ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Շրջափակված Արցախ. ի՞նչ իրավիճակ է տիրում ներքին կյանքում

30 Մարտ 2023

Ադրբեջանի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 12-ից իրականացվող շրջափակումը ամբողջությամբ փոխել է Արցախի ներքին կյանքի բոլոր ոլորտները։ Բնակչությունը փորձում է կյանքը հարմարեցնել նոր պայմաններին, այստեղ նույնիսկ կատակում են, թե արդեն տնային տնտեսուհիները չեն որոշում, երբ են զբաղվելու կենցաղային գործերով, այլ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը: Բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքները համակարգելու համար Արցախի կառավարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Շրջափակումն Արցախի ժողովրդի վրա ունեցել է հետևյալ ազդեցությունները՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում և հոգեբանական ահաբեկչություն:

Հունվարի 9-ից ամբողջությամբ խափանելով Հայաստանից ստացվող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար կասեցնելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր ստեղծել է շարունակական էներգետիկ ճգնաժամ: Արցախում անցել են էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծավալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները և հնարավորինս սահմանափակելով սպառումը: Այս ընթացքում մեծապես պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ ջրամբար մուտք գործող ջրային պաշարների համեմատությամբ ավելի շատ ջուր է բաց թողնվել: Այժմ կրիտիկական վիճակ է:

Սարսանգի ջրամբարի միջոցով բավարարվում է ներքին էներգետիկ պահանջարկի միայն 60 տոկոսը, ինչի հետևանքով ՀՀ-ից Արցախ հասնող էլեկտրագծի վթարի հենց հաջորդ օրվանից «Արցախէներգո» ՓԲԸ-ն ստիպված է եղել անցնելու հովհարային անջատումների, նախ՝ օրական 2, այնուհետև՝ 4, իսկ այժմ էլ՝ 6 ժամյա անջատմամբ:

Շրջափակման առաջին շաբաթվա ընթացքում դատարկվել են մրգի և բանջարեղենի խանութները, այնուհետև՝ աստիճանաբար խանութների ցուցափեղկերը: Հատկապես զգալի է սննդամթերքի, դեղորայքի, մանկական կերերի, հիգիենայի պարագաների սղությունը:

Բնակչության նվազագույն պահանջները բավարարելու համար հունվարի 17-ից սահմանվել է կտրոնային համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է մեկ ամսվա ընթացքում գնել 1 լիտր արևածաղկի ձեթ, մեկական կգ մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ և հնդկաձավար: Իսկ փետրվարի 20-ից մթերքների այս ցանկին ավելացել են միրգը, բանջարարեղենը, ձուն և լվացքի փոշին:

Կորոնավիրուսային համավարակ, պատերազմ, այժմ էլ՝ շրջափակում: Այս աղետների հետևանքով մեծապես տուժել է նաև Արցախի կրթական համակարգը: Ինչպես նախորդ դեպքերում, շրջափակման ժամանակ ևս հնարավոր չի եղել ապահովել նորմալ դասընթաց, քանի որ 7 անգամ Ադրբեջանը արգելափակել է Արցախ մտնող գազատարը, որով ջեռուցվում է դպրոցների մեծ մասը, նախադպրոցական հաստատությունները: Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30.000 երեխայի կրթության իրավունքը: Բացի դրանից՝ արցախցի դիմորդները չեն կարողացել մասնակցել Հայաստանում բուհական ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննություններին։ Այժմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու այլընտրանքային տարբերակներ են քննարկում։

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հաշվի առնելով գազամատակարարման մասնակի վերականգնումը՝ փետրվարի 20-ից վերսկսվել էր գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը, որը կասեցված էր փետրվարի 7-ից։

Շրջափակման հենց առաջին օրերից տուժել է տնտեսության 41 ոլորտ, ավելի քան 5100 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբյուրը, հատկապես՝ սպասարկման ոլորտում: Մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտը տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները՝ հումքի ներկրման անհնարինության պատճառով: Տուժել են մանածագործական, հագուստի, խմիչքների արտադրության, միրգ-բանջարեղենի, մսի և մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև՝ հյուրանոցային տնտեսությունները: Կառավարությունն աջակցության մի շարք ծրագրեր է մշակել՝ շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու համար:

Հատկապես շրջափակման օրերին շատ է խոսվում ներքին արտադրությունը զարգացնելու մասին: Սակայն գրեթե անհնար է գարնանացան մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, իսկ անասնաբուծության ոլորտում՝ հատիկային և խտացրած կերերի ներկրումը։

Հանրապետությունում խնդրահարույց է վառելիքի սակավությունը, ինչի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները:

Այս պահին տեղական արտադրության բուսաբուծական մթերք վաճառքում չկա կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծված իրավիճակում գյուղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու և որպես սերմացու օգտագործելու համար։

Ինչպես հաղորդում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, գարնանացանի աշխատանքները կատարվելու են պահուստային պաշարների, ինչպես նաև Արցախում գործող ագրոմարկետներում առկա սերմերի մնացորդների հաշվին: Նույն կերպ է լուծվելու նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի խնդիրը:

Արտակարգ տնտեսման ռեժիմով է աշխատում առողջապահական համակարգը. դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները բավարարելու համար Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են պլանային բոլոր միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները։ Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել անհրաժեշտ քանակությամբ բժշկական նշանակության ապրանքներ։ Առկա է նաև ջեռուցման խնդիր, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման համար։

Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակաս, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։

Եթե օպերատիվ շտաբի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ թե շատ կարգավորվել են տնտեսական, սոցիալական ոլորտները, ապա նույնը չի կարելի ասել քաղաքական ոլորտի մասին: Շրջափակման օրերին նշանակվել են նոր նախարարներ և ազատվել, իսկ մի շարք նախարարություններ դեռևս գլխավորում են ժամանակավոր պաշտոնակատարները:

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը: Մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկման բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Իր պաշտոնավարման ժամանակ պետական նախարարը մեծ դեր է ունեցել հատկապես շրջափակմանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու գործում՝ հարցազրույցներ տալով մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներին:

Փետրվարի 24-ին տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Այսօրվա դրությամբ այս ուղղությամբ տեսանելի քայլեր չեն կատարվել: Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանը, ապա ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդում է․ «Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Բերձորի միջանցք) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ»:

Արցախում ապրողներին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շուտափույթ բացման անհրաժեշտությունից բացի, ավելի շատ մտահոգում է այն հարցը, թե ի՞նչ գնով է դա արվելու: Ի վերջո, երեք ամսից ավելի կենցաղային զրկանքների ու հոգեբանական ճնշման ենթարկված մարդիկ ուզում են վստահ լինել, որ դա չի արվելու ի հաշիվ իրենց իրավունքների և արժանապատիվ ապագայի։

Տաթևիկ Աղաջանյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company