ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անհավատալի է, բայց իրողություն․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է

15 Մարտ 2023

Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»:

Բաքվում Իսրայելի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թվիթերում գրել էր.«Հայրիկիս տատիկի անունը Անթառաան Համբարյան էր. նա հայ էր: Նա հայոց ողբերգության վերապրածներից է… http://fb.me/2WQnyz9Vu. 08:43. 12 ապրիլի, 2015թ.»:

Ֆեյսբուքյան հղումը, որը Դիքը ներառել էր իր թվիթում, կարևոր էր, քանի որ այն վերաբերում էր 2015 թվականի ապրիլի 12-ի մի հոդվածի, որը վերնագրված էր. «Թուրքիան զայրացած է Հռոմի պապի վրա «ցեղասպանության» մասին հայտարարություններից հետո»: Այսպիսով, Դիքը տեղյակ էր, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իր հոր տատիկը վերապրել է այդ ցեղասպանությունը, և նրա անունը Անթառաան Համբարյան էր, թեև սխալ էր գրել նրա անունը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է Անթառամ:

Երբ 2019 թվականին Դիքը դարձավ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը, որոշ հայեր զայրացած քննադատեցին նրան՝ 2015 թվականին իր թվիթում Հայոց ցեղասպանությունը «ողբերգություն» անվանելու համար: Ահա մի քանի արհամարհական պատասխաններ. «Ինչպե՞ս ես ապրելու նախնիներիդ դավաճանելուց հետո»։ «Նա կհպարտանար քեզնով… որ ծառայում ես երկու երկրներին՝ որոնք ակտիվորեն հերքելով այն, ինչը խլել էր նրա ընտանիքը», «Հավանաբար նա ահավոր ամոթ կզգար քեզ համար», «Քո խեղճ տատիկը շուռ եկավ իր գերեզմանում, որ դու ընդունում ես էթնիկ զտումները, պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը», «Չեմ կարող հավատալ, որ դու հայկական արմատներ ունես… ԱՄՈ՛Թ ՔԵԶ 1 500 000 անգամ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ Ադրբեջանին և Թուրքիային ԱՋԱԿՑԵԼՈՒ համար: ԱՄՈԹ ՄԵԶ, ՈՐ ՔՈ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ» և «Քո մեծ տատիկը կթքեր քո երեսին, եթե լսեր, թե ինչեր ես ասում…»:

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դիվանագիտության պատմության մեջ ամենաամոթալի դիվանագիտական նշանակումը։ Ցեղասպանությունը վերապրած Իսրայելը Ջորջ Դիքին (Հայոց ցեղասպանությունը վերապրածների` իրեն հայ համարող ժառանգին) որպես իր դեսպան ուղարկում է Ադրբեջան, մի երկիր, որը բացահայտ աշխատում է ավարտին հասցնել այս ոճրագործությունը»:

2021 թվականի հուլիսին Դիքը կրկին զայրացրեց հայերին իր այս թվիթերյան գրառմամբ. «Ադրբեջանի դիվանագիտական խմբի հետ միասին ես պատմական առանձնաշնորհում ունեցա լինելու Իսրայելի առաջին դեսպանը, որն այցելեց ուշագրավ Շուշա քաղաքը», նշանավոր հայկական քաղաքը, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ։
2023 թվականի հունվարի 13-ին «Թայմս օֆ Իսրայել»-ին (Times of Israel) տված հարցազրույցում դեսպան Դիքն իրեն ներկայացրել է որպես «արաբ և իսրայելցի»։ Նրա հայրը ուղղափառ քրիստոնյա էր՝ հայկական և պաղեստինյան խառը արմատներով։ Ահա մի հատված այդ հարցազրույցից.

«Թայմս օֆ Իսրայել». «Երբ հանդիպում ես ադրբեջանցիներին, և նրանք հայտնաբերում են, որ դու արաբ քրիստոնյա ես, ինչպիսի՞ արձագանքներ ես ստանում»:

Դեսպան Դիք. «Բնականաբար, սա զարմացնող և շփոթեցնող է ադրբեջանցիների մեծ մասի համար։ Զարմանքի զգացումն օգնում է ինձ բացատրել իսրայելական հասարակության բազմազանության մասին: Բայց, ճիշտն ասած, այս պահին ես դադարել եմ նրանց ուղղել, քանի որ դա հոգնեցուցիչ է դառնում։ Ամեն դեպքում ծիծաղելի է, երբ դեկտեմբերի 24-ին ինձ մաղթում են ուրախ Հանուկա, և ոչ թե Սուրբ Ծնունդ»:

«Թայմս օֆ Իսրայել». «Որպես իսրայելցի քրիստոնյա, ինչպիսի՞ն է ձեր տեսակետը հայ համայնքի մասին, որը հիմնականում բաղկացած է իսրայելցի քրիստոնյաներից, և այն մարտահրավերների մասին, որոնց նրանք բախվում են Իսրայելում, ինչպես Երուսաղեմ-Բաքու հարաբերությունների, այնպես էլ դրան չառնչվող հարցերի վերաբերյալ»:

Դեսպան Դիք. «Ես խորը համակրանք եմ տածում Իսրայելի հայ համայնքի նկատմամբ, մասնավորապես Յաֆֆայում, որտեղ ես մեծացել եմ: Մենք կիսում ենք նույն հավատքը և բազմաթիվ մշակութային ավանդույթներ: Դպրոցի և երիտասարդական շարժումների իմ ընկերներից շատերը հայ են։ Ունեցել եմ ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա, որոնք հայ են, և ես նրանց համարում եմ մտերիմ ընկերներ»:

2023 թվականի հունվարի 5-ին ադրբեջանական Caliber.az կայքը մեջբերել է դեսպան Դիքի ասածը. «Իսրայելն Ադրբեջանին առաջարկում է իր օգնությունը «խելացի քաղաքների» ստեղծման հարցում՝ Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական տարածքներում»։

2023 թվականի հունվարի 12-ին դեսպան Դիքը հարցազրույց է տվել Caliber.az-ին մի տեսանյութում, որը վերնագրված է.«Տեսանելիից այն կողմ. պեղելով իսրայելա-ադրբեջանական կապերի խորքերը դեսպան Ջորջ Դիքի հետ».

Այդ հարցազրույցում դեսպան Դիքն արել է հետևյալ անհանգստացնող հայտարարությունը. «Ամենակարևոր իրադարձությունն այն է, երբ Ադրբեջանը մտավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ, և մենք [Իսրայելը] այստեղ կանգնել ենք՝ ուս ուսի տված մեր գործընկեր ու բարեկամ Ադրբեջանի հետ։ Մեր ռազմավարական համագործակցությունը շարունակվել և ակտիվացել է այդ ընթացքում, բայց նաև մարդասիրական ոլորտում։ Փաստացի ես ռիսկի դիմեցի գնալով Գյանջա, քաղաքի վրա հարձակումների ժամանակ, և զրուցել տեղի համայնքի հետ, հանդիպել նրանց, մարդասիրական աջակցություն ցուցաբերել այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են հիմնական իրերը՝ վերմակներ և տաքացուցիչներ և այլն, այն մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները և այն ամենը, ինչ ունեին: Եվ ես կարծում եմ, որ դա նաև կապ ստեղծեց սրտերում, այլ ոչ միայն մտքում, այնպես որ, կարծում եմ, երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ընկեր, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք գործընկեր: Մեզ համար սրանք դիվանագետների դատարկ խոսքեր չեն… Սրանք բաներ են, որոնք բխում են սրտից և իրականում մեզ համար մեծ նշանակություն ունեն… Իսրայելի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վաղուց հստակ է. Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա արվել է խոսքով և գործով մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»:

Նա նաև սխալմամբ հավելեց, որ «գործնականում, արաբա-իսրայելական հակամարտությունը հիմնականում ավարտված է»։ Դեսպան Դիքը հարգանք չի տածում ոչ միայն իր հայկական արմատների նկատմամբ, այլև չի հարգում իր պաղեստինյան արմատները: Նա պետք է հոգին ծախած լինի սատանային՝ իր աշխատանքի համար:

Դեսպան Դիքի նշանակման ամենաապշեցուցիչ կողմն այն է, որ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաները հայկական ծագումով դեսպան են ուղարկել Ադրբեջան… Չնայած Ադրբեջանի մասին Դիքի խանդավառ խոսքերին, ես կասկածում եմ, որ նախագահ Ալիևն ու Ադրբեջանի ժողովուրդը լիովին վստահում են նրան։ Ադրբեջանում նրանք ատելությունից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չեն զգում ցանկացած հայի, նույնիսկ մասամբ հայի նկատմամբ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company