ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Գուրգեն Արսենյանի` ԱԺ-ում արված հայտարարությունները և՛ պատվեր էր, և՛ ծառայություն

06 Փետրվար 2023

Տալով մասը՝ փրկենք ամբողջը թեզը կարող է արդարացված լինել միայն բնական աղետների ժամանակ, եթե կա ինչ-որ շենք, որ կան մի խումբ մարդիկ, իրենց եթե մի մասը հանելով մնացածը ,այսպես ասած, զոհելով, մեծ մասը պետք է փրկվի, լավ, բայց այն, ինչ հնչեց ԱԺ-ում, կամ հնչել է դրանից առաջ ԱԺ-ից ներս կամ դուրս, դա ինչ-որ մտածողության դրսևորում է, որ չի վերաբերվում կամ չի կարող վերաբերվել, երբ խոսքը գնում է մեր թշնամի հարևանների հետ հարաբերություններին. «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Միայն բնական աղետների ժամանակ դա կարելի է արդարեցնել, բայց երբ խոսքը վերաբերվում է քեզ ոչնչացնելու պատրաստ թշնամու մասին՝ պարզ է նրանց ինչքան տաս, ավելի շատ պետք է ուզեն։ Սա ասվել է ամբողջ պատմության ընթացքում, միայն հայերի մեջ չէ, որ այդպես մտածողները միշտ սխալ են դուրս եկել, երբ խոսքը գնում է այնպիսի պետության մասին, քաղաքական ուժի մասին, ով ուզում է ամեն ինչը վերցնել, կուլ տալ, նրան ինչ-որ բան զիջելով ոչ թե ավելի շատ ես ապահովում բոլորի անվտանգությունը, այլ՝ վտանգի ես ենթարկում, որովհետև դրանով նրանց ախորժակն ես բացում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ մտածողությունը առաջին նախագահի օրոք չսկսեց, պարզապես առաջին նախագահը այդ մտածողության մասնակիցներից մեկն էր․

«Նման մտածողություն եղել է և մեր մեջ, և ուրիշների մեջ, բայց հարցը նա է, որ այդ մտածողությունը քաղաքական իրականության մեջ արդարացրել է իրեն, թե՝ ոչ։ Չի արդարացրել այնքան, որ այսօր այդ զիջումների մասին խոսողները փոխզիջումների չափը չգիտեն, թե երբ պետք է կանգնի սրանց ախորժակը։ Կարծես թե սկսել է ինչ-որ բան տեսնել, խոսքը վերաբերվում է վարչապետի աթոռին նստածին, բայց դեռ չի կողմնորոշվում, որ լավ եթե այդպես է, եթե չգիտես ինչքան պետք է զիջես, որ բավական լինի, դեռ ինչի ես խոսում զիջման մասին։ Մինչդեռ միայն չի խոսում, այլ արդեն զիջել է որոշ բաներ, որի մասին արտգործնախարարը հայտարարեց եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ մենք համաձայնեցինք Ադրբեջանի ցանկությանը, որ երկու հարցերը Հայաստան -Ադրբեջան և Արցախի հիմնախնդիր անջատենք իրարից, բայց տեսնում ենք, որ ավելի է ախորժակները բացվել Ադրբեջանի և Ալիևի, ուրեմն այդ մտածողությունը ինքնին ոչ միայն չի արդարացրել այլ այդ մտածողության պաշտպաններից մի քանիսը, գլխավորը այս դեպքում, նույնիսկ ասում է, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիր՝ երաշխիք չկա, որ հաջորդ օրը նորից պատերազմ չի սկսի մեր թշնամի հարևանը։ Ուրեմն դա չարդարացված մոտեցում է և լրիվ անիմաստ է, ինչու անիմաստ, որովհետև վտանգավոր է այդ մտածողությամբ առաջնորդվել և առջնորդել երկիրը ու ժողովուրդը»,- ասաց Կիրո Մանոյանը։

Անրդադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի Ազգային Ժողովում արած հայտարարություններին քաղաքական գործիչը նշեց, որ չի ուզում մեկնաբանել այդ մարդու ասածը, որովհետև դա թվում է, որ ավելի շուտ և՛ պատվեր է, և՛ ծառայություն․

«Այսինքն, եթե պատվեր չլիներ, ես չեմ կարծում, որ նա կցանկանար գալ մենակով նստել այդ միջավայրի մեջ, և վերցներ ասելիքը ասեր և թողներ գնար։ Իր պարտականությունն էր գալ մի բան ասել,գնալ, արեց, վատը այն է, որ այս գաղափարները հնչեցվում են արդեն և ոմանց համար կարող է արդեն սովորական բան համարվել, չնայած, որ կա նաև դրա հակառակը, ոմանք էլ կարող են ասել, որ այս ամեն ինչի չափը անցավ և ուրեմն վերջ այս խեղկատակությանը։ Դրա համար այնքան վատ է նման խոսույթը, որ ոչ միայն անընդունելի է որպես մարդկային մոտեցում, այլ՝ վտանգավոր է պետության և ազգի համար»,- ավելացրեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company