ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին…

11 Մարտ 2023

Երէկ Պեկինում կայացել է ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ սաուդցի գործընկերոջ հանդիպումը։ Չինաստանում նման հանդիպման կազմակերպումը, Շամխանիի ասութեամբ պայմանաւորւած է եղել նրանով, որ Չինաստանի նախագահը անցեալ ամիս իր երկիր այցելած նախագահ Ռէյիսիին առաջարկել էր Ռիադի հետ 7 տարի յարաբերութիւնների դադարեցումից յետոյ, վերականգնել դիւանագիտական կապերը՝ ի շահ Միջին ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութեան ու խաղաղութեան ընդլայնման։ Չինաստանի նախագահի առաջարկը ուշագրաւ է նրանով, որ Ռէյիսիի այցին յաջորդել էր Սի Ծինփինի պաշտօնական այցը Սաուդական Արաբիա, ուր մեծ հաւանականութեամբ նա նոյն առաջարկը ներկայացրել է Սաուդական Արաբիայի ղեկավարութեանը:

Ըստ հաղորդւած պաշտօնական տեղեկատւութեան, Պեկինի հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ չինական կառավարութեան ներկայացուցիչը, եռակողմ համաձայնագիր է ստորագրւել, որտեղ ընդգծւել է նաեւ, որ յարաբերութիւններն վերականգնելու մեկնարկը տրւի երկու ազդեցիկ երկրների դեսպանատների վերաբացմամբ։

Այս գծով նաեւ արտգործնախարար Աբդօլլահեանը իր կառավարութեան գոհունակութիւնն է յայտնել՝ տարածաշրջանի տարատեսակ բարդութիւնները մեղմել-լուծելու հնարաւորութիւնները բարձրացնելու համար։ Առաջին հերթին, ինչ խօսք, դա անդրադառնալու է երկու երկրների կնճռի հիմնապատճառ՝ Եմէնի խռովայոյզ վիճակի բարւոք լուծմանը, եւ ապա՝ ուղղակիօրէն լիբանանեան թէ՛ ներքին եւ թէ՛ յատկապէս արտաքին քաղաքա-տնտեսական իրավիճակի ուղղութեամբ դրական հեռանկարներ կարող է ուրւագծել։ Պատահական չէր, օրինակ, Լիբանանի «Հեզբօլլահ» կուսակցութեան առաջնորդ Նասրօլլահի դրական արագ արձագանգը Իրան-Սաուդական Արաբիա համաձայնագրի ստորագրման հարցում։

Սոյն մերձեցումը, ինչ խօսք, դրական է ազդելու թէ՛ սիրիական, եւ թէ՛ իրաքեան մերթ ընդ մերթ անկայուն իրավիճակները բարւոքելու առումով, ինչպէս որ մէկ այլ ազդեցիկ արաբական երկիր՝ Կատարի արտգործնախարարն է իրանցի գործընկերոջը այդ մասին յայտնել, միաժամանակ իր մեծ գոհունակութիւնն յայտնելով Իրան-Սաուդիա յարաբերութիւնների վերականգնման առթիւ։

Միւս կողմից, ինչպէս ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանն է յայտնել, վաղուց ի վեր միջնորդի դերակատարութիւնն իր վրայ վերցրած Պարսից ծոցի մէկ այլ երկիր Օմմանը, իր հետեւողական ու անաչառ միջնորդական ջանքերով օգնել է այդ մերձեցմանը։ Աւելին՝ ըստ Աբդօլլահեանի բարեկամական-միջնորդական ջանքերը կարող են յանգեցնել Իրան-ԱՄՆ հումանիտար՝ ինչպէս երկու երկրներում բանտարկեալների ազատ արձակման եւ ինչու ոչ՝ ԱՄՆ-ի անարդար սանկցիաների չեղարկման կամ նւազագոյնը՝ մեղմացման խնդրին։

Ինչեւէ, ինչպէս թէ՝ վերոգրեալ երկրների պաշտօնեաները, այնպէս էլ միջազգային քաղաքական փորձագէտները գնահատում են, որ Իրան-Սաուդական Արաբիա յարաբերութիւնների բարելաւումը քաղաքական պարտութիւն է առաջին հերթին Իսրայէլի ծայրայեղ հակա-Իրան ղեկավար՝ Նաթանիահուի համար։

Մեր կողմից աւելացնենք, որ տարածաշրջանի ազդեցիկ երկու երկրների յարաբերութիւնների վերականգնումը հաստատապէս արգելակիչ պատւար է լինելու առհասարակ արտաքին անհարկի միջամտութիւնների, եւ յատկապէս նոյն տարածաշրջանում Թուրքիայի արդէն լկտի եւ անթոյլատրելի չափերի հասնող քիթ խոթելու Նէո-օսմանական նկրտումներին, որոնց էլ աւանդաբար անհաշտ են վերաբերւում թէ՛ արաբական աշխարհը, եւ թէ՛ մշտապէս հակապանթուրանիստական հակումներ ունեցող Իրանի Իսլ. Հանրապետութիւնը։

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
Պատմական գիտութիւնների թեկնածու
Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company