ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Անընդհատ խաղաղություն, ազատություն մուրալ չի լինում, ոչ մի ստրկատեր իր ստրուկին ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում

20 Փետրվար 2023

Երբ մոռանում ենք պայքարի գաղափարը մեր պատմությունը վկայում է, որ բազում դժվարություններ ենք ունենում և չենք կարողանում հաղթահարել մարտահրավերները։ Արցախի Այս մասին Արցախի Ազգային Ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«Ժամանակի ընթացքում, թե՛ 17-րդ դարում Անգլիայում, թե՛ 18-րդ դարում Ֆրանսիայում, Միացյան Նահանգներում քաղաքացիական պատերազմից հետո մարդու ազատ ապրելու իրավունքը դարձել է օրենք, ոչ միայն այս ժողովուրդների համար, այլև այն բոլոր ժողովուրդների համար, ովքեր ուզում են այս երկրագունդի վրա արարել ու ստեղծել։ Մեր ժողովրդի զավակները, դա սկզբունք դարձնելով դարերի ընթացքում պայքարել են, որպեսզի հայոց աշխարհում ապրի հայ մարդը ու արարի։ Փետրվարի 20-ի որոշումը այդ պայքարի արդյունքն է։ Մենք գնացինք այդ ճանապարհով որպես մարդու իրավունքները հարգող, ազատ ապրող ժողովուրդ։ Դեռևս 1917թ․-ի դեկտեմբերի 2-ին մի որոշում կայացվեց Ռուսաստանի ժողովուրդի իրավունքների դեկլարացիան որտեղ 2-րդ հոդվածում ասում էր, որ Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդները ազատ են և իրավունք ունեն իրենց անկախ պետությունները ունենալու։ Բոլշևիկայն ռեժիմը տոտալիտար էր եղել, բայց չէր կարող համամարդկային արժեքներից վեր կանգնել։ Այդ ամենը հետագայում ամրագրվեց 1977թ․-ի ԽՍՀՄ սահմանադրության մեջ և 70-րդ հոդվածով տալիս է այդ իրավունքը և մեր փետրվարի 20-ի որոշումը Խորհրդային Հայաստանի վերամիավորվելու հետ կապված և հետագայում մեր ընդունած որոշումները, որը նաև ձևակերպված է մեր հայտարարության մեջ, խոսքը վերաբերվում է 91թ․-ի սեպտեմբերի 2-ին, դեկտեմբերի 10-ի հանրաքվեին։ Դա չի հակասում ոչ միայն ԽՍՀՄ օրենսդրությանը, այլ նաև միջազգային օրենքին»,- աաց նա։

Նրա խոսքով՝ մեր ազատությունը և անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․

«Մենք երբևէ հավակնություն չենք ունեցել Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք չէինք կարող մնալ խորհրդային երկրի փլատակների տակ, մենք ընտրել ենք այդ ճանապարհը և պետք է գնային այդ ճանապարհով։ Այն գաղափարները, որոնք շատ դեպքերում նաև ռուսական հանրային մտքի մեջ էլ է տիրական, այս վերջերս պետական Դումայում պատգամավորնեից մեկը դրա մասին խոսում էր, որ Խորհրդային միությունը կործանվեց, բերում է պատճառներ, խոսում է նաև Ղարաբաղյան կոմիտեի մասին, դա իրականությանը չի համապատասխանում։ Խորհրդային երկրի կործանումը որևէ կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ, դա խոր տնտեսական քաղաքական օրինաչափությունների հետևանք է։ Ժողովուրդները, որոնք շարժվում են այդ օրինաչափություններով հաջողակ են լինում։ Մենք չենք կարող դրանից դուրս գալ և փորձել կազմակերպել մեր հանրային կյանքը, մենք հաջողություն այդտեղ չենք կարող ունենալ։ Մենք գնացինք այդ ճանապարհով նաև 91-94թ․-ի մեր պատերազմի տարիներին ու հաջողության հասանք, մեր հույսը չդրեցինք որևէ մեկի օգնության վրա։ Այս պայքարի ժամանակ մենք զենք չենք ունեցել, բայց ժողովուրդը իր կամքին հավատարիմ և իր ուժերին հավատարիմ գնաց այդ ճանապարհով և հաջողություն արձանագրեց։ Անընդհատ մուրալ խաղաղություն, ազատություն, չի լինում այդպիսի բան, ոչ մի ստրկատեր իր ստրուկին ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում։ Դա ձեռք է բերվում պայքարի միջոցով, Հայրենիքը պահվում է պայքարի միջոցով ։ Պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ պայքար բառը և Հայրենիք բառը համատեղ են, գրել են մեծատառերով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company