ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հինգերորդ Շարասիւնը Եւ Ամբողջատիրական Դրսեւորումները

20 Մարտ 2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսները հարուստ են անակնկալներով: Իր իբրեւ վարչապետ պաշտօնավարութեան սկիզբին, ան առանձին գրառումներով կը հաղորդակցէր հանրութեան հետ: Հետագային փոքր բարելաւում մը տեղի ունեցաւ. լրագրողներու կանխաւ փոխանցած հարցումները կը խմբագրուէին իր կողմէ ընտրուած լրագրողի մը կողմէ եւ կ՛արժանանային պատասխանի: Վերջին երկու ասուլիսները տեղի կ՛ունենան ուղղակի հարց-պատասխանի ձեւով, սակայն ասուլիսին մասնակցելու հրաւէր կը ստանան ցանկալի լրատուամիջոցները միայն: Վերջին ասուլիսին կարեւոր նորութիւն էր ընդդիմադիր լրագրողներու մասնակցութիւնը, թէեւ ոչ բոլորին:

Պարոն Փաշինեան կարճ յառաջաբան խօսք մը արտասանեց ասուլիսի սկիզբը: Յառաջաբանը առաւելաբար կը վերաբերէր Հայաստանի արձանագրած տնտեսական յաջողութիւններուն, քիչ մըն ալ` Արցախի շրջափակման ու Ազրպէյճանի հետ յարաբերութիւններուն: Իմացանք, որ Ազրպէյճան պատասխանած է Հայաստանի առաջարկներուն եւ թէ՛ խաղաղութեան բանակցութիւններուն մէջ յառաջընթաց կայ եւ, թէ՛ կան նոր պահանջներ: Ո՛չ յառաջընթացի եւ ո՛չ ալ նոր պահանջներու մասին մանրամասնութիւններ չփոխանցուեցան: Լրատուամիջոցները եւ անոնց միջոցով հանրութիւնը չեն գիտեր, թէ ի՛նչ առաջարկուած է Հայաստանի կողմէ եւ ի՛նչ պատասխան տրուած է: Պրն. Փաշինեան անպատշաճ կը նկատէ անոնց բացայայտումը եւ կը պնդէ, որ Ազրպէյճան պէտք է հրապարակայնացնէ իր պահանջները, որոնք, ինչպէս կը հասկնանք տրուած կցկտուր բացատրութիւններէն, ծայրայեղական են եւ անընդունելի` Հայաստանի համար:

Անորոշութեան պայմաններուն մէջ լրագրողներուն կը մնար հարցումներու ճամբով մանրամասնութիւններ կորզել վարչապետէն: Քննադատական հարցումներու տարափի մը Նիկոլ Փաշինեան պատասխանեց առանց պատասխանած ըլլալու, միշտ պահուըտելով գաղտնապահութեան ու պատշաճութեան քողին տակ: Սակայն երբ հարց տրուեցաւ, որ եթէ ամէն նախապատրաստութիւն կատարուած է 44-օրեայ պատերազմի նախօրեակին, ինչո՞ւ այսքան ծանր պարտութիւն կրեցինք, Նիկոլ Փաշինեան ի վերջոյ սայթաքեցաւ: Ան, ամէն գնով պարտութեան պատասխանատուութիւնը մերժելու իր մոլուցքին տուրք տալով յայտարարեց, որ պարտուեցանք, քանի որ բանակին մէջ կը գործէր «հինգերորդ շարասիւն» մը: Բանակը փնովելու փաշինեանական սովորոյթին վարժ էինք, բայց այս մէկը գլեց եւ անցաւ բոլոր սահմանները: Նիկոլ Փաշինեան վարժ է դէպքերուն տալու սեփական մեկնաբանութիւններ. պատասխանատուներուն` պաշտօնեայ, դատաւոր, խորհրդարանի պատգամաւոր եւ մասամբ նորին, կը մնայ «փաստերով» հաստատել արդէն որոշուածը: Բանակին վերագրել հինգերորդ շարասիւնի մը գոյութիւնը նախատինք է ոչ միայն բանակի հրամանատարութեան եւ սպայակազմին, զինուորներուն, կամաւորներուն հասցէին, այլ նաեւ` այն հինգ հազար նահատակներուն, որոնք իրենց արեան հեղումով հայրենի հողը ոռոգեցին: Հիմա պատերազմի պատճառները եւ պայմանները քննող խորհրդարանական յանձնաժողովը ի՞նչ պիտի քննէ. Նիկոլ Փաշինեան արդէն քննած է ու վճիռը արձակած: Յանձնաժողովի անդամները կրնան այլեւս երթալ իրենց գործին:

Միանձնեայ իշխանութեան այս նորագոյն դրսեւորումը ի՞նչ անունով պիտի կոչենք. սա ամբողջատիրութիւն չէ՞: Շատոնց, դժբախտաբար, Հայաստանի կառավարման համակարգը ամբողջատիրական դրսեւորումներ ունի: Ո՞ւր մնաց ժողովրդավարութիւնը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company