ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մարդասիրականի Անուան Տակ Քաղաքական Եւ Ընտրական

13 Փետրվար 2023

Թուրքիան եւ Սուրիան ցնցած երկրաշարժին առընթեր արձանագրուած որոշ քաղաքական երեւոյթներ պէտք է լուսարձակի տակ առնել եւ որոշ ընդգծումներ ընել:

Նախ այն, որ մարդասիրականն ու քաղաքականը դժուար տարանջատելի եղան, յատկապէս երբ Սուրիոյ պարագային տարբեր երկիրներու օժանդակութիւն ապահովող օդանաւերը չհատեցին սուրիական օդային տարածքը: Աղէտեալ ժողովուրդը շարունակեց մնալ պատժամիջոցներու ենթակայ: Ուշացումով, Միացեալ Նահանգները ժամանակաւորապէս վերցուցին արգելքը, սակայն մինչ այժմ չուղարկեցին որեւէ օժանդակութիւն: Պարզ դարձուցին, որ պիտի չգործակցին պետութեան համապատասխան գերատեսչութիւններուն հետ: Ենթադրաբար, եթէ պիտի ուղարկուին օժանդակութիւններ, ապա անոնք պիտի հասնին Թուրքիոյ ցամաքային սահմանէն: Այդ արգելքի վերացումէն ետք Իտալիան էր, որ բեռնատար օդանաւով Պէյրութ հասցուց իր օժանդակութիւնները, այնտեղէն անցնելու համար Սուրիա: Մինչ Սէուտական Արաբիոյ Կարմիր մահիկը արտօնութիւն խնդրեց եւ ստացաւ Դամասկոսի օդակայանը իջեցնելու իր բեռնատար օդանաւը: Այսքան:

Հայ զոհերու առկայութիւնը Հալէպէն բացի, կը խօսի պատմական Կիլիկիոյ քաղաքներու կամ Մալաթիոյ մէջ հայկական մնացորդացի մասին, որ կը շարունակէ պահպանել իր ինքնութիւնը, իսկ Իսկենտերունի պարագային Սուրիոյ պատերազմին պատճառով այնտեղ ապաստանած հայ ընտանիքներու մասին:

Հայկական առումով ուշագրաւը Սուրիա եւ Թուրքիա ուղարկուած հայկական փրկարարական խումբերն են, որոնք կ՛իրականացնեն որոնողական աշխատանքներ` կեանքեր փրկելու համար: Երեւոյթը կրնայ նկատուիլ օրինաչափ: Յիշենք, որ առաջին անգամը չէ, որ հայկական փրկարարական խումբ կ՛ուղարկուի Թուրքիա, երկրաշարժէն տուժածներու օժանդակութեան համար: 1999-ի երկրաշարժին եւս Երեւանը պատրաստակամութիւն յայտնեց ուղարկելու փրկարար ջոկատներ. դիմումը մերժուեցաւ շատ չանցած ընդունուեցաւ, եւ հայկական ջոկատները մեկնեցան աղէտի վայր:

Ուրեմն այստեղ քաղաքականացուող բաժինը Անգարայի ընդառաջումի եղանակն է եւ հետեւող արձագանգը: Մարգարայի կամուրջի գործարկումը Հայաստան-Թուրքիա փակ սահմանին, ունի յստակ քաղաքական ուղերձ: Ասիկա անպայման համակարգուած է Երեւան-Անգարա երկխօսութեան գործընթացը ղեկավարողներուն հետ: Երկրաշարժը փաստօրէն կ՛օգտագործուի ցամաքային սահմանի ժամանակաւոր գործարկումը արտօնելու եղանակով: Յիշենք, որ սահմանը տակաւին ո՛չ երրորդ երկրի քաղաքացիներուն եւ ո՛չ ալ դիւանագէտներուն համար կ՛աշխատի, ինչպէս նախապէս յայտարարուած էր:

Հիմա այս ձեւով Անգարան առիթը կ՛օգտագործէ միջազգային հանրութեան խաղաղասիրական ծխածածկոյթ յառաջացնելու եւ մարդասիրականն ու քաղաքականը իբրեւ թէ անջատելու, ըստ էութեան սակայն ամբողջովին նոյնացնելու եւ համատեղելու:

Ցուցադրական ձեւով Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը կ՛ընդունի իր յոյն գործընկերը, Յունաստանի օժանդակութիւնն ու յոյն փրկարարները, մինչ կը մերժէ Կիպրոսի առաջարկը` օժանդակելու աղէտեալներուն:

Երկրաշարժը Անգարայի կողմէ լիարժէք կ՛օգտագործուի թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ուղղութիւններով: Երկրաշարժի հետեւանքներու վերացման աշխատանքներու արդիւնաւէտութիւնը անպայման պիտի ազդէ մայիսեան նախագահական ընտրութիւններուն վրայ. հարց է տակաւին, թէ ընտրութիւնները պիտի կայանա՞ն նախատեսուած թուականին, որովհետեւ եռամսեայ արտակարգ դրութիւն յայտարարուած է, եւ բնականաբար նման պայմաններու մէջ քարոզարշաւ եւ ընտրարշաւ կատարելը իրատեսական չի թուիր:

Գործող նախագահը վերընտրուելու համար համապատասխան գերատեսչութիւններու ամբողջ աշխատանքը պիտի կեդրոնացնէ երկրաշարժի հետեւանքները վերացնելու կամ աղէտի գօտին կեանքի գօտիի վերածելու քաղաքականութեան վրայ: Առընթեր միջազգային հանրութիւնը պիտի համոզէ, որ Թուրքիոյ հետ խնդիր ունեցող երկիրներու հետ մարդասիրական-խաղաղասիրական գործողութիւններ կ՛իրականացնէ:

Սուրիոյ պատժամիջոցներու ուշացումով եւ սահմանափակ վերացումէն մինչեւ Մարգարայի կամուրջի ժամանակաւոր բացում, մինչեւ Անգարայի զեղումնային շնորհակալութիւն Հայաստանին, մինչեւ յունականի ընդառաջում եւ կիպրականի մերժում, բոլոր գործընթացները մարդասիրականին առընթեր կամ անոր քողին տակ քաղաքական են շեշտակիօրէն: Ներկայ ժամանակահատուածը նկատի ունենալով նաեւ ընտրակա՛ն` Թուրքիոյ համար:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company