ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

35 Տարի Առաջ, Այս Օրերուն

20 Փետրվար 2023

Գերմանիոյ Միւնիխ քաղաքին մէջ գումարուող Համաշխարհային խաղաղութեան խորհրդաժողովին առիթով, կազմակերպուած է բազմաձայն զրոյց մը, նուիրուած` հարաւային Կովկասի ապահովութեան: Զրոյցին կը մասնակցէին Վրաստանի, Հայաստանի, Ազրպէյճանի ղեկավարները (նախագահ կամ վարչապետ) եւ Եւրոպական Միութեան արտաքին գործերու ու անվտանգութեան քարտուղարը: Բազմաձայն զրոյցի ընթացքին, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկնած է իր կողմէ բազմիցս արտայայտուած յետպատերազմեան բանաձեւը. «Լեռնային Ղարաբաղ հասկացութիւն չկայ. Ազրպէյճանի մէջ չկայ այդ անունով վարչական շրջան. Ղարաբաղը Ազրպէյճանի շրջան է, ուր կ՛ապրի հայ ազգաբնակչութիւն»:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ունէր 180.000 բնակիչ, որոնց 80 առ հարիւրը հայեր էին: Եւ քանի որ Խորհրդային Միութեան նոր ղեկավար Միքայէլ Գորբաչով յիշեցուցած էր, որ «Լենինի ազգութիւններու քաղաքականութեան առանցքը այն է, որ իւրաքանչիւր ժողովուրդ կարենայ գոհացնել իր պահանջները` իր ընկերային եւ քաղաքական կեանքին բոլոր մարզերուն մէջ` մայրենի լեզու եւ մշակոյթ, սովորութիւններ եւ կրօնական հաւատք», Ղարաբաղի հայերը, բազմաթիւ բողոքներէ, խնդրագիրներէ եւ բազմահազար ստորագրութիւններով հանրագրութիւններէ ետք, անցած էին գործնական պայքարի: 35 տարի առաջ, 1988 փետրուարի 18-էն 29, ամբողջ ինը օր, ցոյցերը կանգ չառին Ղարաբաղի մէջ: Ցոյցերու երրորդ օրը, 20 փետրուարին, ԼՂԻՄ-ի Գերագոյն խորհուրդը ջախջախիչ մեծամասնութեամբ պահանջեց Ղարաբաղի Հայաստանին կցումը: Սա է ղարաբաղեան, աւելի ճի՛շդ` արցախեան ժամանակակից տագնապին սկիզբը, տագնապ, որ կը շարունակուի ցարդ: 35 տարիներու ընթացքին տեղի ունեցան բազմաթիւ դէպքեր, կայացան որոշումներ, եղան կռիւներ, որոնք պատճառեցին անհամար զոհեր, բանակցութիւններ եւ իրաւարարութիւններ: Բոլորը ապարդիւն: Անոնց թւումը պիտի չընենք, որովհետեւ մեր սիւնակները նեղ պիտի գային յիշատակելու համար զանոնք: Բայց չենք կրնար չյիշեցնել, որ շուտով ցոյցերը փոխադրուեցան Հայաստան, ուր անոնք շուտով վերածուեցան համատարած գործադուլներու:

Ամբողջ հայ ժողովուրդը, ինչպէս կը սիրենք կրկնել` Հայաստան, Արցախ եւ սփիւռք, ոտքի ելած էր Արցախի` Հայաստանի կցումին պահանջով:

Համահայկական այս ահեղ պայքարը յանգեցաւ նախ Արցախի անկախութեան հռչակման, ապա նաեւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան, երկուքն ալ կատարուած օրինականօրէն կազմակերպուած հանրաքուէներու ճամբով:

Ղարաբաղեան պայքարը կը նկատուէր մէկ փուլը Հայ դատի ընդհանրական պայքարին: Հայաստանի անկախութիւնը մէկ ուրիշ, աւելի կարեւոր նոյն պայքարին, որ թափ առած էր ԺԹ. դարու կէսերէն սկսեալ: Երբ մտքով ետ երթանք 35 տարի առաջ եւ փորձենք այսօրուան հետ բաղդատել եղելութիւնները, պարզապէս կը շշմինք: Նո՞յն հայ ժողովուրդն է, որ 35 տարիներ առաջ Արցախի մէջ ամէն պատահարին կ՛արձագանգէր հազարաւորներու հաւաքներով, իսկ այսօր ահաւոր ճնշումներուն կը պատասխանէ գրեթէ օտարի անտարբերութեամբ: Կը հաւատայինք, որ անկախութիւնը իրեն հետ պիտի բերէ ազգային նոր զարթօնք, Հայ դատի պայքարի նոր ոգեշնչում: Իսկ հիմա, կը տեսնենք, որ անկախութիւնը, սխալ կիրարկուած քաղաքականութիւններու պատճառով, յառաջացուցած է ոչ միայն ազգին ու հայրենիքին ապագային նկատմամբ անտարբեր, այլ նաեւ յղփացած ու լկտիացած մարդոց փաղանգներ:

Նման ամուլ վիճակներ ունեցած է մեր ժողովուրդը իր տաժանագին պատմութեան ընթացքին: Պարտութիւններուն բերած հոգեբանական տեղատուութիւնն է, որ հարկ է բուժել: Բուժելու համար բժիշկ պէտք է, որ ցարդ չենք գտած: Չյուսահատինք` կը գտնենք: Անպայման կը գտնենք:

Յօդուածը գրելէ առաջ, մտքերս թարմացնելու համար երբ հին թուղթեր կը քրքրէի, գտայ Ղարաբաղէն հնչած հին կոչ մը, որ այսօրուան կացութեան այնքան բնորոշ կերպով կը պատշաճի: Ահաւասիկ կոչը, որ բնականաբար կը կրէ ժամանակի կնիքը:

«Հայ ժողովուրդ,

«Քո հատուածներից մէկը, որ դարերի մռայլ ու դաժան ճանապարհին միշտ բարձր է պահել քո անունը, եւ անկեղծ իր ինքնութիւնը, հիմա յարձակման վտանգի տակ է. Լեռնային Ղարաբաղը արդէն անուժ ու անօգնական, կորցրել է ամէն ապաւէն:

Մայր ժողովուրդ. որտեղ որ կաս, քեզ ենք դիմում, դու ես մեր յոյսն ու ապաւէնը. դու սեփական կառավարութիւն ունես, ունես կուսակցական կենտկոմ, նրանց ձայները չեն կարող չլսել. դու ունես զաւակներ, որոնց անունները աստղերին են հասել, որոնք աշխարհի մեծամեծների հետ են նստում, քննում են երկրագնդի ու ժողովուրդների ճակատագիրը, չի կարող պատահել, որ նրանց ձայնը չհասնի Քրեմլին, երկրի ղեկավարներին չհասնի փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ որբերգութիւնը: Իր դաւաճան ղեկավարների ձեռքով ազրպէյճանական ցեղապաշտութեան կեր տրուած Ղարաբաղի հայութիւնը սպասում է քո փրկարար ձայնին, հայ ժողովուրդ, մայր ժողովուրդ»:

Փոքր ճիգով մը, բերէք ներկային:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company