ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համազգայինը Զարգացման Ուղիին Վրայ (Համազգայինի 95-Ամեակին Առիթով)

17 Մարտ 2023

Յոբելենական տարեթիւերու նշումը տօնակատարութեան առընթեր, պահ է արժեւորումի եւ մանաւանդ յառաջիկայի ընելիքները ուղենշելու: Խորքին մէջ ա՛յս է հիմնական առաջադրանքը` գործին շարունակականութիւնը ապահովելու, ո՛չ միայն պահպանման սկզբունքով, այլեւ ծաւալման ու զարգացման նպատակով: Պահպանումը գոյավիճակային հասկացողութիւն է եւ կրնայ նահանջի իմաստ ստանալ, եթէ անոր հիման վրայ չկայանայ կարեւորագոյն առաջադրանքը` զարգացումը: Ժառանգութեան պահպանում եւ անոր հիման վրայ նորի կերտում: Կարելի է ըսել, որ այս է բանաձեւը. եւ երբ համոզուածօրէն նկատենք, որ սերնդափոխութիւնը կ՛աշխատի, ուրեմն ճիշդ հունի վրայ է աշխատանքը: Եթէ չներգրաւուի երիտասարդութիւնը, ապա առաքելութիւնը կը սահմանափակուի գոյավիճակին դաշտով: Որոշ ժամանակ ետք` նահանջով:

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը փաստա՛ծ է, որ երիտասարդ շրջանակներ ներգրաւած միութիւն է: Երիտասարդներէ կը բաղկանան Համազգայինի աշխարհատարած կառոյցներուն վարչականները, թատերախումբերը, երգչախումբերը, պարախումբերը. երիտասարդներ են այս միաւորներու աշխատանքները համակարգող յանձնախումբի անդամները: Երիտասարդներ են ֆորումի, տարբեր սեմինարներու, աշխատանոցներու ծրագիրները մշակողներն ու մասնակիցները: Երիտասարդներ են Համազգայինի նախաձեռնած տարբեր հարթակներուն վրայ իրար հանդիպող եւ մեր ժողովուրդի հաւաքական կեանքին առնչուած նիւթեր քննարկողները:

Կա՛յ ուրեմն, առկա՛յ է երիտասարդացման գործընթացը: Ժառանգութեան պահպանումով նորը ստեղծելու առողջ ընթացքը:

Ներկայ աշխարհակարգի միտումները հարթիչ գլաններու տակ կ՛առնեն աւանդականը, կազմակերպ զանգուածները, գաղափարականութեամբ յատկանշուած կազմակերպութիւնները եւ յանուն նորին կը ձեւաւորեն հակաաւանդականը, չէզոքացնելով դասականը: Գլանային այս ալիքին տակ կ՛իյնան դասական կուսակցութիւններ աշխարհի տարածքին, մշակութային միութիւններ, որոնք կը զիջին իրենց տեղը յանկարծակի յայտնուածներուն, զանգուածներուն նոր եղանակներով հասնողներուն եւ դիրքեր գրաւողներուն:

Այս ալիքը կը հասնի հայրենիք, սփիւռք, հայկական աշխարհ եւ իր կանոններուն կը փորձէ ենթարկել մեր քաղաքական, մշակութային դաշտը: Մարդկայինը կը հակադրուի ազգայինին, քաղաքացիականը` քաղաքականին, մեթոտը` բովանդակութեան, արհեստագիտութիւնը` մշակութայինին, մասնագիտութիւնը` հայրենասիրութեան, արդիականը ռազմահայրենասիրութեան: Այսպէս է, որ կամաց- կամաց դուրս կը մղուին առանցքային նիւթեր կրթական ծրագիրներէ, մշակութայինի ազգային բաղադրիչը կը փոխարինուի համամարդկայինով, եկեղեցին հակադրական յարաբերակցութեամբ կը ներկայացուի պետականին ու աշխարհիկին, սեռային փոքրամասնութիւններու խնդիրները կը վերածուին մարդու իրաւունքներու առաջնային օրակարգի, պատմութիւնը` ժամանակավրէպ դրուագներու, ազգային տեսլականը` հեգնանքի ենթակայ առաւելապաշտութեան, ակադեմիան` աւելորդ հաստատութեան:

Համազգայինը իբրեւ համահայկական կառոյց` Հայաստանէն ու Արցախէն մինչեւ Աւստրալիա, Ամերիկաներ, Եւրոպա ու Միջին Արեւելք, իր կրթամշակութային քաղաքականութեան անպայման կը ներառէ նոր գործառոյթներու ստանձնման հրամայականով նոր հայեցակարգեր, համաշխարհային այս միտումներուն դէմ ազգին քաղաքակրթական ու մշակութային դիմադրողականութիւնը վերաամրացնելու նոր միջոցներ: Մանկականէն պատանեկան, արեւմտահայերէնի կենսունակացումէն խաղերու ճամբով հաճելին եւ օգտակարը համատեղելու նոր դրոյթներու որդեգրումով` Համազգայինը ոչ միայն դիրքերը չլքելու խրամատներ կ՛ամրացնէ, այլ նաեւ մշակութային նոր տարածքներ նուաճելու փաղանգներ կը պատրաստէ: Այդ փաղանգները երիտասարդներէ բաղկացած են եւ երիտասարդութեան համար կ՛աշխատին:

Հաւանաբար առանցքային ա՛յս խորհուրդն է, որ 95-ամեայ Համազգայինին նոր զսպանակում կ՛ապահովէ անվերջ նորոգուելու, սերնդափոխութիւնը առողջ ու բնական աշխատացնելու թէ՛ իր կառոյցին եւ թէ՛ իր անմիջական շրջապատներուն մէջ, եւ նայելու ապագային անվերջ երիտասարդացուող մարդուժով: Ժառանգութիւնը պահող եւ զարգացումը ապահովող մարդուժով:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company