ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

էսկալացիան կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանությունը ստանձնելն է

27 Մարտ 2023

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մեջ է, իսկ Փաշինյանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հավաքելու. 24News-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Վերջին շրջանում Փաշինյանը անընդհատ ծաղրածուի նման ինչ-որ բան է անում, որ աշխարհին ցույց տա, որ ազատ շրջում է, պեռաշկի է ուտում, աղբ է հավաքում, ժողովրդի ծոցից է դուրս եկել: Երեկ 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի երկու բիչոկ էր հավաքում, ելույթ ունենում, հետ գալիս, կամ գնում ամայի տարածքներ է նկարում, ասում՝ Ակադեմիական քաղաք եմ սարքելու, դավաճան մի սրիկա ծաղրածու է, մի կողմից երկիրն է հանձնում, մյուս կողմից՝ ամայի տարածքներում Ակադեմիական քաղաք է սարքում: Նա, քանդելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, հինգ տարվա մեջ այս երկրում կարևոր նշանակության ի՞նչ է կառուցել: Նման ծաղրածու տեսարաններով ամեն շաբաթ-կիրակի տեսարաններ է սարքում և հանրությանը ներկայացնում: Ինչ էլ ինքը անի, ՀՀ-ում ազատ չի կարողանալու տեղաշարժվել, իր սիրտը անընդհատ դողում է, ինչ տեսարան էլ սարքի՝ վախենում է, նա գիշերը հանգիտ չի քնելու»,- ավելացրեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, հասարակության մեծ հատվածը գիտակից, է և Փաշինյանին վստահող հատվածը շատ քիչ է, ընդդիմությունը պետք է այլընտրանք առաջարկի այդ մարդկանց, այդ ուղղությամբ պետք է ընդդիմությունը մեծ աշխատանք տանի:

Փաշինյանը կարծես եվրոպական դիտորդ լինի, միայն պոստ ֆակտում արձանագրում է, որ էսկալացիայի վտանգ կա, իսկ ինչպես պետք է դա կանխել և ժողովրդի անվտանգությունը, երկրի պաշտպանությունը բարձրացնել, իր նպատակը չէ, որովհետև թուրքահպատակ իշխանություն է. ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը մեկ հայտարարում է էսկալացիայի վտանգի մասին, հետո թվիթերում գրում, որ վտանգ չկա, հետո ԱԳ նախարարն ասում է, որ առաջարկությունները հեռու են վերջնական համաձայնությունից, շարունակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով հասարակությանը պատրաստում է նոր էսկալացիայի:

«Այն, ինչ Փաշինյանը առաջարկում է ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է, որով մեր պետականության գոյությունը դրվելու է վերջնականապես հարցականի տակ: Որ օրը Փաշինյանը հասկացավ, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրի, կմարսի, դա կանի, իսկ մեր խնդիրը դա կանխելն է»,- ավելացրեց պատգամավորը:

Հարցին, թե էսկալացիայի վտանգ արդյոք ինքը տեսնու՞մ է, Սաղաթելյանը նշեց, որ վտանգ կա ոչ միայն Արցախում, այլ նաև՝ Հայաստանում, բայց դա չեզոքացնելու ճանապարհը հասարակությանը նոր պարտության տանելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանությունը ստանձնելն է: Միայն խաղաղության պայմանագիրը բավարար չի կարող լինել, պետք է կարողանալ երկրի անվտանգությունն ապահովել:

Անցյալ տարի այս օրերին ընդդիմությունը փողոցային պայքարի բավականին լայնածավալ աշխատանքներ կատարեց: Այս պահին փողոցային պայքար չկա, բայց, իբրև ընդդիմություն, մեծապես կարևորում ենք պայքարը, պետք է ցույց տանք, որ Փաշինյանը չունի մանդատ ժողովրդին նոր կապիտուլյացիայի տանելու համար, նա ընտրություններին խաբել է, խոսել է ինքնորոշման իրավունքից, հիմա ամբողջապես մերժում է. նշեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը Խաղաղության պայմանագիրը համարու՞մ է երկրորդ կապիտուլյացիա, ի՞նչ են պատրաստվում անել այն կանխելու համար, արդյոք վերսկսելու՞ են փողոցային պայքարը:

Սաղաթելյանի խոսքով, այս ուղղությամբ հստակ կազմակերպչական աշխատանքներ են տարվում,առնվազն՝ ՀՅԴ-ի ռեսուրսներով: Հարցին, թե մյուս ընդդիմադիր ճյուղերը ի՞նչ կարծիք ունեն պայքարելու հարցի վերաբերյալ, Սաղաթելյանը նշեց. «Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում այն գիտակցությունը կա, որ պայքարով հաջողության հասնելու համար մեկ ուժն ու անհատը բավարար չեն, ուժերը համախմբելու կարիք կա, գործնականում ի՞նչ նոր ֆորմատ կլինի, ժամանակը ցույց կտա: Ընդդիմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտության դեպքում կարողանում է համախմբվել»:

Դիտարկմանը, թե նախորդ անգամ չհաջողեցիք, հիմա չկա՞ վախ, որ դուրս գաք պայքարի, կրկին կարող է չհաջողեք, Սաղաթելյանը նկատեց՝ «Անցյալ տարի այս օրերին մարդիկ հիասթափված էին, որ իշխանությունը իր օրակարգը առաջ կտանի, բայց երբ հայտարարեցինք առաջին հանրահավաքի մասին, մայիսի մեկին փաստվեց, որ սխալ էին այն տեսակետները որ մարդիկ դուրս չեն գա: Ով ինչ ուզում է՝ գնահատի, ես չեմ կարծում, որ պայքարը եղել է ձախողված, կարևոր արձանագրումներ են արվել, այո,վերջնական նպատակին անցյալ տարի չկարողացանք հասնել, քանի որ հասանք մի կետի, որտեղ մեր ուժերը չբավականացրեց վերջնական արդյունքներ արձանագրելու համար, պետք է սխալները հասկանանք և գնանք առաջ»,-ավելացրեց Սաղաթելյանը:

Հարցին, թե կարծում եք մարդիկ նորից կհավաքվե՞ն, քանի որ շատերն ասում են, որ մարդկանց հանեցիք փողոց և ջլատեցիք պայքարելու ուժերը, Սաղաթելյանը նշեց, որ մարդկանց ջլատում են դա ասողները, մարզերում կայացած իր հանդիպումների ժամանակ չի երևում, որ մարդիկ հիասթափված ու ջլատված են: «Ովքեր մեղադրում են մեզ, որ ժողովրդին հանել ենք փողոց, ջլատել ենք, հիմա հարց եմ տալիս՝ ինչքա՞ն ժամանակ է ոչինչ չենք անում, լա՞վ է այս վիճակը, լա՞վ է,որ Արցախը երեք ամիս շրջափակված է և որևէ մեկը ոչինչ չի անում, դա ի՞նչ ուղերձ է աշխարհին: Մենք չենք վախենում, որ կարող է չստացվել, ու կդառնանք քննադատության թիրախ, կա խնդիր, գնալու ենք դա լուծելու: Այն ընդդիմադիր ուժը, որ բողոքում է ու գիշեր-ցերեկ մեզ վարկաբեկում, թող ավելի լավը անի, մենք էլ կգնանք և կօգնենք»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է քաղաքականությունից հեռանալ, վերջին շրջանում բավականին պասիվ է, ե՞րբ եք իր հետ հանդիպել, նման որոշում կա՞ արդյոք, Սաղաթելյանը ասաց, որ ինքը պարբերաբար հանդիպում է Քոչարյանին, տպավորություն չունի, որ նա ցանկանում է քաղաքականությունից հեռանալ: Դիտարկմանը, թե իշխանությունը կանխատեսում է, որ «Հայաստան դաշինքը» կկազմալուծվի, Սաղաթելյանը նշեց, որ այս պահին նման խնդիր չի տեսնում, իսկ ինչ կլինի ապագայում՝ կյանքը ու ժամանակը ցույց կտա, կարծում է, որ ընդդիմությունը համախմբման պետք է գնա և ոչ թե պառակտման:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company