ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Լրջագոյն խնդիր կայ մարդկանց հաւատի վերականգնման առումով՝ քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ

04 Մարտ 2023

Յագեցած օրակարգերով Իրանում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Իշխան Սաղաթէլեանը: Նախատեսւած օրակարգերի շրջանակներում Գերագոյն մարմնի ներկայացուցիչը նախ բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովում, ապա մեկնեց Նոր Ջուղա, որտեղ որպէս օրւայ բանախօս ելոյթ ունեցաւ ՀՅԴ 133-ամեակի առիթով կազմակերպւած ծրագրում: Եւ այս խիտ ժամանակացոյցով հանդերձ՝ «Ալիք»-ը օգտւելով նրա ներկայութիւնից, հարցազրոյց ունեցաւ Իշխան Սաղաթէլեանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:

Հ.- Ինչպէս էք մօտենում հայաստանեան հասարակութեան անտարբերութեան խնդրին, որը չի արձագանգում ազգակործան այս իշխանութիւնների քայլերին ինչպէս նաեւ երկրում ստեղծւած տնտեսական իրավիճակով պայմանաւորւած բարդ ճգնաժամին:

Պ- Իրականում ժողովուրդը ոչ թէ անտարբեր է, այլ պէտք է ի նկատի ունենանք թէ ժողովուրդը ինչի միջով է անցել: Կորոնավիրուս, որը մարդկանց կեանքի որակի, ամէն ինչի վրայ ազդել էր, ծանր պատերազմ, աղէտալի կորուստներ, յետպատերազմեան ծանր շրջան ու մինչեւ հիմա շարունակւող կորուստներ: Այս բոլորը ժողովրդի մօտ բերել է ինչ-որ իմաստով անտարբերութեան, մարդիկ ուզում են կտրւել այդ իրականութիւնից եւ իրենց համար յաճախ ստեղծւում է կեղծ իրականութիւն, որ իբր ոչինչ չի եղել, սկսում են առօրեայ կեանքով ապրել: Սա պէտք է առաջին հերթին նկատի ունենալ: Երկրորդը՝ լրջագոյն խնդիր կայ մարդկանց հաւատի վերականգնման առումով՝ քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ: Գիտէք՝ ժողովուրդը շատ մեծ յոյսեր էր կապել այսօրւայ իշխանութիւնների հետ: Մարդիկ այդ ոգեւորութիւնից մտածում էին, որ յայտնւել է մի փրկիչ, ով իրենց բոլոր խնդիրները լուծելու է: Եւ պարզւեց, որ ոչ թէ յայտնւել է մի փրկիչ, այլ մի կործանարար, որը կոտրեց մարդկանց յոյսը, հաւատը, ապագան ու այստեղից է գալիս անտարբերութիւնը եւ ինչու ոչ՝ խորը հիասթափութիւնը: Բայց ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում կայ քաղաքական հասարակական շատ մեծ շերտ, որն խորութեամբ հասկանում է, թէ ինչ է կատարւում եւ անտարբեր չէ առհասարակ երկրի ճակատագրով:

Հ.- Պարոն Սաղաթէլեան, ներկայ իրավիճակը արդեօք կարելի՞ է համարել ընդդիմութեան ձախողում թէ՞ ոչ:

Պ.- Գիտէք քանի դեռ այս ընդդիմութիւնը չի կարողացել այս իշխանութիւններին հեռացնել, ես չեմ կարող ասել, որ մենք մեծ յաջողութիւն ունենք: Բայց, երբ որ ասում ենք ձախողում, ուրեմն պէտք է հասկանանք ինչ ի նկատի ունենք: Ձախողում կը լինէր այն, եթէ ընդդիմութիւնը կտրւէր իր սեփական օրակարգից, հեռանար իր ժողովրդին ներկայացրած օրակարգից եւ առաջնորդւէր այլ սկզբունքներով: Այսպէս ձեւակերպեմ խօսքս՝ եթէ առաջնորդւում ենք այն սկզբունքով, որ ընդդիմութիւնը քանի դեռ իշխանութիւն չի դառնում, դասական, քաղաքական տրամաբանութեամբ՝ իրեն կարելի է ասել չի յաջողել, որովհետեւ ցանկացած քաղաքական կուսակցութեան այդ թւում ընդդիմութեան նպատակը որն է՞, երբ որ քննադատում է իշխանութիւններին իր թերութիւնների համար, առաջարկում է այլընտրանքային ծրագիր, կարողանում է հեռացնել այդ իշխանութիւններին եւ իրականացնել իր ծրագրերը: Այս իմաստով դեռ մենք մեր առջեւ դրւած նպատակին չենք հասել:

Հ.- Դուք վերջերս Ձեր ճեպազրոյցներից մէկում անդրադարձաք Ձեր եւ Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարեանի յարաբերութիւններին: Արդեօք ճի՞շտ են այն շշուկները, որ նախագահը դուրս է եկել քաղաքականութիւնից, քանի որ ինչ որ տեղ էլ նկատում ենք, որ երկար ժամանակ է, որ ակտիւ քաղաքականութիւնում չկայ նրա ծանրակշիռ խօսքը եւ կարծիքը:

Պ.- Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարեանը պատրաստւում է քաղաքականութիւնից հեռանալ: Իր հետ շփումների ընթացքում ես նման բան չեմ նկատել: Անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ այն խնդիրները, որոնք այսօր գոյութիւն ունեն, բաւականին բարդ են: Մենք համատեղ դաշինք ենք ստեղծել միասնական ուժերով իրավիճակը յաղթահարելու ուղղութեամբ եւ դաշինքը, չնայած տարբեր ձեւափոխումների, այսօր էլ շարունակում է իր գործունէութիւնը եւ կարծում եմ վերջնարդիւնքում կունենանք արդիւնաւէտութիւն:

Հայաստանի երկրորդ նախագահի հետ շատ աշխատանքային մթնոլորտում շփւում եւ աշխատում ենք իրար հետ եւ ես որեւէ նման միտում, նշոյլ չեմ նկատել: Նկատի ունեցէք նաեւ, որ քաղաքական դաշտի տարբեր հատւածներ մշտապէս փորձում են ասէկոսներ տարածել:

Հ.- Ձեր տպաւորութիւնները մեր համայնքից:

Պ.- Շատ կարեւոր բան գոյութիւն ունի այս ընթացքում՝ մեզ շատ անհրաժեշտ է հաւատ, ուժ ու պայքարի պատրաստակամութիւն: Ես շատ լաւ գիտեմ, որ Սփիւռքը այսօր եւս յուսահատւած է, ջլատւած է, Սփիւռքում եւս յուսալքութիւն կայ ինչպէս համայն հայութեան մէջ, որովհետեւ իրօք մենք արժանապատիւ ու յաղթանակած ժողովրդից վերածւել ենք բարոյալքւած մի վիճակի: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, վստահ լինեն, որ այն ինչոր այսօր գոյութիւն ունի դա ճակատագիր չի, դա դատավճիռ չի, հնարաւոր է ստեղծւած իրավիճակից դուրս գալ, պարզապէս իւրաքանչիւր հայ իր մասնակցութիւնը պէտք է ունենայ այս պայքարում: Համազգային նպատակները մեր առջեւ պէտք է յստակ ձեւակերպենք, համախմբենք ողջ հայ ժողովրդի ներուժը եւ գնանք մեր հարցերի լուծման: Երկարատեւ այս պարտութիւնների շղթան իրօք յուսահատութիւն է բերում, պէտք է վստահ լինէք, որ չենք համակերպւելու այս իրավիճակի հետ եւ երբեք էլ յետ չենք կանգնելու այն ճանապարհից, որը սկսել ենք եւ հինգհազարամեայ ժողովուրդը չի կարող էսպէս շատ հանգիստ, սահուն կերպով յանձնւել եւ վերանալ:

Հետեւաբար ուժ, հաւատ, պայքար միասին աշխատելու ենք մեր խնդիրները լուծելու համար:

Ես Իրանում երկրորդ անգամ եմ լինում, բայց մշտապէս կապ ունեցել եմ: Շատ մեծ եմ գնահատում իրանահայ համայնքի դերակատարութիւնը իբրեւ ամենահին եւ կայացած գաղթօջախներից մէկը: Իրանը մեր հարեւան եւ բարեկամ երկիրն է եւ ինձ համար մեծ պատիւ եւ հպարտութիւն է, երբ տեսնում եմ, որ տարբեր մակարդակի բարձրաստիճան պաշտօնեաներ որքան խոր յարգանքով են վերաբերւում մեր համայնքին եւ դա տարիների վաստակ է, որը ձեռք է բերւել: Մենք այստեղ ունենք շատ կազմակերպւած ազգային համայնք, որը տարբեր ժամանակներում եղել է Արցախի, Հայաստանի կողքին: Եղել է մշտապէս շատ գործուն մասնակցութիւն ունենալով, այլ ոչ թէ խօսքերով: Սա մեծ հարստութիւն է, որը պէտք է պահենք եւ պահպանենք, ես շատ հպարտ եմ, որ գոյութիւն ունի նման ազգային համայնք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company