ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Փրկվելու, պետականություն ունենալու միակ ճանապարհը պայքարն է

31 Մարտ 2023

Գլխավոր խնդիրը, որ այսօր կա Հայաստանի արմատական ազգային ընդդիմության և իշխանության միջև հատևյալն է՝ մեր և օրվա իշխանության հակասության, հակադրության բուն պատճառը, ինչպես իրենք փորձում են ներկայացնել, նախկինների ներկաների կամ սևերի կամ սպիատկների կռիվ կամ հակադրություն չէ, մեր և սրանց բուն հակադրության պատճառը մեր երկրի և ապագայի նկատմամբ տեսլականն է։ Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ են իրենք առաջարկում մեզ, ասում են, որ պետք է համաձայնվենք և ընդունենք թշնամու պահանջները, որովհետև չունենք այլ տարբերակ, հնարավոր չէ Արցախը պահել հայկական, հնարավոր չէ խոսել Արցախի ինքնորոշման կարգավիճակի մասին, որովհետև կա միջազգային կոնսենսուս նշաձողը իջեցնելու և այլևս փակ է ինքնորոշման հարցը, շատ հստակ գնում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ուղղությամբ։ Հնարավոր չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, մեկ բողոքում են ՀԱՊԿ-ից, մեկ բողոքում են դաշնակիցներից, ու առհասարակ Հայաստանն իր խնդիրներով աշխարհում մենակ է, իսկ դրանք լուծելու որևէ ռեսուրս չունի։ Հետևաբար պետք է ընդունենք թշնամու պահանջները, որպեսզի լինի խաղաղություն, այսինքն հանձնենք մեր հայրենիքի մի մասը, որպեսզի փրկենք մյուս մասը, սա է օրվա իշխանության ասածը։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ հնարավոր է պահել Արցախը հայկական, դրա համար հարկավոր է պայքար, առաջինը պետք է լինի կոնսենսուս, այն գաղափարի շուրջ, որ հնարավոր է, ցույց ենք տալիս հնարավորության ուղիները ու ասում ենք փրկվելու, պետականություն ունենալու միակ ճանապարհը պայքարն է։ Իրենք ի՞նչ են ասում, ասում են պայքարը բերելու է նոր կորուստների»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ շատ խորքային հակասություն գոյություն ունի այս ամենի մեջ․

«Եթե դուք խոսում եք պայքարի մասին, իրենց վերլուծաբանները, սպասարկողները, ամբողջ թիմով, տերերով, շրջապատով ասում են մի բան, ովքեր խոսում են պայքարի մասին, իրենք ժողովրդին տանում են նոր փորձության ու արկածախնդրության, որովհետև մենք չունենք այդ պայքարի ռեսուրսը, չունենք նաև դաշնակիցներ։ Իսկ մենք ասում ենք, որ ձեր առաջարկած ճանապարհը պետականության կորստի, ցեղասպանության ճանապարհ է։ Այս է տարբերությունը ու հակասությունը։ Իրենք ասում են դաշնակիցներ չունենք, մենք ասում ենք՝ ունենք, մեր վերջին հանդիպումները, այցելությունները, միջազգային գործընկերների հետ շփումը, ցույց են տալիս, որ մենք ունենք դաշնակիցներ, պարզապես այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը ամենևին այլ է։ Առաջին գլխավոր խնդիրը, որ ուզեցի ձեզ փոխանցել այն է, որ մեր հակադրության պատճառը նախկինների, հների, նորերի կռիվ չէ, շատ խորքային ու գաղափարական, ազգային ու ապազգային պայքար է։ Պայքար է մարդկանց, ովքեր ուզում են ունենալ պետականություն ու հայրենիք ու պայքար է մարդկանց միջև, ովքեր ասում են առանց դրա էլ հնարավոր է ապրել։ Ու սկսում են խոսել արժեքների մասին, որից իրենք շատ վաղուց հեռացել են , ժողովրդավարություն, որի հետ իրենք բացարձակ կապ չունեն, մարդու իրավունքներ, դատարաններ․ Հայաստանում ոչ մարդու իրավունք կա, ոչ անկախ դատարան կա, ոչ էլ ժողովրդավարություն, Հայաստանում կա Նիկոլի իշխանություն, որը ուզում է հասնի բացարձակ դիկտատուրայի։ Երբ խոսում են ժողովրդի ընտրելու ընտրվելու կարևոր իրավունքի մասին, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին պարզապես ձերբակալում են, որովհետև ՔՊ-ից չէ, դրա օրինակները բազմաթիվ են։ Այսօր Վանաձորի քաղաքապետը գտնվում է կալանքի տակ միայն նրա համար, որ ժողովուրդը իրեն է ընտել, այլ ոչ թե ՔՊ-ին։ Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետը մեկ տարուց ավել գտնվում էր կալանքի տակ, որովհետև ՔՊ-ից չէր, բայց մարդիկ ընտրել էին այդ մարդուն ու այդ ամեն ինչը տեղի է ունենում Ձեր աչքի առաջ։ Դատավորների նկատմամբ այն ճնշումները, որ գործադրել է այս իշխանությունը չի կարող խոսել անկախ դատական համակարգից, հետևաբար ժողովրդավարություն և այլ արժեքները, որոնք իրենք շարունակ խոսել են այդ ամենի մասին սուտ է և կեղծ, դա ընդամենը շղարշ է երկիրը այս ուղղությամբ տանելու համար։ Հիմա ակնհայտ է, որ այս իշխանությունը որևէ լուծում ու հեռանկար չունի»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company