ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Մեր և նրանց գերխնդիրը

01 Մարտ 2023

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում համաշխարհային լրատվամիջոցների զգալի մասը դեռևս գտնվում է տոտալ վերահսկողության ներքո։ Արտաքին աշխարհաքաղաքական, ինչպես և ներքին պատճառներով հասարակություններին ներշնչում են, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, ինչն այս պետության համար ունենալու է խիստ բացասական հետևանքներ։ Այս քարոզչությունն առանձնահատուկ նշանակություն ունի նախ և առաջ ուկրաինացիների համար (հիշենք 44-oրյա պատերազմի օրերին մեկ աղբյուրից հայ հանրությանը մատուցվող տեղեկատվությունը), այնուհետև նախկին խորհրդային մյուս հանրապետությունների համար, որոնք, դրական կամ բացասական առումով անմիջական փոխհարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Կասկած չկա, որ նրանք, ովքեր այս հակամարտության մեջ Ուկրաինայի հովանավորներն են, մի օր թիկունք կդարձնեն պարտված երկրին՝ լքելով ավերակների վրա հայտնված բախտախնդիր ղեկավարներին։ Մինչ այդ նրանք ջանք են գործադրում՝ ինչպես հետխորհրդային տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը, ստեղծելու նրա առջև նոր մարտահրավերներ։ Այդ նույն նպատակով նշված երկրների ժողովուրդներին փորձում են հավատացնել, որ իմաստ չունի պարտված Ռուսաստանի՝ որպես դաշնակցի հետ հետագա հույսեր կապել, հետևաբար պետք է փնտրել այլընտրանքներ։ Վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Ուկրաինան ցանկանում է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ և որ այդ նպատակով էր Սահակաշվիլին ուղարկվել Վրաստան։

Իրենց հատուկ ճարպկությամբ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմը, ինչպես և դրան հետևած Հայաստանի ու Արցախի դեմ կոշտ ճնշումները արևմուտքում ներկայացնում են որպես Ռուսաստանին հարվածելու և Անդրկովկասից դուրս մղելու ծրագիր։ Իհարկե, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, և՛ Արևմուտքը հրաշալի հասկանում են, որ տարածաշրջանի իրենց դաշնակիցները հետապնդում են պանթուրանիզմի դարավոր երազանքը, և որ Ռուսաստանի առջև Անդրկովկասի դռները փակելու, այստեղ ռազմաքաղաքական գերիշխանություն հաստատելու դերակատարը դարձյալ իրենք չեն լինելու, այլ Թուրքիան և Ադրբեջանը, սակայն այսօր առաջնային գերխնդիրը կոշտ պայքարն է՝ սահմանափակելու Ռուսաստանի ազդեցության գոտին։

Ելնելով այս իրողություններից՝ ինչ պետք է աներ և ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի իշխանությունը բացահայտորեն որդեգրել է հակառուսական գործելակերպ և համախոհ է նրանց հետ, ովքեր այսօր ջանում են կլանել Արցախը և Հայաստանին զրկել ինքնիշխանության ու հզորանալու հեռանկարից։ Այսինքն՝ Արևմուտքի ծրագրերին համապատասխան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը նրանց փոխարեն հաջողությամբ իրականացնում է Հայաստանի քաղաքականապես անգրագետ, իսկ ավելի ստույգ՝ արտաքին կաշկանդումների ենթակա իշխանությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունն այն է, որ Ռուսաստանը միջնորդ չլինի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Հայաստանը կատարում է նրանց ցանկությունը՝ մերժելով ռուսական միջնորդությունը և գործընթացն աստիճանաբար հասցնելով այն կետին, որ առհասարակ, միջնորդներ չլինեն իրենց և թշնամի հարևանների հետ շփումների ժամանակ։ Ադրբեջանը շրջափակելով Արցախն ու անընդհատ ճնշումներ գործադրելով թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի վրա՝ ըստ էության, փորձում է շահերի այս եռանկյունուց դուրս բերել իր նպատակներին խոչընդոտող Ռուսաստանին, սակայն առերևույթ շարունակում է բարեկամական ժեստեր անել նրան՝ խաղարկելով տնտեսական և այլ գործոններ։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ըստ էության, շրջանցում է Ադրբեջանի հակահայկական ու հակառուսական ագրեսիվ քաղաքականությունը և եռակողմ հարաբերությունների մեջ թիրախ է դարձնում Ռուսաստանին՝ մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ։

Հայտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի հայկականությունն երաշխավորող Ռուսաստանի հետ բազմաթիվ թելերով շաղկապված լինելով՝ Հայաստանը ուղղվում է դեպի հակադիր ճամբար, իսկ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը վիճարկող, Ուկրաինային ռազմական զանազան օժանդակություններ տրամադրող, միջազգային կազմակերպություններում ընդդեմ Ռուսաստանի քվեարկող Ադրբեջանը իբրև թե արևմտյան միջամտությանը ընդդիմացող նույն ճամբարում է Ռուսաստանի հետ, ինչն այս ճակատագրական պահին խիստ կարևոր է վերջինիս համար։ Հայաստանի իշխանությունները հրաժարվելով Արցախի շահերը պաշտպանելուց և Հայաստանի անվտանգության ապահովման պարտականություններից՝ խիստ հետևողական են այդ շահերը չպաշտպանելու մեջ Ռուսաստանին մեղադրելու հարցում։ Նրանց բուն նպատակը հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրությունների բորբոքումն է, ժողովրդին համոզելը, որ Արևմուտքից պարտվող, Հայաստանի նկատմամբ պարտականությունները չկատարող Ռուսաստանի հետ հեռահար հաշվարկներ անելն անիմաստ է, և այլ ելք չկա, բացի արևմտյան այլընտրանքից, իսկ ավելի ստույգ՝ Արևմուտքին այստեղ ներկայացնող թուրք-ադրբեջանական գերիշխանությունից։ Արցախի շրջափակման դեմ ոչինչ չնախաձեռնող իշխանությունը վաղը միջանցքի պատրվակով տարածք է զիջելու իր թշնամիներին՝ այն ներկայացնելով որպես արցախցիների փրկության միակ միջոց, Հայաստանից ևս տարածքներ է զիջելու Ադրբեջանին՝ ներկայացնելով որպես մնացածը փրկելու և տարածաշրջանում խաղաղություն հստատելու ելք։ Հայաստանի իշխանությունները զայրացած ու զարմացած բացականչում են․ «Դուք ցանկանում եք, որ 3 միլիոնանոց Հայաստանը հակադրվի՞ 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանցիներին»՝ լռելով այն հարցում, թե իրենց ոխերիմ հարևանների ցանկությունները չբավարարելու դեպքում որքան է զիջելու Հայաստանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեք երկրների բնակչության թվային համեմատությունը ի օգուտ մեզ չի փոխվելու։

Երբ պատերազմող երկիրը ղեկավարում են դասալիքները, տրամաբանական է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության է եկել արդեն իսկ Հայաստանի թշնամիներից հոգեբանորեն պարտված։ Դրանով էին նաև պայմանավորված ի սկզբանե նրանց հնչեցրած անհեթեթ հայտարարությունները՝ արցախյան պատերազմում անիմաստ զոհերի, թշնամի երկրի կիրթ ղեկավարի, այդ ղեկավարի կնոջ հետ մուղամ լսելու, ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնադրույթները դպրոցներից հանելու, ազգային կրթական չափորոշիչներից հրաժարվելու և նման այլ բաների մասին։

Հայաստանի չորրորդ իշխանության անցած ճանապարհը կրկնում է առաջին իշխանության անցած ուղին։ Արցախյան պայքարից հրաժարվելու, ամեն գնով խաղաղության հասնելու, աշխարհաքաղաքական բևեռից բևեռ ցատկոտելու ճիգերն ի վերջո կանգնեցրին նրանց և նաև մեր երկիրը աշխարհաքաղաքական փակուղու առջև։ Արցախյան շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահի բազմաթիվ հոդվածներում ուրվագծվում էր աշխարհաքաղաքական պատկերը, նրա նախանշած հեռանկարը բոլոր դեպքերում փակուղի էր տանում, եթե Հայաստանն ամեն գնով չստորագրեր խաղաղության պայմանագիր։

Մարդիկ, ովքեր իրենց էությամբ ու համոզմունքներով չեն հավատացել հզոր, անկախ Հայաստանի հեռանկարին, կաշվից դուրս են եկել և դուրս են գալիս Հայաստանի ճակատագիրը տնօրինելու համար։

ՀՀ առաջին նախագահի հետ տեղի ունեցածի պես նրա հոգեզավակի համար ևս խուսանավելու դաշտն աստիճանաբար նեղանում է։ Պարզվեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի կործանվում, այլև չի պատրաստվում լքել տարածաշրջանը, որի նկատմամբ նրա ճնշումը առաջիկայում ամենայն հավանականությամբ մեծանալու է։

Հայաստանին ու Արցախին անցած դարի իննսունականների վերջին աշխարհաքաղաքական փակուղուց դուրս բերեց իշխանափոխությունը։

Հայաստանի իշխանությունը, որը բազմաթիվ անօրինականություններ ու հանցանքներ է գործել իր երկրի ու ժողովրդի նկատմամբ, սարսափում է իշխանափոխության մտքից։ Չունենալով սկզբունք և հայրենասիրության զգացում՝ նա պատրաստ է լինելու, ըստ նժարի ծանրության, ցանկացած զիջումների արտաքին ուժերին։ Կփրկի կաշին, թե այն կչորանա ոսկորների վրա, ինչպես պատահեց մեկ այլ օգտագործված ու դեն նետվածի՝ Սահակաշվիլու հետ, մեզ համար ոչ մի կարևորություն չունի։ Գերխնդիրը Արցախ-Հայաստանն է ու նրա փրկությունը։

Հ․Գ. 2023 թ․ փետրվարի 16ից 19-ը Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մյունխենի խաղաղության համաժողովին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև բաց քննարկում-բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև։ Համաժողովի խորապատկերին ակնհայտորեն դրսևորվեց Հայաստանի ղեկավարի քաղաքական խեղճությունը, նրա անկարողությունը, իսկ, գուցեև ցանկության բացակայությունը պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը։ Երբ Ադրբեջանի ղեկավարը հայկական կողմին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ռազմական այլ հանցագործությունների մեջ, իսկ Հայաստանի առաջնորդը չի կարողանում, վախենում է կամ միտումնավոր չի խոսում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, բազմազան հանցագործությունների և շարունակվող շրջափակման մասին, այլևս միևնույն է, թե որոնք են դրա դրդապապատճառները։ Երբ սրան գումարվում է նաև Թուրքիայի արտգործնախարարի կողմից, արդեն այդ երկրի տարածքում, Հայաստանի արտգործնախարարին ներկայացվող ակնհայտ պահանջները՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Ադրբեջանի ներկայացրած պահանջների բավարարման մասին կասկած չի մնում, թե Հայաստանի դրածո իշխանությունը ինչ ծրագիր է իրականացնում և դեպի ուր է առաջնորդում հայ ժողովրդին։ Հայաստանի վերջի բեկորները թուրք-ադրբեջանական նոր ստրկությանը ենթարկելու նպատակը հնարավոր է ձախողել միայն ազգադավ իշխանության դեմ համաժողովրդական պայքարի ճանապարհով։ Իշխանափոխության ձգձգումը կարող է անիմաստ դարձնել դրա անհրաժեշտությունը։

«Դրօշակ» թիվ 2, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company