ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հակառուսական արշաւի հարաւ- կովկասեան ճակատը…

13 Մարտ 2023

Յարգելի ընթերցող, հանրայայտ փաստ է ու գրեթէ ամէն օր տեսա-լսողական լրատւութեամբ ապացուցւում է, որ Ռուսաստանի անմիջական հարեւան Ուկրաինան, անշուշտ իր աշխարհագրա-քաղաքական առանձնայատկութիւնները ի նկատի ունենալով՝ արդէն վերածւել ու նմանւել է Միջին արեւելեան Սիրիային (ամենուր քարուքանդ քաղաքներ եւ ժողովրդի զանգւածային գաղթ՝ դէպի հարեւան ու հեռաւոր ապահո՜վ երկրներ…)։

Փաստ է նաեւ, որ Ուկրաինան այդ օրի է հասել, ասենք, ժամանակից շուտ գայթակղւելու, անգլոսաքսոնական, արեւմտա-եւրոպական ու ՆԱՏՕ-ական օրիենտացիային շուտափոյթ ինտեգրւելու, կարելի է ասել՝ խաբկանքով…

Վերոնշեալ համաշխարհային ուժային կենտրոնների հակառուսական միջինարեւելեան (Սիրիա) ճակատն (անշուշտ, ԴԱԷՇ-ական գործիքակազմի տեսքով), այնուհետեւ ըստ աշխարհաքաղաքական նորացւող սահմանագծման սցենարի, ընդարձակւեց դէպի ռուսաստանամերձ Ուկրաինայի ճակատ, այսպէս ասած, պուտինեան կայսրութիւնը ծունկի բերելու եւ աստիճանաբար փլուզելու հեռանկարով:

Աղաղակող փաստ է նաեւ այն, որ հակառուսական համախումբ ռազմաքաղաքական ճամբարը միլիարդաւոր դոլարների զէնք ու զինամթերքով քաջալերում-հովանաւորում են զելենսկիական խրտւիլակի վերածւած Ուկրաինային, ապագայի հաշւին վարդագոյն հեռանկարներ ուրւագծելով նրանց առջեւ, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ Ուկրաինան ու ուկրաինացին նշեալ ճամբարի համար հերթական զոհասեղանի կարգավիճակից բացի, ուրիշ, այն էլ մարդկային ու բարոյական, արժէք ու նշանակութիւն չունեն։ Այլապէս՝ ինչ արժէք ունեն վաշինգտոնեան Սպիտակ տանը, եւրոպական մայրաքաղաքներում Զելենեսկիներ դիմաւորելն ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներում ուկրաինական հարցը առաջնային համաշխարհային օրակարգ դարձնելը…։

Իսկ 3-րդ փաստը, յարգելի ընթերցող, դա վերջին ժամանակաշրջանում, ուկրաինականին զուգահեռ Ռուսաստանի դէմ այսպէս ասած՝ մի նոր ճակատի բացումն է՝ ոչ-աւել, ոչ-պակաս Հարաւային Կովկասում, որտեղ ակնյայտօրէն քաւութեան նոխազ է դիտարկւում առանց այն էլ խոցւած-թուլացած Հայաստանը։ Չէ՞, որ այդտեղ ռուսական յատկապէս ռազմական ներկայութիւնն անհամեմատ աւելի ակնբախ է քան, ասենք, Վրաստանում եւ Ադրբեջանում։

Ովքե՞ր են, սակայն, այս շրջանում ու մասնաւորապէս Հայաստանում թէժացող հակառուսական ճակատը յարդարողները։ Պարզ է՝ վերոնշեալ միեւնոյն ճամբարը՝ իր շրջանային արբանեակ դերակատարների՝ արդէն լկտիութեան չափ ու սահմանն անցած հայատեաց Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղարկութեամբ:

Այս վերջիններն իրենց յատուկ լարախաղացութեամբ թէ՛ Ուկրաինայի հետ են սիրաբանւում՝ Բայրաքթարների տրամադրումով ու այլ կարգի նիւթատեխնիկական օժանդակութիւններով, եւ թէ՛ թուրքաբարոյ քծնանքի ցուցաբերմամբ՝ ռուսներին մի տեղ սիրաշահում, մի այլ տեղ՝ թիկունքից հարւածում են (հէնց երէկ Թուրքիան յայտարարեց, որ ինքն էլ է միանում հակառուսական սանկցիաների կիրառմանը):

Կովկասեան ճակատի ձեւաւորման ճամբում, սակայն, խոչընդոտը, Արցախեան հիմնահարցն էր, որն էլ հիմնապատճառ էր հանդիսանում ռուսական պատմա-քաղաքական անկասելի ներկայութեան…

Ամփոփիչ փաստը՝ յարգելի ընթերցող, շուրջ հնգամեայ վաղեմութեան վերիվայրումներն են՝ ի Հայաստան, Արցախ եւ Սփիւռս աշխարհի, որոնք դարձան հայկական զոհասեղան՝ սկսեալ 2018-ի թաւշեայ կոչւող յեղափոխութեամբ, ընդհուպ 2020-ի դաւադրական ու ծրագրաւորւած պատերազմը եւ թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու եւ հազար ու մի մանրուք-մանիպուլիացիաները, փաշինեանական իշխանախմբի ամենօրեայ մատուցւող հեքիաթները։
Մէկ այլ փաստ էլ արձանագրենք.

… Ի դէպ՝ վերջերս Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ հայերիս ու Հայաստանի աւանդական չափանիշերով բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը յայտարարել է թէ՝ Հայաստանը կարող է հանդիսանալ Հարաւ. Կովկասում Ռուսաստանի ազդեցութիւնը թուլացնելու լաւագոյն «ֆորպոստը» (յենակէտ)…

Դրան զուգակցենք միաժամանակ Հայաստանի վարչապետի բազմիցս բարձրաձայնւող՝ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի իբր բացասական դերակատարումների ու նոյնինքն ՀՀ-ի համար սպառնալիք լինելու մասին յայտարարութիւնները…:

Ահաւասիկ, նման պայմաններում բացառւած չէ, եթէ ոչ ուկրաինական մասշտաբներով, բայցեւ՝ պատկառելի գումարների «օգնութիւն-աջակցութիւններ»ի խոստում-շռայլանքներով՝ Հարաւ. Կովկասում ու Հայաստանում եւս գործարկւի համապատասխան հերթական սիրիականացում, ապա՝ ռուսական ճամբարը ՆԱՏՕ-ական (ասել է թէ՝ թուրքական) ճամբարով փոխարինելու չարաբաստիկ եւ մինչեւ իսկ տեսանելի ապագայում հայկական պետականութեան կործանմանը տանող իրական վտանգները…։

Դերենիկ Մելիքեան
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company