստորեն, հրաշալի պայմաններ են ստեղծվել՝ Դաշնակցությունը տասից ավելի մանդատով ներկայացված է խորհրդարանում։

– Տեսեք, դժբախտությունն այն է, որ երկրի համար է դաժան ժամանակաշրջան։ Դաշնակցության ուժն էլ երբեք պայմանավորված չի եղել պատգամավորների թվով։ Բայց քանի որ էսօր խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ենք, էդ իմաստով նաեւ մեծ պատասխանատվություն ունենք ընդդիմադիր դաշտի գործունեության համար։

Վահե Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company