ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թողնել Արցախն անպաշտպան գայլային ոհմակի մեջ, նշանակում է կրկնակի, եռակի դավաճանություն գործել

02 Մարտ 2023

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերները ու սպառնալիքները և շարունակվում է Հայաստանի օրվա քաղաքական իշխանության անձեռնահաս վարքագիծը. ՀՀ ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«ԱԺ-ի նախորդ նիստերի ընթացքում քննարկված հարցերը հիմանակնում իրավական համակարգին առնչվող հարցեր էին, կային նաև որոշ հարցադրումներ կապված տնտեսական ոլորտի հետ, տեղական ինքնակառավարման համակարգի հետ, բայց գերակշռում էր իրավական համակարգի հետօրենսդրական փոփոխությունները։ Կա երկու հանգամանք, որը մենք առաջին անգամ կիրառեցինք՝ հատուկ կարծիքի ինստիտուտը, որի էությունը կայանում է նրանում, որ հանձնաժողովի անդամների մեկ քառորդը, եթե ունի այլ մոտեցում, ԱԺ նիստում իրավունք ունեն ներկայացնել և հավասարազոր հիմնական և հարակից զեկուցողների այս ուղղությամբ իրենց պատկերացումները ներկայացնել։ Այս հատուկ կարծիքի ինստիտուտը մենք մտադիր ենք նաև օգտագործելու այլ մարմիններում ևս, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում ևս բողոքներ բերելու կամ դատական այլ ատյաններում։ Երկու հարցով, որ մենք բերեցինք հատուկ կարծիքը, ինչպես հայտնի է, հանրահայտ պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությանն էր առնչվում, այս մասով ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը այն վատ սովորույթը շարունակելու կամ էլ ավելի վատացնելու սկզբունքի ներքո փորձում է այս գործիքը օգտագործել, իբր պետական անվտանգության շղարշի ներքո, բայց փաստացի քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց իրական հետապնդումներ, գաղտնալսումներ և այլ տիպի աշխատանքներ իրականացնելու ուժով»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այս օրենսդրությունը որոշակի օրինականացրեց օրվա իշխանության ցանկությունը․

«Երկրորդը՝ դա դատախազության վերաբերյալ օրենսդրության փոփոխությունն էր, որտեղ շարունակելով վատ ցանկությունների բավարարման մոտեցումը՝ օրվա քաղաքական իշխանությունը անհասկանալի իրավունք վերապահեց գլխավոր դատախազությանը, որպեսզի նրանք ունենան խորհրդային ժամանականերին բնորոշ հսկողական գործառույթ։Ինչը նշանակում է գլխավոր դատախազության ձեռքում է կենտրոնանում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելը, որն օրվա քաղաքական իշխանության ցանկությունները չեն բավարարում։ Դա պետական շահ անվան տակ համայնքային շահ ներմուծումն է և դրանով պայմանավորված նաև նոր վարույթներ հարուցելու իրավասություն ստանալն է»,- ասաց նա։

Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը այս վարքագիծը ներակայացնում է, որպեսզի խուսափի Արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից։ Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի վարքագիծ է։

«Դա նախատեսված էր Մինսկի համանախագահության ձևաչափում որպես մի փուլ, որտեղ որոշակի լուծման տարբերակներ էին միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը և եռանախագահող նախագահները կառաջարկեին, կամ կնարկայացնեին երկխոսություն հաստատելու մեխանիզմը որպես միջոց իբր թե այս իրավիճակից դուրս գալու, սա ակնհայտորեն ձախողման է դատապարտված։ Բոլոր այն հայտարարությունները, թե իբր Արցախի ներկայացուցիչների հետ լավ է, որ նստեն, խոսեն, դա ձախողման է դատապարտվապ, որովհետև եթե ի սկզբանե Ադրբեջանը արձանագրում է, որ չկա այդպիսի միավոր և արցախահայությանը ինքը դիտում է որպես Ադրբեջանի հասարակության կամ քաղաքացիների մի մաս, դա նշանակում է, որ ձախողված է որևէ միջազգային մեխանիզմի գործադրում։ Դրա համար էինք մենք ասում, որ եթե հիմքում դրվում է ինքնորոշման իրավունքը, դրա վրա կարող է կառուցվել որևէ մեխանիզմ»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ հակառակ դեպքում ինչ էլ խոսեն, դա դանդաղ մահվան գնացող գործողություն է․

«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Իրենց այսօրվա վարքագիծը հակասում է իրենց հայտարարած նախընտրական ծրագրի, կառավարության ծրագրի դրույթներին։ Այս ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից հրաժարվում է ՀՀ իշխանությունը»,- ասաց պատգամավորը։

Ակնհայտ է, որ ամեն ինչ պետք է անեն որպեսզի նման ընկալում կամ նման պատկերացում չլինի և եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել՝ դա չպետք է դիտարկվի այն համատեքստում, որ Արցախ-Ադրբեջան երկխոսություն է գնում, մանավանդ, որ Ադրբեջանի կողմից մասնակիցների հայտարարությունները թիրախավորում են, որ դա հանդիպում է Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ. ասաց Արծվիկ Մինասյանը։

«Ի սկզբանե եթե այսպիսի բառապաշարը դառնում է նորմատիվ, դա նշանակում է, որ միջազգային հանրությունն էլ ընկալելու է այդպես։ Ամեն ինչ պետք է անի թե՛ Արցախի իշխանություն, թե՛ արցախահայությունը, որ երբեք նույնիսկ նվազագույն հումանիտար խնդիրենր լուծելու համար կոնտակտը երբեք չվերածվի և չդառնա Արդբեջանի ներքին հարցի շրջանակում ինչ-որ կարգավորմանն ուղղված գործողություն»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ակնհայտ է, որ եթե Արցախի իշխանությունն ունենար համապատասխան կամք և վճռականություն, ապա այս օրվան չէինք հասնի․

«Պարզ է, որ սա լավ հետևանքների չի բերի։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի ի հաշիվ Արցախի և արցախահայության ինքնորոշման իրավունքի։ Օրինակ՝ ո՞վ է Արայիկ Հարությունյանը ըստ Ադրբեջանի։ Եթե Արայիկ Հարությունյանը ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչ է, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք գործ ունենք անդեմ, անատամ, անողնաշար մի մարդու հետ, որը պետք է համաձայնվի որպեսզի որևէ բանակցությունների մեջ մտնի։ Եթե նա Արցախի թեկուզ չճանաչված հանրապետության ղեկավարն է, դա նորմալ կլինի»,- ասաց պատգամավորը։

Այն ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը Մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Նիկոլ Փաշինայնի և նրա իշխանության դավադիր և կապիտուլացիոն ելքը. ասաց Արծվիկ Մինասյանը։

«Դա այն բանի հետևանքն է, որ այսքան ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայ ժողովուրդը հաշտվել է այն դառը իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը, կամ կորցրել ենք հայ ժողովրդին պաշտպանելու կարողությունը։ Սա սինխրոնիզացված վարքագիծ է, մեկը Հայաստանի ներսում իր իշխանությունը ուղղված պահելու գործողություն է անում, մյուսը՝ միջազգային հանրությանը և իր երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելուն ուղղված գործողություն։ Երկուսն էլ դեմ են հայ ժողովրդի ընդհանուր իրավունքներին։ 2020թ․-ի նոյեմբերի 9-10 խայտառակությունը արդեն իսկ Արցախի տարածքները Ադրբեջանին թողելու ոչ իրավաչափ, հանցագործ վարքագիծն էր Նիկոլ Փաշինայնի։ Ո՞վ է նա, որ պետք է ստորագրի Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, ի՞նչ իրավասություն ունի։ Երբ ինքը ձեռքերը լվանում է, ասում՝ Արցախը թող երկխոսի, ո՞վ էիր դու այն ժամանակ, երբ ստորագրում էիր դա։ Ո՞վ էիր, որ երկու կարևորագույն կյանքի ճանապարհներից մեկը հանձնում էիր, մյուսը փոխանցում այլ մեխանիզմով։ Երբ որ խոսում է երկրորդ կապիտուլացիայի մասին, սա արդեն կապիտուլացիա չէ, բայց թողնել Արցախն անպաշտպան գայլային ոհմակի մեջ և հիմնավորել, որ Արցախն է որոշելու ինչպես շարժվի առաջ՝ նշանակում է կրկնակի, եռակի դավաճանություն գործել»,- ընդծել է պատգամավորը։

Դա կլինի ամենախայտառակ զիջումը. ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Լաչինի միջանցքում ռենտգեն սարքեր պետք է տեղադրվեն։

«Հիմա արդեն որևէ խոչընդոտ կարող է զիջում համարվել, բայց հասկանալով հանդերձ, որ ներկայումս գալիս է 90-օրյա ժամկետը, որ Արցախը շրջափակման մեջ է, դա նշանակվում է, որ ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն՝ այդ թվում նաև միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակներում պետք է պահանջները խստացվեն, որպեսզի տրվեն որոշակի լուծումներ։ Բայց որևէ զիջում, համաձայնեցում, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է իրականացնեն ԼՂՀ-ի մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառույթներ, դա նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին։ Չպետք է գնալ նման զիջումների, ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ հենց այդ աշխատանքները տանելու ուղղությամբ, այլ ոչ թե Ռուսաստանին դարձնել թշնամի, հակառուսական մթնոլորտ ձևավորել, մի հատ էլ Ռուսաստան- Արևմուտք հակադրությունը բերել Հայաստան»,- ասաց պատգամավորը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company