ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իսրայելը հսկայական քանակությամբ ժամանակակից զենքեր է մատակարարել Ադրբեջանին

08 Մարտ 2023

Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ հոդված է հրապարակել՝ «Իսրայելական բազայից 92 թռիչքները բացահայտում են զենքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։

Հոդվածում նշվում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Օվդա ռազմական օդանավակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի և Վրաստանի Հանրապետության տարածքով վերադարձել Բաքու։ Վերջին յոթ տարիների ընթացքում սա 92-րդ բեռնատար թռիչքն է Բաքվից դեպի Օվդա՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ նյութերի արտահանումը։ Այս ռազմական մատակարարումները զգալիորեն ավելացել են 2016, 2020, 2021 և 2022 թվականներին Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրել է Իսրայելի գաղտնի հարաբերություններն Ադրբեջանի հետ արպես սառցաբեկոր, որի ինը տասներորդ մասը գտնվում է մակերևույթից ցածր:

Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի սպառազինության գրեթե 70 տոկոսը և դրա դիմաց ստանում ներկրվող նավթի մոտ կեսը։ «Հաարեցը» մեջբերում է արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուրները, որոնք բացահայտել են, որ «Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին [Իսրայելի հետախուզական գործակալություն] ստեղծել առաջնային մասնաճյուղ [Ադրբեջանում]՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Ադրբեջանի հարավում գտնվող հարևան Իրանում և նույնիսկ նախապատրաստել է օդանավակայան, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջվա հաղորդագրություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայել են տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը նրան վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլն»:

«Հաարեցը» բացահայտել է, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը «շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և [Իսրայելի] Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի միջև՝ Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով»։ Բացի այդ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ շրջանցել են Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը՝ դրանք առաքելով Իսրայելով։
Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումը հնարավորություն է ստեղծել Իսրայելի համար՝ միլիարդավոր դոլարներ վաստակել Ադրբեջանին զենք վաճառելով։

«Հաարեցը» հաղորդում է, որ «Իսրայելը դեպի երկիր [Ադրբեջան] է արտահանել սպառազինությունների շատ լայն տեսականի՝ սկսած Tavor ավտոմատներից մինչև ամենաբարդ համակարգերը, ինչպիսիք են ռադարը, հակաօդային պաշտպանությունը, հակատանկային հրթիռները, բալիստիկ հրթիռները, նավերը և անօդաչուների լայն տեսականին, ինչպես հետախուզական, այնպես էլ հարձակման նպատակով: Իսրայելական ընկերությունները նաև մատակարարել են առաջադեմ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Verint-ի հաղորդակցության մոնիտորինգի համակարգերը և NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրերը, գործիքներ, որոնք օգտագործվել են Ադրբեջանում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի և իրավապաշտպանների դեմ:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտը գրել է. «Իսրայելի զենքի արտահանումն Ադրբեջան սկսվել է 2005 թվականին՝ Իսրայելի ռազմական արդյունաբերության (IMI Systems) կողմից Lynx բազմակի հրթիռային համակարգերի վաճառքով, որի հեռահարությունը 150 կիլոմետր է: IMI-ը, որը 2018 թվականին ձեռք է բերել Elbit Systems-ը, նաև մատակարարել է LAR-160 թեթև հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարությամբ, որոնք, ըստ Human Rights Watch-ի զեկույցի, Ադրբեջանն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում արգելված կասետային զինամթերք կրակելու համար», թեև Իսրայելին և 123 այլ երկրների արգելված է կասետային ռումբերի օգտագործումը։

«Հաարեցը» հաղորդում է, որ «2007 թ. Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Aeronautics Defense Systems-ից չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու մասին: Դա բազմաթիվ գործարքներից առաջինն էր: 2008 թվականին նա գնել է տասը Hermes 450 անօդաչու թռչող սարք Elbit Systems-ից և 100 Spike հակատանկային հրթիռներ, որոնք արտադրվել են Rafael Advanced Defense Systems-ի կողմից, իսկ 2010 թ. գնել է ևս 10 հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Elbit-ին պատկանող Soltam Systems-ը նրան վաճառել է ATMOS ինքնագնաց հրանոթներ և 120 միլիմետրանոց Cardom ականանետեր, իսկ 2017 թվականին Ադրբեջանի զինանոցը համալրվել է ավելի առաջադեմ Hanit ականանետներով։ Wikileaks-ում գաղտնազերծված հեռագրի համաձայն՝ առաջադեմ կապի սարքավորումների վաճառքը Tadiran-ից նույնպես ստորագրվել է 2008 թվականին»։

Ըստ «Հաարեցի»՝ «2011 թվականին Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդել են իրենց հարաբերությունները 1.6 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական գործարքով, որը ներառում էր Barak հրթիռների մարտկոց՝ ինքնաթիռներ և հրթիռներ որսալու համար, ինչպես նաև Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) արտադրած Searcher և Heron անօդաչու թռչող սարքերը: Հաղորդվել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտին մոտ Barak մարտկոցը խոցել է Հայաստանի կողմից արձակված «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը։ Բացի այդ, Aeronautics Defense Systems-ն սկսեց համագործակցել նաև Ադրբեջանի տեղական սպառազինության արդյունաբերության հետ, որտեղ արտադրվել են Orbiter կամիկաձե (թափառող զինամթերք) 100 անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարն անվանել էր «մղձավանջ հայկական բանակի համար»:

2021 թվականին «[Իսրայելի] Aeronautics Defense Systems-ի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ իր ամենահայտնի հաճախորդներից մեկի հետ առնչվելիս զենքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Դատարանի կողմից կիրառված արգելքի որոշումը խոչընդոտում է հավելյալ մանրամասների հրապարակումը։ Ադրբեջանական բանակի տանկերի արդիականացման նախագիծը սկսվել է 2010-ականների սկզբին։ Elbit Systems-ը արդիականացրել և համալրել է հին խորհրդային T-72 մոդելները նոր պաշտպանիչ հանդերձանքով՝ տանկերի և նրանց անձնակազմի գոյատևման համար, ինչպես նաև արագ և ճշգրիտ թիրախների հայտնաբերման ու կրակի կառավարման համակարգերով: Արդիականացված տանկերը, որոնք հայտնի են «Ասլան» (Առյուծ) անունով, նկարահանվել են 2013 թվականի ռազմական շքերթի ժամանակ: 2013 թվականին Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրվել են վեց պարեկային նավերով՝ Իսրայելի ռազմածովային ուժերի Sa’ar 4.5 դասի հրթիռային նավերի հիման վրա, որոնք արտադրվել են Իսրայելի նավաշինական գործարանների կողմից և կրում են Spike հրթիռների ռազմածովային տարբերակը, ինչպես նաև վեց Shaldag MK V պարեկային նավեր՝ Rafael’s Typhoon-ի հրետանային ամրակներով և Spike հրթիռային համակարգերով: Ադրբեջանի ռազմածովային ուժերը նաև գնել են 100 «Լահաթ» հակատանկային կառավարվող հրթիռներ»։

2014 թվականին «Ադրբեջանը IAI-ից պատվիրեց առաջին 100 Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք կարևոր գործիք էին հետագա մարտերում: Նույն տարի Ադրբեջանը նաև օդային նախազգուշացման և պաշտպանության երկու առաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգեր ձեռք բերեց IAI դուստր ձեռնարկությունից… Երկու տարի անց Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է ևս 250 SkyStriker կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Մարտական շրջաններից բազմաթիվ տեսանյութեր ցույց են տվել, թե ինչպես են իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվում հայկական ուժերի վրա… 2016 թվականին վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևը բացահայտեց, որ երկու երկրների միջև արդեն կնքվել են պայմանագրեր մոտ 5 միլիարդ դոլարի «պաշտպանական սարքավորումներ» գնելու համար։

2017 թվականին Ադրբեջանը Elbit Systems-ից և Hermes 900 առաջադեմ անօդաչու սարքեր և LORA բալիստիկ հրթիռներ է գնել IAI-ից՝ 430 կիլոմետր հեռահարությամբ։ 2018 թվականին Ալիևը հանդիսավոր բացել է բազան, որտեղ տեղակայված են LORA հրթիռները՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 430 կմ հեռավորության վրա։ 2020 թվականի պատերազմի ժամանակ առնվազն մեկ LORA հրթիռ է արձակվել, և ըստ տեղեկությունների՝ այն հարվածել է մի կամրջի, որով Հայաստանը զենք և տեխնիկա էր մատակարարում Լեռնային Ղարաբաղում գտնվող իր ուժերին։ Ավելի առաջադեմ Spike հրթիռներ ուղարկվել են 2019 և 2020 թվականներին»։

Սոսկալի է, որ Հոլոքոստի ժառանգները նման զանգվածային մահացու զենք են մատակարարում Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանության ժառանգներին սպանելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company