ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ Ալիևի հրամանով պաշտոնանկ անելով Վարդանյանին

01 Մարտ 2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունը ստեղծել էր Մոսկվայում։ Անցած սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և հաստատվեց Արցախում՝ հայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժվարին պահին։ Իր տեղափոխությունից կարճ ժամանակ անց նախագահ Հարությունյանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։

Արցախի նախագահը չպետք է հեռացներ Վարդանյանին կամ պետք է գոնե մի փոքր սպասեր, որպեսզի չթվար, թե նա այդքան արագ կատարում է Ալիևի հրամանները։ Ցավոք, Վարդանյանը պաշտոնանկ արվեց անմիջապես այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը մեծացրեց ճնշումը Ադրբեջանի վրա՝ նրա դեմ կայացրած որոշմամբ։

Ամոթալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, այս տարվա փետրվարին խորհրդարանում արեց հետևյալ դավաճանական հայտարարությունը. «պետք չէ երեք միլիոն հայերին վտանգի ենթարկել հանուն Արցախի»։ Երբեք լավ գաղափար չէ, երբ դու և քո թշնամին միևնույն կողմում եք…

Վերջերս մի քանի ադրբեջանցի լրագրող և նույնիսկ նախագահ Ալիևը զրպարտեցին Վարդանյանին՝ նրան անվանելով «ռուսաստանցի օլիգարխ, հանցագործ և փողեր լվացող»։

2022 թվականի հոկտեմբերին Ալիևը Վարդանյանի մասին անձամբ է բողոքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն ասել է Ալիևին, որ ինքը ոչինչ չգիտի Արցախում Վարդանյանի ներկայության և գործունեության մասին։

2022 թվականի նոյեմբերի 17-ին Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասաց, որ հրաժարվում է բանակցել Վարդանյանի հետ, որին նա անվանել է «Մոսկվայի էմիսարը» Ղարաբաղում։ Ալիևը շարունակել է. «Մենք պատրաստ ենք խոսել… Ղարաբաղում ապրող հայերի հետ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք ուղարկվել են Մոսկվայից՝ իրենց գրպաններում թաքցնելով ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները, ինչպես Վարդանյան անունով անձնավորությունը, որը Մոսկվայից տեղափոխվել է այնտեղ շատ հստակ օրակարգով»։

2023 թվականի փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում վարչապետ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ալիևն ասաց, որ պատրաստ է գործնական շփում սկսել Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. «Բայց մենք կարող ենք դա անել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Վարդանյանը հեռանա մեր տարածքից»։ Ալիևը հավելել է. Վարդանյանը «արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Միգուցե արտահանումը ճիշտ բառ չէ։ Ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով բառը»։

Ալիևի գործը չէ, թե ով պետք է ներկայացնի Արցախը բանակցություններում։ Դա Արցախի կառավարության որոշումն է։ Ավելի խելամիտ կլիներ, որ Արցախի նախագահն ընդհանրապես չհեռացներ Վարդանյանին, միայն այն բանի համար, որ Ալիևին ցույց տար, թե ով է Արցախում որոշում կայացնում։

Առաջարկում եմ Վարդանյանին զրպարտության համար հայցեր ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան բոլոր նրանց դեմ, որոնք ստեր են տարածել իր մասին՝ ստիպելով սկանդալային ադրբեջանցի լրագրողներին և նախագահ Ալիևին խոշոր տուգանք վճարել և հրապարակայնորեն ներողություն խնդրել Վարդանյանից։

Վերջապես, լավ գաղափար չէ տրվել ձեր թշնամիների ճնշումներին, որոնցից նրանք միայն խրախուսվում են՝ ձեզանից հետագա զիջումներ պահանջելու համար: Նրանց պահանջների ցանկն անվերջանալի է։

Ահա Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս և հնարավոր պահանջներից մի քանիսը.

– Ադրբեջանն իր անցակետերը կտեղակայի Լաչինի միջանցքում,
– ապագա «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, կստանա Լաչինի միջանցքի նման կարգավիճակ,
– Ադրբեջանը, հետագա զիջումներ փնտրելով, նույնիսկ Լաչինի միջանցքի բացումից հետո, հավանաբար, կրկին արգելափակելու է այն։
– Այն բանից հետո, երբ կեղծ ադրբեջանցի բնապահպանները պահանջեցին ստուգել Արցախում գտնվող հանքերը, նրա ղեկավարներն անխոհեմաբար փակեցին հանքերը՝ այդպես խրախուսելով ադրբեջանցիներին ավելի շատ զիջումներ պահանջելու, փոխարենը ասելու՝ «դա ձեր գործը չէ», ինչը հանգեցրեց ադրբեջանցիների հաջորդ պահանջին, որ հայերը դադարեցնեն մետաղների արդյունահանումը Արցախի հանքերից.
– Հետագա հայկական զիջումներ որոնելով՝ ադրբեջանական ուժերը, հավանաբար, կգրավեն Հայաստանի Հանրապետության ավելի շատ տարածքներ.
Նմանապես, Թուրքիան զիջումների է ձգտելու Հայաստանից՝ պահանջելով՝
– ջնջել Անկախության հռչակագրից Հայոց ցեղասպանության հիշատակումը «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»։ Եթե ոչ, ապա Թուրքիան կսպառնա փակել Հայաստանի հետ սահմանը այն բացելուց հետո,
– դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավը,
– ընդունել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ ապագա պահանջներից,
-արգելել Թուրքիայի դրոշի այրումը Ապրիլի 24-ին,
– հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության կորուստների փոխհատուցման ցանկացած պահանջից։

Հայաստանի և Արցախի ղեկավարները պետք է հասկանան, որ ահաբեկչին գոհացնելը բերում է ոչ թե խաղաղության, այլ ավելի շատ ահաբեկման։

Ցավոք սրտի, չնայած Ալիևի պահանջով Վարդանյանին զոհաբերմանը՝ ակնկալում էին, որ Ադրբեջանը դրա դիմաց կապաշրջափակի Լաչինի միջանցքը, միջանցքը փետրվարի 27-ի դրությամբ դեռևս արգելափակված է: Նույնիսկ փետրվարի 25-ին, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, միջանցքը մնում է փակ։

Վարդանյանը հայտարարեց, որ չնայած աշխատանքից ազատվելուն՝ շարունակելու է ապրել Արցախում։ Հայտնի չէ, թե նա ինչ դեր է կարողանում կամ ցանկանում խաղալ առանց պաշտոնական դիրքի։

Մնում է միայն մեկ առեղծված։ Ի՞նչ էին անում նախագահ Հարությունյանը և պետնախարար Վարդանյանը փետրվարի սկզբին, երբ երկուսն էլ առանձին մեկնել էին Մոսկվա և մի քանի օրվա ընթացքում վերադարձել Արցախ։ Ինչո՞ւ էին գնացել Մոսկվա, ո՞ւմ հետ են հանդիպել այնտեղ, ինչի՞ մասին են խոսել։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց այդ այցերի մասին։ Այս հարցերի պատասխանները կարող էին լրացուցիչ լույս սփռել Վարդանյանի պաշտոնանկության վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company