ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

1938 թվականին Թուրքիան նացիստական Գերմանիայից թունավոր գազ է գնել՝ քուրդ ալևիներին և հայերին սպանելու համար

11 Ապրիլ 2023

Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ օգտագործել Դերսիմի կոտորածի ժամանակ»։

Թեև առաջին անգամը չէ, որ այս տեղեկությունը բացահայտվում է, սակայն պրոֆեսոր Աքչամը վերհանել է լրացուցիչ թուրքական փաստաթղթեր, որոնք հաստատում են Աթաթուրքի և Ինոնյուի կողմից պատվիրված այս սարսափելի կոտորածի մանրամասները: Երկու թուրք ղեկավարները 1937 թվականին գաղտնի հրամանագիր են ստորագրել Գերմանիայից 20 տոննա թունավոր մանանեխի գազ և 24 երկշարժիչ ինքնաթիռ գնելու համար՝ օդային ճանապարհով տարածման և ռմբակոծման միջոցով քուրդ ալևիներին և հայերին ոչնչացնելու համար, որոնք թաքնվում էին Դերսիմի լեռնային քարանձավներում։

Դերսիմի հազարավոր հայ բնակիչները Հայոց ցեղասպանության վերապրածներ էին, որոնք փախել էին և իրենց կյանքը փրկելու համար դավանափոխվել ալևիզմի։

Վերջին տարիներին շատ հոդվածներ և գրքեր են հրատարակվել, որոնք փաստում են Հիտլերի հիացմունքը Աթաթուրքի նկատմամբ: Թուրքական կառավարության և նացիստական Գերմանիայի համագործակցությունն այս երկու պետությունների հանցավոր գործընկերության ևս մեկ վկայություն է։ Անգամ այսօր թուրքական զինուժը շարունակում է օգտագործել վերջին տարիներին Գերմանիայից գնված թունավոր գազերը՝ խախտելով Քիմիական զենքի մասին կոնվենցիան՝ ոչնչացնելու համար քրդերին Թուրքիայում և ենթադրաբար Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։

Դերսիմի կոտորածի հեգնական շրջադարձերից մեկը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ որբացած հայուհի Սաբիհա Գյոքչենի մասնակցությունն է, որին Աթաթուրքը հետագայում որդեգրել էր որպես իր դուստր:

Նա դարձել է Թուրքիայի առաջին կին օդաչուն և մասնակցել Դերսիմի ռմբակոծմանը, որը վերանվանվել է Թունջելի։

Հայտնի չէ, թե արդյոք նա տեղյակ է եղել, որ մասնակցում է իր նման ցեղասպանությունից փրկված իր հայրենակիցների սպանությանը։ Ստամբուլի երկու օդանավակայաններից մեկը կոչվել է նրա անունով՝ որպես «Պատերազմի հերոս»։

Թուրքական դատարանը 2011 թվականի մարտին որոշում է կայացրել, որ թուրքական կառավարության կողմից Դերսիմում տեղի ունեցած ջարդերը օրենքի համաձայն չեն կարող ցեղասպանություն համարվել, քանի որ դրանք համակարգված կերպով ուղղված չեն եղել էթնիկ խմբի դեմ: Այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2011 թվականին լինելով վարչապետ, ներողություն խնդրեց 1938 թվականին Դերսիմի ջարդերի համար: Էրդողանի ներողությունը կասկածանքով դիտվեց որպես պատեհապաշտ քայլ՝ Թուրքիայի քրդական մեծ բնակչության ձայները կառավարության գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP) շահելու համար, որը Աթաթուրքի Հանրապետական կուսակցության շարունակությունն է: Էրդողանը Դերսիմի ջարդերը որակեց որպես «մեր նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունը»։ Նա հավելեց, որ թեև ոմանք փորձում էին արդարացնել սպանությունները որպես օրինական պատասխան տեղի ունեցողիրադա րձություններին, դա իրականում «գործողություն էր, որը մշակված էր քայլ առ քայլ…

Դա աղետ է, որն այժմ պետք է համարձակորեն քննվի: Կուսակցությունը, որը պետք է առերեսվի այս միջադեպին, իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ։ Այս արյունալի աղետի հետևում կանգնածը CHP-ն է, որ պետք է առերեսվի այս միջադեպին»: Այս մեկնաբանությունները ընդգծված ուղղված էին ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որն իրականում Թունջելիից է և 2023 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդը: Հետաքրքիր է, արդյոք Էրդողանը նույնպես ներողություն կխնդրե՞ր Հայոց ցեղասպանության համար, եթե այժմ Թուրքիայում բնակվող միլիոնավոր հայ ընտրողներ լինեին:

Իր հոդվածի ծանոթագրություններից մեկում Աքչամը վկայակոչել է Գերմանիայի խորհրդարանի մի փաստաթուղթ, որտեղ մի քանի անդամներ 2019-ին Գերմանիայի կառավարությունից պահանջել են թուրքական կողմից նացիստական Գերմանիայից թունավոր գազի և ինքնաթիռների գնման մանրամասները։ 1938-ին Թուրքիա են բերվել նաև քիմիական զենքի գերմանացի փորձագետներ՝ զինվորականներին թունավոր գազի օգտագործման ուսուցման համար։ Գերմանական կառավարությունն իր պատասխանում ընդունել է «[Դերսիմի] զոհերի և նրանց ժառանգների տառապանքը» և ավելացրել. «Դաշնային [Գերմանիայի] կառավարությունը պատրաստ է քննելու Գերմանիայի մասնակցությունը, եթե  Թուրքիայի կողմից ընթացք ստանան այն ժամանակվա իրադարձությունները»։

Թեև այս զանգվածային սպանությունները չեն կարող արդարացվել որևէ պարագայում, թուրքական կառավարությունը 1930-ականներին փորձում էր ճնշում գործադրել ներքին ընդդիմության վրա և իր իշխանությունը պարտադրել Դերսիմի շրջանում: 1936 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Աթաթուրքը Դերսիմը բնութագրել է որպես «Թուրքիայի ամենակարևոր ներքին խնդիրը»:

Թուրքական կառավարությունը, վարելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների թուրքացման քաղաքականություն, 1936 թվականին ընդունել է «Թունջելի նահանգի վարչակազմի մասին օրենքը», որի նպատակն էր տեղի բնակչությանը վերաբնակեցնել Թուրքիայի այլ շրջաններ։ Ավելի քան 50 հազար թուրք զինվոր ուղարկվեց Դերսիմ։ Նրանք բռնեցին և կախաղան հանեցին տեղական ապստամբության ղեկավարներին և անխտիր ռմբակոծեցին ու սպանեցին նրա հազարավոր բնակիչներին: Թեև թուրքական կառավարությունը խոստովանել է, որ Դերսիմի 13 806 բնակիչ է սպանվել, ոմանք նշում են, որ զոհերի թիվը շատ ավելի բարձր է՝ 70 հազար և ավելի: Փրկվածներից շատերին տեղափոխել են երկրի այլ շրջաններ, իսկ քուրդ աղջիկներին հանձնել թուրք ընտանիքներին՝ որդեգրման համար։

Ցավոք, Թուրքիան դեռևս ժխտում է իր անցյալի զանգվածային հանցագործությունները: Դերսիմի կոտորածն
ընդամենը մեկ օրինակ է տարբեր փոքրամասնությունների բնաջնջման, որն սկսվել է Օսմանյան կայսրությունում
և շարունակվել Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company