ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

03 Ապրիլ 2023

Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ պայմանավորված, վերջին օրերին, ադրբեջանական զինված ուժերը Տեղ գյուղի ուղղությամբ անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք եւ գրավել կարևոր ռազմավարական գերիշխող դիրքեր։ Այս ամենը՝ ՀՀ ներկա իշխանության անգործության կամ էլ լուռ ու գաղտնի համաձայնության հետեւանք է։

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախ հայտարարեց, թե վերադիրքավորումները կապված են ադրբեջանական կողմի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից Կոռնիձորով անցնելու հետ եւ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Սակայն հանրային ահազանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն ստիպված «պարզաբանում» տարածեց, ըստ էության, ընդունելով, որ որեւէ տեղ չարձանագրված նախկինում եղած պայմանավորվածությունները խախտելով ադրբեջանական կողմը 5 ուղղություններով սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

Առկա փաստերը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Սյունիք կատարած այցի եւ տեղում առանձին հանդիպումների արդյունքում ստացված տվյալները ստիպում են արձանագրել, որ.

1.2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով, գրաված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ, ակտիվ կերպով շարունակում է ամրակայման աշխատանքների իրականացումը, ինչի հետևանքով տեղի է ունենում փաստացի սողացող անեքսիա։

2.Նման ագրեսիվությանն ի պատասխան, ՀՀ իշխանությունները հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ստեղծելով լրջագույն անվտանգային սպառանալիքներ։

3.Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են նախկինում ձեռք բերվել, ի՞նչ փաստաթղթով են դրանք ամրագրվել, ինչի՞ հիման վրա է ՀՀ սահմանի առանձին հատվածները համարվում Ադրբեջանի հետ արդեն ճշգրտված։

4.Թշնամին, փաստորեն կամայականորեն կատարում է սահմանազատում ու սահմանագծում՝ ըստ իր ցանկության, ինչը վտանգաւոր նախադրյալներ է ստեղծում գալիք որևէ բանակցությունների համար։

Անընդունելի եւ դատապարտելի է այն փաստը, որ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին հակազդելու փոխարեն, ՀՀ իշխանությունը շարունակում է անգործություն դրսևորել եւ հանրությանը կերակրել անատամ և մոլերցնող հայտարարություններով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը մեկ անգամ ևս հաստատում է, որ ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից եւ խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների։

Այս պայմաններում, անհրաժեշտ ենք համարում ՀՀ պետական և ազգային շահերով առաջնորդվող բոլոր առողջ ուժերի եւ հանրության համախմբման անհրաժեշտությունը, թույլ չտալու համար, որ թշնամու կամակատար այս իշխանությունը շարունակի իր ազգակործան ընթացքը։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

03․04․2023 թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էրտողանի ռամավարական հակահարուածը հայ

Կրկնե՛նք։ Էրտողանի Թուրքիան յանկարծ կ՚անդրադառնայ, որ Նեթանիահուի տեսլականով գ

03 Դեկտեմբեր 2025
Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդ

Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակ

02 Դեկտեմբեր 2025
Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրե

Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակ

02 Դեկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողի դատին է հանձնվել Դրօշակի 2025 թվականի նախավերջին համարը։ Հերթական հա

02 Դեկտեմբեր 2025
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company