ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է փոխել քաղաքական կուրսը, քանի դեռ չենք հասել անշրջելիության կետին

17 Մարտ 2023

Մարտի 16-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա խոսել է Արցախի շուրջ ծավալվող գործընթացների և ՀՀ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին, ներկայացրել իր գնահատականները ՀՀ վարչապետի՝ վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած առանձին հայտարարություններին ու մեկնաբանություններին:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախն Ադրբեջանի հետ ինտեգրելու մասին խոսակցություններին: Անդրադառնալով հարցին՝ Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է. «Եկեք նախ հասկանանք, որ այս դեպքում ինտեգրումը նշանակում է Արցախի հանձնում ադրբեջանական ինքնիշխանությանը: Դրանք հորիզոնական մակարդակի ինտեգրումներ չեն: Ադրբեջանը և Արցախը որպես բանակցող կողմեր շատ տարբեր մակարդակների վրա են: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին նույնիսկ բանակցող կողմ չի համարում, ասում են՝ հայերը Ադրբեջանի ազգային փոքրամասնություն են, և նրանց համայնքային ներկայացուցիչները թող գան բանակցելու: Նույնիսկ որպես տեղական ինքնակառավարման մարմին չեն ընդունում Արցախի իշխանություններին: Իսկ նման պայմաններում ի՞նչ է տալու այդ ինտեգրումը: Դա նշանակում է որ մի քանի ամսից հետո Արցախում այլևս հայ չի ապրելու»:

Հարցին՝ ի՞նչ ելքեր կան ստեղծված իրավիճակից, Արթուր Խաչատրյանը պատասխանել է. «Որպեսզի մենք շանս, գոնե շանս ունենանք իրավիճակը շրջելու, այս քաղաքական կուրսը պետք է փոխվի, և այն քաղաքական ուժը, որ այս կուրսն է իրականացնում, պետք է գնա: Կարճաժամկետ կտրվածքով Արցախի հարցը, Արցախի կարգավիճակի կարգավորման հարցը պետք է վերադարձնել բանակցությունների օրակարգ: Միջազգային հանրությունը նույնիսկ այս իրավիճակում դեռևս խոսում է դրա մասին: Արցախի ինքնորոշման իրավունքի մասին Եվրախորհրդարանը վերջերս երկու բանաձև ընդունեց, Ֆրանսիայի խորհրդարանն է այդ մասին խոսում, անգամ Գերմանիայի կանցլերը խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին: Բոլորն են ինքնորոշման իրավունքից խոսում, բացի Հայաստանի իշխանություններից: Ասում են՝ կաշկանդված ենք… Գնացեք, ուրեմն և թող գան նրանք, որ կաշկանդված չեն: Կրկնում եմ՝ եթե այս կուրսը շարունակվի, մենք ավելի վատ վիճակներում ենք հայտնվելու: Գործող իշխանությունների ողջ հետագիծը ցույց է տալիս, որ մենք երեկ ավելի բարվոք վիճակում էինք քան այսօր: Բայց եթե կարծում եք, որ հասել ենք հատակին, այդպես էլ չէ: Մենք դեռ գահավիժելու տեղ ունենք և սրանք կտանեն այդ գահավիժմանը: Հետևաբար հնարավորինս շուտ պետք է փոխվի քաղաքական կուրսը, այսինքն այն իշխանությունը որ տանում է այդ կուրսը, քանի դեռ մենք չենք հասել անշրջելիության կետին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company