ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Արթուր Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

29 Մարտ 2023

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։

Պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, զարգացումը, Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտությանը և Կոլումբիայում տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմին։

Արթուր Խաչատրյանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամավորներին ներկայացվել են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։ Պատգամավորը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը՝

1) անմիջապես և անվերապահորեն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը,
2) վերադարձնի հայ ռազմագերիներին,
3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) դիտորդների այցելությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները,
4) վերադառնա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին, որոնք պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառյալ և հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրա։

Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրյանը նաև հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի հետ:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արթուր Խաչատրյանին ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առավել քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նա հատկապես կարևորել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարավոր չէ երկարատև խաղաղություն հաստատել առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Ուրուգվայի խորհրդարանում հայաստանցի պատգամավորը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը և դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը և Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։

ՀՀ ԱԺ պատգամավորը նաև այցելել է Ուրուգվայի Սենատ, որտեղ նրան և պատվիրակության մյուս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանը։ Արթուր Խաչատրյանը և պատվիրակության մյուս անդամները նաև հանդիպում են ունեցել Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ։

Ուրուգվայում հանդիպումների շարքը եզրափակվել է Ուրուգվայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձյալ կարևորվել է Ուրուգվայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլը և կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը ներկայացրել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
29.03.2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company