ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արցախն այսօր։ Գլոբալ և տեղական նշանակության մարտահրավերներ

30 Մարտ 2023

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե նոր երանգներ է ձեռք բերում։ Հարցի առնչությամբ փոխվել են ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլև Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի և այլ ուժային կենտրոնների դիրքորոշումները։ Հակամարտությունը վաղուց արդեն դուրս է եկել հայ-ադրբեջանական տիրույթից և աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն է ստացել։ Հիմա արդեն Արցախի հարցը վերաբերում է ողջ Հարավային Կովկասի ապագային, ինչպես նաև ձևավորվող նոր աշխարհակարգին։ Այդ է պատճառը, որ մրցակցությունն այստեղ զգալիորեն ակտիվացել է, և անգամ խոշոր ռազմական բախման վտանգ է ստեղծվել։ Իրավիճակը Հայաստանի և Արցախի համար բավական օրհասական է։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ ինչպես արդեն նշվեց, Արցախի խնդիրը դարձել է ավելի մասշտաբային հակամարտության հարց, ինչը զգալիորեն նվազեցրել է բուն Արցախի կարևորությունն աշխարհաքաղաքական կենտրոնների տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Նրանց համար Արցախը հիմա արդեն ընդամենը պատրվակ է։ Նպատակներն ավելի գլոբալ են և եթե դրանց հետապնդման ընթացքում «պատրվակը» տուժի, ոչինչ, Մոսկվան, Թեհրանն ու այլ կենտրոնները պատրաստ են այդ զոհաբերությանը։ Իսկ սա նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունն այսօր գրեթե ոչնչացված է։ Զրոյացված է այն աստիճան, որ նույնիսկ բլոկադան, որը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության բացահայտ դրսևորում է, որևէ լուրջ արձագանք չի գտնում միջազգային հանրության շրջանում։ Անտարբեր են բոլորը՝ բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի որոշակի ակտիվությունն էլ պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ Արցախի հարցում պարտավորություններ ունեն ստանձնած, իսկ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղիղ հարված է Ռուսաստանի միջազգային հեղինակությանը։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանն ինքն է դուրս մնացել տարածաշրջանային գործընթացներից՝ դրանց սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Մեր երկրի սուբյեկտայնության վերջին նշույլները ոչնչացվել են 2022 թ. հոկտեմբերի 7-ին, այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն ընդունեց։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»1։

Երրորդ կարևոր պատճառը, որ ստիպում է խոսել Հայաստանի ու Արցախի դրության օրհասականության մասին, մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի նոր հավասարակշռությունն է։ Հաղթելով 44-օրյա պատերազմում՝ թուրք-ադրբեջանական դաշինքը լավ հնարավորություն է ստացել հավակնելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքներին։ Բաքուն և Անկարան ընդլայնել են պահանջատիրության սահմանները և հիմա ողջ Հարավային Կովկասը դիտարկում են որպես իրենց ազդեցության գոտի։ Թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակի մեծացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Իրանը զբաղված են այլ տարածաշրջաններում առկա հակամարտություններով և չեն կարող լիարժեք սպասարկել աշխարհաքաղաքական մրցակցության մի քանի ճակատներ։ Մյուս կողմից՝ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալիորեն կասեցրեց Անկարայի նվաճողական քաղաքականության տեմպը մեր տարածաշրջանում։ Հայաստանի համար սա, իհարկե, լավ լուր է։ Կա հույս, որ ստորգետնյա ցնցումներին Թուրքիայիում կհաջորդեն նաև քաղաքական ցնցումներ՝ վերականգնվելու ևս որոշ ժամանակ ընձեռելով Հայաստանին։ Հիշեցնենք՝ ընդամենը երկու ամիս անց Թուրքիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։

Եվ վերջին, բայց ամենակարևոր պատճառը, նոր աշխարհակարգի ձևավորումն է։ Մեծ հաշվով Հայաստանի և Արցախի, ինչպես նաև վերոնշյալ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց այս գործընթացն է։ Հարավային Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները շատերը պայմանավորում են 2020 թ. Ադրբեջանի և Արցախի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմով և դրան հետևած զարգացումներով։ Ու թեև ադրբեջանաարցախյան պատերազմն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել մեր տարածաշրջանի վրա, այնուամենայնիվ պատերազմը չէ, որ դարձավ փոփոխությունների հիմնական պատճառ։ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ 44-օրյա պատերազմն ինքն էր այդ փոփոխությունների հետևանքն ու կուլմինացիան։

Այս ամենի հետևանքով մեր տարածաշրջանում ի հայտ են եկել մի շարք իրողություններ, որոնք միանգամայն նոր են Հարավային Կովկասի համար։ Դրանց հիմնական մասին անդրադարձել եմ վերջերս Թեհրանում տեղի ունեցած «Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումները և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարները» խորագրով համաժողովում (2)։ Այստեղ կարճ կնշեմ, որ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի երկրների սահմանների փոփոխությանը, տարածաշրջանում այլ երկրների ռազմական ներկայությանը, մեր տարածաշրջանն Արևելք-Արևմուտք տրանզիտային գոտու վերածելու որոշ տերությունների ծրագրերին, աշխարհաքաղաքական մրցակցության նոր աստիճանին և այլն։

Այս բոլոր իրողությունների պարագայում սպասելիորեն նոր լույսի ներքո է դիտարկվում նաև Արցախի խնդիրը։ Դրա գլոբալ առանձնահատկություններին հոդվածի սկզբում արդեն անդրադարձանք։ Բայց բնական է, որ վերածվելով աշխարհաքաղաքական մրցակցության պատրվակի՝ Արցախն այնուամենայնիվ չի դադարում հայ-ադրբեջանական հակամարտության գործոն հանդիսանալ։ Եվ ահա այս հարթության վրա նույնպես ի հայտ են եկել նոր զարգացումներ, որոնք լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում հայկական երկրորդ պետության համար։

Այս լույսի ներքո, իհարկե, պետք է խոսել արդեն ավելի քան երեք ամիս շարունակվող բլոկադայի մասին։ «Դրօշակի» նախորդ համարում այս խնդրին անդրադառնալու առիթ արդեն ունեցել եմ3։ Ցավոք, անցած մեկ ամսվա ընթացքում հիշատակված հոդվածում ներկայացված հնարավորություններից Արցախի իշխանությունները չկարողացան օգտվել։ Ճիշտ հակառակը՝ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ենթարկվելով Ալիևի պահանջներին, պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ ըստ էության ցույց տալով, որ հայկական երկրորդ պետության իշխանությունները տրամադրված չեն Ադրբեջանի հետ դիմակայության և այդ կերպ սեփական շահերը պաշտպանելուն։ Սա մեծ հարված դարձավ Արցախի սուբյեկտայնությանն ու հետագա խնդիրները լուծելու տեղի բնակչության՝ մի քանի անգամ հստակ կերպով բարձրաձայնած կամքին։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո Ադրբեջանի իշխանությունները, ինչպես և կարելի էր կանխատեսել, չվերացրեցին Արցախի պաշարումը։ Ճիշտ հակառակը՝ նրանք նոր պահանջներ դրեցին Ստեփանակերտի և Երևանի առջև։

Մարտի 6-ին տեղի ունեցած Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է․ «Կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»4: Եվ սա հաջորդ իրողությունն է, որ ի հայտ է եկել արցախյան հիմնախնդրում, «ինտեգրացիան» ադրբեջանական կողմը դարձրել է իր քաղաքական նոր պահանջը։ Բաքվի այս մոտեցմանը պաշտոնական Երևանը պատասխանում է քար լռությամբ։ Դիմադրություն, այն էլ շատ թույլ, կա միայն Արցախում։ Մարտի 13-ին Ալիևի աշխատակազմն Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման, սակայն արժանացել պաշտոնական Ստեփանակերտի մերժմանը։ Արցախի իշխանությունները պահանջում են, որպեսզի նման հանդիպումները տեղի ունենան ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ նախկին հանդիպումների վայրում5։

Երրորդ կարևոր խնդիրը, որն առաջացել է Արցախում, հայկական երկրորդ պետության ներքին քաղաքական լարվածությունն է։ Արդեն տևական ժամանակ է մամուլը լուրեր է տարածում այն մասին, որ Արայիկ Հարությունյանը ցանկանում է հրաժարական տալ նախագահի պաշտոնից։ Արցախում, սակայն, լավ են գիտակցում, որ ստեղծված իրավիճակում նախագահական նոր ընտրություններ կազմակերպելը շատ դժվար կլինի։ Այդ իսկ պատճառով այնտեղ որոշել են փոխել սահմանադրությունը և Ազգային Ժողովին նախագահ ընտրելու լիազորություն տալ։ Թե ինչ կստացվի այդ ամենի արդյունքում, դժվար է ասել։ Բայց հիմա արդեն պարզ է, որ ներքաղաքական այդ ճգնաժամից օգտվում են որոշ հակապետական էլեմենտներ, որոնք փորձում են Արցախում զավթել իշխանությունը։ Սա, իհարկե, մեծ վտանգ է հայկական երկրորդ պետության համար։

Այդ ամենին գումարվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների վտանգավոր հետևանքների հեռանկարը։ Թե ինչ տրամաբանությամբ են ընթանում այդ բանակցությունները, հեշտ կարելի է դատել Նովրուզ Բայրամի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ժողովրդին ուղղած շնորհավորանքի տեքստից, որտեղ նա մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հզ․ ք/կմ տարածքում, ապա պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, մեր պահանջների հիման վրա իրականացնի դելիմիտացիա», – մասնավորապես ասել է Ալիևը6։ Ահա այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս։

Ներկայացված բոլոր իրողությունները վկայում են այն մասին, որ հայկական երկու պետություններն իսկապես գտնվում են չափազանց ծանր վիճակում։ Մեր թշնամին ագրեսիվ է և անկուշտ։ Դաշնակիցները՝ այլ հակամարտություններով տկարացած։ Իշխանությունները՝ դավաճան։ Հուսադրողը միայն այն է, որ ժողովրդի մեջ կա ներքին և արտաքին մարտահրավերներին դիմադրող թեկուզ փոքր, սակայն գործուն տարր։ Բացի այդ՝ ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները դեռևս զգուշանում են մեր տարածաշրջանում միմյանց դեմ ուղիղ առճակատման մեջ մտնելու հեռանկարից։ Այս փուլում նրանք բավարարվում են մկանների ցուցադրմամբ և հավանական հակառակորդին զսպող հայտարարություններով։ Կա հավանականություն, որ դրությունը մեր տարածաշրջանում ավելի չի բարդանա, և առկա իրողություններով նոր ստատուս քվո կձևավորվի։ Բայց այդ հավանականությունը, ցավոք, մեծ չէ։ Ուստի Հայաստանը պարզապես պարտավոր է ավելի հաշվարկված և հավասարակշռված քաղաքականություն վարել դաշնակիցների հետ։ Իսկ դրա համար մեր երկրին նախ և առաջ իշխանափոխություն է պետք։ Գործող իշխանությունները նման խնդիր չեն կարող լուծել։ Ոչ էլ ցանկանում են։ Նրանք միանգամայն այլ՝ Հայաստանի շահերի հետ որևէ առնչություն չունեցող շարժառիթներով են առաջնորդվում։

_______________________________

Հղումներ

1.Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը, 07.10.2022թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/։

2.Անվտանգային բացերն ու Իրանի հյուսիսարևմտյան սահմանների վիճակը. Մարտահրավերներ և հետևանքներ, 05.03.2023թ., https://times.am/776120/։

3.Արցախի շրջափակում՝ ռիսկեր ու հնարավորություններ, Հրանտ Մելիք-Շահնազարյան, «Դրօշակ», Թիվ-2 (1672), փետրվար 2023թ.։

4.Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ. քննարկվել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, 06.03.2023թ., http://president.nkr.am/am/news/consultations/5733/։

5.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, 13.03.2023թ., http://www.nkr.am/hy/news/2023-03-13/Statement։

6.Ի՞նչ է սպառնացել Ալիևն օկուպացրած Թալիշից, 18.03.2023թ., https://www.panorama.am/am/news/2023/03/18/%D4%B1%D5%AC%D5%AB%D6%87-%D4%B9%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B7/2808890

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company