ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը

06 Փետրվար 2023

Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկայս ունկնդրեցին Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարի նպատակն է քննարկել ու հստակեցնել առաջիկա չորս տարիների գործունեությունը։

«Այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ճակատագրական շրջանում։ Այսօրվա մարտահրավերներն ու վտանգները լի են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ ՀՅԴ երիտասարդական միությունն իր աշխույժ գործունեությամբ պետք է կարողանա դիմակայել այս վտանգներին և հակառակ տիրող աննպաստ պայմաններին հանձնառու է հզոր, ժողովրդավար, ընկերվար ու նմանատաիպ այլ արժեքներ կրող պետություն կերտել։ Հավատում ենք, որ հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար մեր իրականությունից պետք է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտվողական մոտեցումները»,-իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ավելացնելով, որ ՀՅԴ երիտասարդական միությունը պետք է շարունակի դիմակայել ու ընդդիմանալ Հայաստանի ներկա իշխանությանը։

Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին իշխանությունը արգելել է դաշնակցական գործիչների, երիտասարդների մուտքը Հայաստան։

«Նիկոլ Փաշինյանի վարչախումբն իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի, ազերիի նկրտումների դեմ։

«Այո, մենք խանգարում ենք այս իշխանությունների քաղաքականությանը, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թրքական վիլայեթ, և մեր պայքարը չպետք է կանգ առնի։ Եվ ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակներից»,-ասաց Տեր-Գևորգյանը։

Իր խոսքում նա ցավով փաստեց, որ համագումարին չեն մասնակցում շրջափակված Արցախում գտտնվող իրենց ընկերները։

«Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում»,-ասաց նա՝ նշելով, որ դրանով պետք է ցույց տային՝ արցախցու կողքին են, պետք է ծանոթանային իրավիճակին ու մշակեին օժանդակության ծրագրեր։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, ու պատրանք է այն միտքը, թե կարելի է առանց Արցախի խաղաղ ու հանգիստ ապրել Հայաստանի տարածքում։

«Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարածքներ չկորցնելու, գրավված Շուշին ու Հադրութն ազատագրելու համար նորօրյա ազատագրական պայքարի կենսավորումը հրամայական է։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հանձնառու հայ երիտասարդությունը պետք է ստանձնի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդին ինքնապաշտպանության ու արժանապատվության հաստատման օրակարգը»,-ասաց նա։

Համագումարը համախմբում է 40-ից ավելի ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներին` քննարկելու և համադրելու առաջիկա քառամյակի գործունեությունն ու աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։

ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողությանը ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը, ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամ Գոռ Սարգսյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, «Արցախի համար» նախաձեռնության անդամ, 44-օրյա պաետրազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանը:

Համագումարի բացմանը տեսաուղերձ հղեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը։

«Արդեն իսկ 56 օր է,ինչ Արցախը պաշարված է թշնամու կողմից, ինչի պատճառով էլ ցավոք չկարողացանք հյուրընկալել մեր կողմից այդքան սպասված համաժողովին, որը պատերազմից հետո Արցախում կայանալիք ամենամեծ համագումարը պետք է լիներ՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ։

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ակնթաթային են, թշնամու քայլերն անսպասելի․ այսօր մենք՝ արցախցիներս կրելով այդ զրկանքները պայքարում ենք առաջին հերթին ՀՀ ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանման համար․ այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ ինչպես միշտ, այնպես էլ այս օրերին ականատատես ենք լինում համամարդկային արժեքներ քարոզող երկրների ու ժողովուրդների՝ մեզ ուղղված սիրալիր ու սրտամաշ խոսքերին, որոնք մեզ համար ոչ այլ ինչ են, քան՝ ոչինչ․․․»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company