ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Այսօր մի սատանա մեղադրել է ողջ երկրի բանակին դասալքության մեջ

02 Ապրիլ 2023

«Այսօր մի սատանա, կրկնում եմ՝ ՍԱՏԱՆԱ, մեղադրել է ողջ երկրի բանակին դասալքության մեջ։ Հայտարարել է, թե 11 հազար հայ դասալիք է եղել. սպա, կամավոր, զինվոր։ ՈՒ արդարացել, թե իր կողակից դավաճանը, որին կոչել է գերագույն գլխավոր հրամանատար, ստիպված ռազմակոչի հայտարարարություն է արել։ Ինքն էլ կանանց ջոկատ է կազմել։ Բոլորը սատանայի գրությունով են կիսվում ու քննարկում։ Բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ։ ՄԻ ՏՐՎԵՔ ԱՅԴ ԿՏԻՆ։ Սատանան գործն է անում ու մոլորեցնում բոլորին։ Կա ավելի կարեւոր ու վտանգավոր վիճակ։ ՆԱԽ՝ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները ազդարարեցին թե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածը, նախկինում ունեցած պայմանավորվածությունների հիման վրա, Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղուվ՝ միայն ՀՀ տարածքով: Սակայն հանրային ահազանգից հետո ՀՀ ԱԱԾ-ն ստիպված տարածված պարզաբանումներով ընդունեց, որ որեւէ տեղ չարձանագրված, նախկինում եղած իբր պայմանավորվածությունները խախտելով, ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Արձանագրում եմ, որ

1.2020 թվականից հետո Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով գրաված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ եւ չի էլ պատրաստվում դրանք զիջել։

2. Նման ագրեսիվությանն ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները, հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են մեր վերահսկողության տակ գտնվող առանձին տարածքային հատվածներ։

3. Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ինչ պայմանավորվածություններ են նախկինում գոյացել, ինչ փաստաթղթի հիման վրա են դրանք ամրագրվել, ինչի հիման վրա է, որ ՀՀ սահմանի առանձին հատվածներ համարվում Ադրբեջանի հետ արդեն ճգրտված։

Հարկ է նշել, որ

• ՀՀ ինքնիշխան տարածքի, մեր երկրի անվտանգային համակարգին առնչվող կարեւոր գործողությունները, սահմանային ճշգրտումները կատարվել են չհամադրված, չհամակարգված՝ չապահովելով այդ գործողությունների անվտանգային համալիր միջոցառումներ, որի հետեւանքով էլ թշնամու զինված միավորները, առանձին հատվածներում հանդիպելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դիմադրությանը, առաջխաղացում չարձանագրել։

• Դրա փոխարեն, թշնամին շատ հատվածներով անարգել, հաճախ հետեւակով, կարողացել է զբաղեցնել ՀՀ ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ ու ողջ այդ հատվածում ապահովել գերիշխող դիրքեր, որը հնարավորություն է տալիս դիտարկման տակ պահել բնակավայրեր, կումունիկացիաներ, այդ թվում նորակառույց Տեղ-Կոռնիձոր ճանապարհը։

• Հակառակ թշնամու սանձարձակ ու անարգել գործողույթուններին՝ հայկական կողմը շարունակում է թաքնվել ոչինչ չասող նոր էսկալացիաներ թույլ չտալու մասին անատամ հայտարարությունների ետեւում։ Միաժամանակ, գաղտնիության երեւութական պատկեր ստեղծելով՝ շարունակում է համատարած մոլորեցնել սեփական ժողովրդին ու հանրությանը, նրան կերակրելով արհեստական թեմաներով ու սադրանքներով, որի ամենացայտուն վկայությունը ՀՀ ԱԺ վերջին միջադեպն էր ու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի ձերբակալույթունը, քարոզչական ամենակեղտոտ, հաճախ անօրինական քարոզչությամբ երկրի ռազմավարական, անվտանգային հարցերից հանրային ուշադրությունը շեղելը։

ՀԻՇԵ՛Ք. ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ։ Ու սատանան պատրաստ է իր դավաճանական ծրագրին իրականացնելու համար դիմել ամենաստոր քայլերի, անգամ կողակցի հետ անկողինը կիսելու տեսանյութ տարածելու։ Դիմացը կիրակի է, ու ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում։ Միայն իր ընտանիքի, իր երբեմի ամուսնու դավաճանությունը չբացահայտվի։ ՍԱԴՐԱՆՔԻ չտրվեք։ Նա սատանայությունն է շարունակում։

Իսկ այսօր Ծաղկազարդ է, Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա» տոնը։ Սատանին քշեք մեր միջից։

ՀԳ. լուսանկարում Սյունիքում, Գորիսի Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է, որն արձանագրել ենք երեկ ու սատանան փորձում է մոռացոթյան տալ այդ ամենը։

ՍԱՏԱՆԱՆ ու իր միջոցները բացահայտված են:

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company