ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրավական փորձագետները միջազգային դատարանից պահանջում են հետաքննել Թուրքիայի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները

21 Մարտ 2023

Այս ամսվա սկզբին մի քանի թերթեր տեղեկացրեցին, որ Թուրքիայի դեմ մեծածավալ բողոք է ներկայացվել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ): Իրավական հարցերով եվրոպացի իրավաբանների խումբը հավաքել է հսկայական գործ, որը ներառում է «վկաների ցուցմունքները, որոնք մանրամասնում են խոշտանգման, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական բանտարկության մասին»՝ իրականացված Թուրքիայի կառավարության կողմից իր 200 հազար հակառակորդների նկատմամբ:

Ե՛վ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, և՛ ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եզրակացրել էին, որ Թուրքիայի կողմից բանտարկությունների և կալանքների մեծ մասը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում էր։ Դրանք համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Նոր բողոքը փոխանցվել է ՄՔԴ դատախազ Քարիմ Խանին փետրվարի 9-ին, սակայն հրապարակվել է 2023 թվականի մարտի 1-ին։

4000 էջանոց թղթապանակը պատրաստվել է բելգիական Van Steenbrugge Advocaten իրավաբանական ընկերության, բելգիական Turkey Tribunal հասարակական կազմակերպության և Եվրոպական դատավորների ասոցիացիայի կողմից:

«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել Էրդողանի վարչակարգի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ», ասվում է հայտարարության մեջ։ «Այս հանցագործությունները հավասարազոր են «համատարած և համակարգված հարձակման խաղաղ բնակչության դեմ», որը թույլ է տալիս ՄՔԴ-ին վարույթ սկսել Էրդողանի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»:

Չնայած Թուրքիան չի ստորագրել Հռոմի կանոնադրությունը, որով հիմնվել է ՄՔԴ-ն, սակայնԴատարանն իրավասու է հետամուտ լինել այդ հանցագործություններին, քանի որ թուրքական կառավարությունը հանցագործությունների մի մասը կատարել է ՄՔԴ անդամ 45 երկրների տարածքում՝ Ալբանիա, Ավստրիա, Աֆղանստան, Բանգլադեշ, Բելգիա, Բոսնիա Հերցեգովինա, Բուրկինա Ֆասո, Գաբոն, Գամբիա,Գերմանիա, Գվինեա, Դանիա, Զամբիա, Թունիս, Լեհաստան, Լիբերիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Կամբոջա, Կանադա, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հորդանան, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մադագասկար, Մալի, Միացյալ Թագավորություն, Մոլդովա, Մոնղոլիա, Նիգեր, Նիգերիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չադ, Պերու, Ռումինիա, Սենեգալ, Վենեսուելա, Վրաստան, Տանզանիա, Տաջիկստան, Ուգանդա, Քենիա և Ֆրանսիա։

Բողոքում նշվում է, որ եղել է հարկադիր անհետացման 17 դեպք, երբ զոհերն առևանգվել են Քենիայից, Կամբոջայից, Գաբոնից, Ալբանիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Մոնղոլիայից և Շվեյցարիայից ու հետ տարվել Թուրքիա։ Այս առևանգվածները մեղադրվում էին ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդ լինելու մեջ: Նախագահ Էրդողանը երկար տարիներ աջակցել է Գյուլենին, մինչև նրանց հարաբերությունների սրվելը: Գյուլենի հազարավոր հետևորդներ, այդ թվում՝ 9100 ոստիկան, հետագայում հեռացվեցին աշխատանքից և ձերբակալվեցին։

Օսման Քարաջան ձերբակալվել է 2019 թվականի հոկտեմբերի 14-ին Կամբոջայում, որտեղ աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ։ «Չորս օր կալանքի տակ մնալուց հետո Քարաջային հանձնել են թուրքական իշխանություններին, որոնք նրան կառավարական փոքր ինքնաթիռով վերադարձրել են Թուրքիա։ Նա դատապարտվել է 2016 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ զինված ահաբեկչական խմբավորում ղեկավարելու համար՝ չնայած այն փաստին, որ նա Թուրքիայից Կամբոջա էր մեկնել 2002 թվականին», հաղորդում է «Գարդիանը»։

Քարաջան մեկն է այն բազմաթիվ թուրքերից, որոնք առևանգվել են արտերկրից և մեղադրվել «ահաբեկիչ» լինելու համար: ՄՔԴ-ում Թուրքիայի դեմ ներկայացված հայցը պարունակել է 800 առևանգվածների խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ, որոնք «մանրամասն նկարագրում էին, թե ինչպես են խոշտանգումները կիրառվել լայն մասշտաբով և հետևողականորեն»:

«Դա պետք է հետաքննվի», ասել է Բելգիայի նախկին փոխվարչապետ և մարդու իրավունքների պրոֆեսոր Յոհան Վանդե Լանոտը, որն օգնել է Turkey Tribunal-ի ստեղծմանը: Նա ղեկավարում է ՄՔԴ-ին հետաքննություն սկսելու հարցում համոզելու ջանքերը: «Խախտվում են միջազգային իրավունքի համընդհանուր հիմնարար սկզբունքները… Թուրքիայի կառավարության կարևոր անդամները չեն կարող հերքել, որ իրենք պատասխանատու են, քանի որ հպարտորեն հայտարարել են իրենց պատասխանատվության մասին»։

Turkey Tribunal-ը հայտարարել է, որ փաստագրել է «արտերկրային և ներքին բռնի անհետացման 59 դեպք՝ 109 անձի վերաբերյալ։ Թեև թուրքական պետությունը միշտ հերքել է իր ներգրավվածությունը ներքին անհետացումների մեջ, իշխանությունները մշտապես պարծեցել են արտերկրում կատարված ապօրինի առևանգումներով: Վերջերս, 2021 թվականի հուլիսին, նախագահ Էրդողանը մամուլի ասուլիս էր անցկացրել թուրք ուսուցչի պատկերի կողքին, որը հայտարարել էր, որ իրեն առևանգել են օտար երկրից։ Անպատժելիության ամբարտավան ցուցադրության մեջ առևանգված անձի հրապարակված պատկերը ցույց էր տալիս խոշտանգումների հստակ նշաններ, իսկ նա հետագայում վիրահատվեց՝ կոտրված ձեռքը բուժելու համար»:

Turkey Tribunal հավելել է. «Միջազգային իրավունքի հիմնարար կանոնների խախտմամբ բանտարկությունների կապակցությամբ, թուրքական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ «ահաբեկչական կազմակերպության» ենթադրյալ անդամակցության վերաբերյալ 2015-2021 թվականներին հետաքննություն է սկսվել 2 217 000 անձի նկատմամբ. 560 հազար մարդ կանգնել է դատարանի առջև և 374 հազար մարդ դատապարտվել է, որոնցից 270 հազարը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպության անդամ»:

Ավելին, ըստ Turkey Tribunal-ի՝ «Թուրքիայի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2016 թվականից ի վեր աշխատանքից ազատվել է 129 410 պետական ծառայող և չեղարկվել է 19 962 ուսուցչի դասավանդման արտոնագիր։ Առգրավվել է 234 419 անձնագիր՝ Գյուլենի շարժման ենթադրյալ անդամների նկատմամբ կամայական հետաքննության շրջանակներում։ Դրանցից 155 հազարը վերաբերում է այն անձանց, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, օրինակ՝ հետաքննության կամ քրեական հետապնդման ենթարկված անձանց ամուսինները»։

Բելգիայի նախկին փոխվարչապետ Վանդե Լանոտը եզրափակել է. «Հարցի ուսումնասիրման համար մենք դիմել էինք ՄԱԿ-ի բռնի անհետացման հարցերով աշխատանքային խմբին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նույնիսկ հենց Թուրքիայում դատավորներին, սակայն ոչինչ չի արվել, ուստի սա արդարության հասնելու վերջին հնարավորությունն է»։

Յարութ Սասունեան
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company