ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրանա-ադրբեջանական յարաբերութիւնների ընկնող կորագիծն ու Հայաստանին ընձեռւած հնարաւորութիւնը

11 Ապրիլ 2023

Հարաւային Կովկասում ծաւալւող աշխարհաքաղաքական իրադարձութիւններում, անշուշտ, անկիւնաքարային նշանակութիւն ունեն իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները:

Յարաբերութիւններ, որոնց միտումը վերջին զարգացումների ֆոնին խիստ բացասական բնոյթ է կրում: Սահմանում առկայ գրեթէ մշտական լարւածութիւնը, իրանցի դիւանագէտների արտաքսումը Բաքւից, Ադրբեջանի շիա հոգեւորականների եւ հաւատացեալների վրայ գործադրւող աննախադէպ ճնշումներն ու հալածանքները վկայում են այն մասին, որ այդ յարաբերութիւնները մօտենում են իրենց հնարաւոր նւազագոյն եզրագծին:

Երկկողմ յարաբերութիւններում առկայ վերոնշեալ կնճիռներին զուգահեռ, ոչ պակաս բացասական գործօն է նաեւ Իսրայէլի հետ Բաքւի Հանրապետութեան յարաբերութիւնները, որոնց միանշանակ կարելի է բնութագրել որպէս խորացւած ռազմավարական բնոյթ ունեցող յարաբերութիւններ, որոնք միտւած են յատկապէս տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացմանը:

Յիշենք՝ ադրբեջանա-իսրայէլական յստակ հակաիրանական բնոյթ կրող համատեղ յայտարարութիւնն Իսրայէլում՝ Ադրբեջանի դեսպանատան բացման արարողութեան ժամանակ, երբ երկու երկրներն ուղղակիօրէն հասկացնել տւեցին, որ այսպէս կոչւած իրանական սպառնալիքն իրենց համար կրում է գոյաբանական բնոյթ:

Կասկածից վեր է, որ իսրայէլա-ադրբեջանական յարաբերութիւնների կորագծում նկատւող կտրուկ վերելքը պայմանաւորւած է համատեղ այն խորքային վախով, որի հիմնական պատճառը մերձաւորարեւելեան ճակատի ակտիւ զարգացումներն ու զգալի տեղաշարժերն են:

Իրանն անշեղօրէն առաջ է շարժւում կարգաւորելու իր յարաբերութիւններն արաբական աշխարհի ներկայացուցիչների՝ Սաուդական Արաբիայի, Եգիպտոսի, Յորդանանի, ԱՄԷ-ի եւ Բահրէյնի հետ, ինչը խիստ անցանկալի է Բաքւի եւ նրա ռազմավարական դաշնակցի՝ Թել Աւիւի համար:

Ակնյայտ է, որ մեկնարկած գործընթացի յաջող աւարտի դէպքում՝

Ա-Իրանին համատեղ դիմակայելու համար, Իսրայէլի ստեղծած դաշինքային ցանցը, որը մի կողմից ներառում էր Սաուդական Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրէյնը, իսկ միւս կողմից՝ Եգիպտոսն ու Յորդանանը, զգալիօրէն կը կորցնի իր նշանակութիւնն ու գործառոյթը:

Իսրայէլը հասկանում է, որ այս իրավիճակում հակաիրանական ցանկացած գործողութիւն խիստ ռիսկային է, եւ մեծ հաւանականութեամբ մնալու է միայնակ, ինչն անցանկալի է:

Բ-Միեւնոյն ժամանակ, Բաքւում գիտակցում են, որ արաբական աշխարհի ներկայացուցիչների հետ յարաբերութիւնները կարգաւորելուց յետոյ, Իրանը հնարաւորութիւն կունենայ արաբական ճակատում ազատւած միջոցների զգալի մի մասը ուղղորդելու հիւսիսային ճակատ՝ ամրապնդելու իր դիրքերն Հարաւային Կովկասում, եւ չէզոքացնելու առկայ մարտահրաւէրները, յատկապէս եւ գլխաւորաբար՝ Սիւնիքի հետ կապւած:

Եւ եթէ հաշւի առնենք նախընտրական պայքարի փուլ թեւակոխած, յետերկրաշարժեան Թուրքիայում էրդողանեան վարչակազմի առաջնահերթութիւնները եւ սահմանափակ հնարաւորութիւնները, ապա ակնյայտ է դառնում, որ հարաւկովկասեան ընթացող իրադարձութիւններում, Բաքւին լիարժէք աջակցութիւն կարող է ցուցաբերել գրեթէ միայն Իսրայէլը, իսկ Թել Աւիւի հնարաւոր հակաիրանական գործողութիւնների միակ տրամպլինը ներկայ պահին հանդիսանում է Ադրբեջանը:

Աշխարհաքաղաքական այս նոր խմորումները, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի դիրքային տեղաշարժը տարածաշրջանում, մեզ յուշում է, որ Հարաւային Կովկասում վրայ է հասել ուժերի նոր դասաւորման, եւ ըստ դրա՝ բոլորովին նոր ստատուս-քւոյի ձեւաւորման ժամանակը:

Այս նոր իրողութիւնը, բնականաբար, ենթադրում է նոր մարտահրաւէրներ Հայաստանի համար: Նոր մարդահրաւէրների կողքին, սակայն, պաշտօնական Երեւանի համար բացւում է նաեւ նոր հնարաւորութիւնների պատուհան՝ որոշակիօրէն վերականգնելու իր կորցրած դիրքերը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական բարդ խաղում:

Հնարաւորութիւնների այս պատուհանի գլխաւոր եւ կարեւորագոյն բաղադրիչներից մէկն Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւններն են, որոնք օր առաջ պէտք է ստանան ռազմաքաղաքական բնոյթի՝ պաշտօնապէս ամրագրւած բովանդակութիւն:

Նման բովանդակութեամբ խորացւած յարաբերութիւններն առաջին հերթին պէտք է ենթադրեն անխտիր բոլոր ուղղութիւններով, ընդհանուր թշնամու դէմ համատեղ՝ բազմաբաղադրիչ ճակատի ստեղծում, ինչը երկու երկրներին լուրջ լծակներ եւ հնարաւորութիւններ կընձեռի չէզոքացնելու Բաքւի (իմա՝ ադրբեջանաթուրքական դաշինքի) ծաւալապաշտական նկրտումներն ու հեռահար նպատակները տարածաշրջանում:

Սա օրագարկային առաջնահերթութիւն է յատկապէս Հայաստանի համար, որը կանգնած է հերթական պատերազմի արհաւիրքին դէմ-յանդիման:

Նման հնարաւորութեան ձեռքից բաց թողնելը պատմական նշանակութեան ճակատագրական մեծ՝ աններելի սխալ կը լինի: Իսկ պատմութիւնը սովոր է պատժելու նրանց, ովքեր բաց են թողնում ընձեռւած հնարաւորութիւններն ու մոռանում են իր դասերը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company