ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Օսմանյան խորհրդարանը և Սենատը 1918 թվականին հաստատել են «հայկական կոտորածները»

05 Ապրիլ 2023

2016 թվականի հունվարին ես հոդված էի գրել՝ «Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1918 թվականին» վերնագրով: Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը դեռ տեղյակ չէ, որ «Օսմանյան խորհրդարանը և Սենատը 1918 թվականին քննարկել և հաստատել են հայկական կոտորածները»։

Բոլորովին վերջերս, Թուրքիայի խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել են խորհրդարանում 2016 թվականի հունվարի 14-ին: Ավելի վաղ՝ 2014
թվականի նոյեմբերին, խորհրդարանի անդամ Սեբահաթ Թունջելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև էր
ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ Էրդողանից պահանջելով ներողություն խնդրել, ապրիլի 24-ը հայտարարել
պաշտոնական սգո օր, հրապարակել թուրքական արխիվներում առկա փաստաթղթերն այս զանգվածային հանցագործության մասին և նյութական ու բարոյական փոխհատուցում վճարել զոհերի ժառանգներին։ Առաջարկվող բանաձևը անտեսվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից։

2016 թ․ իմ հոդվածը գրելուց հետո, ես տեսա պրոֆ. Այհան Աքթարի գրած մանրամասն վերլուծությունը History
Workshop Journal-ում՝ «Հայկական կոտորածների քննարկումը Օսմանյան վերջին խորհրդարանում 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին» վերնագրով։ Այդ քննարկումը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և հաղթանակած դաշնակից երկրների կողմից Կոստանդնուպոլիսի (Ստամբուլի) գրավումից հետո:

1918 թվականի վերջին երկու ամիսներին Օսմանյան խորհրդարանը մի քանի օր քննարկել է Հայոց ցեղասպանությունը, որն այն ժամանակ որակվում էր որպես կոտորած:  Առաջարկություն էր ներկայացվել, որտեղ ասվում էր. «Մեկ միլիոն բնակչությունը, որը ոչ մի բանում մեղավոր չեր, բացի հայ ազգին պատկանելուց, կոտորվեց և բնաջնջվեց, այդ թվում՝ նույնիսկ կանայք և երեխաներ»։ Ի պատասխան՝ ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը հայտարարեց.

«Կառավարությունը մտադիր է շտկել մինչև հիմա տեղի ունեցած ամեն մի անարդարություն և, ինչքան միջոցները թույլ կտան, հնարավոր դարձնել աքսորվածների վերադարձը իրենց տներն ու ինչքան հնարավոր է փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները… Այո, պարոնա՛յք, ես ասում եմ նաև, որ մեր պաշտոնյաները բազմաթիվ հայերի, այդ թվում՝ կանանց ու երեխաների են մորթել, իսկ նրանց ունեցվածքը թալանվել է»։

Ստեղծվել էր խորհրդարանական քննչական կոմիտե՝ հավաքելու բոլոր համապատասխան փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս «հայերի տեղահանությունների և կոտորածների» պատասխանատուների գործողությունները: Ապացույցները փոխանցվել էին Թուրքիայի ռազմական դատարան, իսկ մեղավոր ճանաչվածները կախաղան հանվել կամ երկարաժամկետ բանտարկվել:

Ահա որոշ հատվածներ Աքթարի հոդվածից. «Օսմանյան խորհրդարանում հայկական կոտորածների քննարկումը սկսվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարություններին պատասխանատվության
կանչող առաջարկություններով: Երբ 1918թ. նոյեմբերի 4-ին Օսմանյան խորհրդարանը հավաքվեց Ստամբուլում,

հանցագործներին գտնելու քաղաքական փորձերը սկսվեցին առաջին առաջարկությամբ, որը մի քանի օր առաջ
ներկայացրել էր Բաղդատ-Դիվանիեի պատգամավոր Ֆուաթ բեյը։ Պահանջվում էր, որ Գերագույն դատարանը դատեր Սայիթ Հալիմ փաշայի և Թալեաթ փաշայի կաբինետների  անդամներին… [Առաջարկության] 10-րդ կետը ուղղակի հղում էր կատարում հայերի տեղահանություններին և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին (Հատուկ կազմակերպություն)՝ անկանոն ռազմական ուժի՝ կազմակերպված CUP [«Միություն և առաջադիմություն» կոմիտեի] ղեկավարության կողմից, որն իրականացրել էր տեղահանություններն ու կոտորածները»:

Որոշ խորհրդարանականներ, որոնք պատկանում էին Խորհրդարանում մեծամասնություն կազմող «միութենականները» («Միություն և առաջադիմություն» կոմիտեի) անդամների հին խմբակին, չժխտելով հայերի կոտորածները, արդարացան, ինչպես այսօրվա թուրքական կառավարությունը, հայտարարելով, որ այս ընթացքում սպանվել են նաև թուրքերը։

Խորհրդարանի վեց հայ պատգամավորները ներկայացրել էին առաջարկություն՝ պահանջելով «չեղյալ համարել 1915
թվականի մայիսի 27-ի տեղահանության որոշումը և 1915 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագիրը՝ լքված ունեցվածքի և անշարժ գույքի սեփականազրկման մասին, և թույլ տալ իրենց հայրենի հողից բռնագաղթածներին վերադառնալ։ Նա այնուհետև պնդել էր, որ վարչական միջոցառումները, որոնք նպաստել են տեղահանված հայերին պատկանող ունեցվածքի բաշխմանը տեղի հայտնի մարդկանց միջև, բացարձակապես հակասում էին 1876 թվականի Օսմանյան Սահմանադրության ոգուն»:

Ի պատասխան մեղադրանքների, թե Արևելյան ճակատում որոշ հայեր ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ, հայ պատգամավոր Մաթիոս Նալբանդյանը պատասխանել է. Եթե նույնիսկ որոշ հայեր անօրինական գործողություններ են կատարել, դա արդարացնու՞մ է արդյոք «բոլոր հայերի արտաքսումը ու բնաջնջումը» և «նրանց ունեցվածքի բռնագրավումն ու թալանը»: Նալբանդյանը տարբերակեց նաև ռազմաճակատում սպանված թուրքերին և անմեղ հայ բնակիչներին, որոնց կոտորել էին։

1918 թ. նոյեմբերի 21-ին համանման քննարկում տեղի ունեցավ Օսմանյան կայսրության Սենատում։ Ահմեթ Ռըզա
բեյը առաջարկություն ներկայացրեց՝ հետաքննելու «տեղահանության պատրվակով կատարված վայրագությունները», բացահայտելու բացասական ազդեցությունները ողջ երկրում և պատասխանատվության ենթարկել այս գործում ներգրավվածներին»:

Նախկին նահանգապետ և ներքին գործերի նախարար Ռեշիտ Ակիֆ փաշան հայտարարեց, որ իր հետաքննությունը ցույց է տվել, որ «արտաքսման այս հրամանները տրվել են ներքին գործերի հայտնի նախարարի [Թալեաթ փաշայի] կողմից և պաշտոնապես փոխանցվել գավառներին [նահանգապետերին]»:

1918 թվականի դեկտեմբերի 9-ին արդարադատության նախարար Հայդար Մոլլան Օսմանյան Սենատում ասաց, որ հայերի դեմ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների և հասարակ թուրքերի կողմից։

Կարևորն այն է, որ պատգամավորներից և ոչ մեկը, անկախ իր կուսակցական պատկանելությունից և ծագումից, չհերքեց հայերի տեղահանության և կոտորածների դեպքերը։

1918 թվականի դեկտեմբերի 21-ին Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մեհմեդ Օսմանյանխորհրդարանը։ «Երբ 1920 թվականի հունվարի 12-ին խորհրդարանը վերջապես հավաքվեց նորընտիր պատգամավորներով, այնտեղ գերակշռում էին Անատոլիայում զարգացած դիմադրության շարժման կողմնակիցները՝ Մուսթաֆա Քեմալ փաշայի (հետագայում՝ Աթաթուրք) գլխավորությամբ», գրում է Աքթարը։

Թուրքական ռազմական դատարանները 1919-20 թվականներին հեռակա դատեցին և մահապատժի դատապարտեցին հայկական կոտորածների պատվիրատուներին՝ երիտթուրքերի ղեկավարներ Էնվերին, Ջեմալին և Թալեաթին, որոնք փախել էին երկրից։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company