ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Երբեմն իրերը պետք է կոչել իրենց անուններով և կանխել մանիպուլյացիաները

24 Փետրվար 2023

Այն, ինչ ասել եմ իմ հարցազրույցում, մեկ անգամ ևս վերհաստատում եմ. բոլոր նրանք ովքեր ինձ, իմ կուսակցությանը, իրական ընդդիմադիր ուժերին, գործիչներին և տասնյակ հազարավոր մարդկանց ասում են պայքարի իմիտացիա եք արել, իրենք արժանի են նրան, ինչ որ ասել եմ:

Իմիջիայլոց, վաղուց պետք է ասած լինեի։ Լավ լյուստրացիա եղավ։ Այո, քաղաքական գործիչը պետք է խոսի զուսպ և կոռեկտ, բայց այս պայմաններում երբեմն անհնարին է:

Ընդդիմությանը ոչ միայն կարելի, այլև անհրաժեշտ է քննադատել և պահանջել: Մշտապես փորձել ենք տարբեր գործիչների սրտացավ քննադատությանն ականջալուր լինել՝ ցանկանալով գտնել օգտակարը՝ մեր քայլերը կազմակերպելու համար:

Շնորհակալ ենք մեզ անկեղծ և առողջ քննադատողներից։ Դուք մեր զինակից ընկերներն եք:

Ընդդիմադիր ուժերի ունեցած ամենամեծ և ամենակարևոր ռեսուրսը բոլոր այն մարդիկ են, ովքեր, չնայած ստեղծված իրավիճակին, չնայած բոլոր բռնաճնշումներին, իրենց մեջ ուժ և կամք են գտել մասնակցելու պայքարին։ Մենք չափազանց մեծ պատասխանատվության զգացում ունենք առաջին հերթին իրենց առջև: Հայրենիք ունենալու համար պայքարի ելած հայ մարդը մեզ համար արժեք է:

Հայաստանի ազգային-ընդդիմադիր դաշտում կան իրական ընդդիմադիր ուժեր, գործիչներ, ովքեր անկեղծորեն և անմնացորդ իրենց հնարավորությունների սահմաններում պայքարում են այս չարիքի իշխանության դեմ՝ մի կողմ դնելով իրենց կուսակցական, անձնական հարցերը: Բայց այս դաշտում կան նաև ուժեր, անհատներ, ովքեր մշտապես թունավորում, պառակտում և ամենաէականը՝ անվստահություն են սերմանում պայքարող ուժերի նկատմամբ:

Այդ ուժերն ու անհատները կիրառվում են պայքարի բոլոր գործիքները, փորձում բոլորիս զրկել մեր ուժի հիմնական աղբյուրից՝ հանրային վստահությունից:

Իսկ Հայաստանի թշնամիների՝ այդ թվում օրվա իշխանության երազանքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում զրո վստահություն ունենան ազգային ուժերը և գործիչները։ Նրանք տենչում են ամայացնել ընդդիմադիր դաշտը՝ պարարտ հող նախապատրաստել նոր կապիտուլիացիայի համար:

Հենց դրա համար է մեր հանրային դաշտը ողողվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հաստիքային աշխատավարձ ստացող դեմքերով, որոնք երբեմն հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ:

Այս մարդկանց միակ գործը Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող ուժերի և անհատների վարկաբեկումն ու նրանց նկատմամբ ստեղծված հանրային վստահության մսխումն է:

Նայեք ձեր շուրջբոլորը, թերթեք ձեր սոցցանցերի էջերը և դուք կհանդիպեք բազմաթիվ այդպիսիներին:

Այս մարդկանց գործը չի կարելի շփոթել քննադատության հետ։ Նրանց նպատակը և մղումներն այլն են: Հետևաբար, մեր պարտականությունն է նաև հանրությանը զգուշացնել այս վտանգների մասին:

Ցավում եմ, որ այս իրավիճակում անդրադառնում եմ նման հարցերի։ Գիտեք, որ երբեք ուշադրության չեմ արժանացրել այդ տեսակին, բայց երբեմն իրերը պետք է կոչել իրենց անուններով և կանխել մանիպուլյացիաները:

Այլևս անհանդուրժող պետք է լինենք դիտավորյալ հայ մարդու պայքարն արժեզրկող, հանրության շրջանում հիասթափության ալիք ձևավորողների նկատմամբ:

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company