ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Խոսում են խաղաղության մասին, անընդհատ տարածք ու մարդ ենք կորցնում

12 Ապրիլ 2023

«Սահմանները թափանցիկ են, ծակ են, ադրբեջանցիք հանգիստ մտնում են Հայաստանի Հանրապետության տարածք», – «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահման ադրբեջանցիների ներթափանցելուն՝ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Զրույցից հատված ներկայացնում ենք ստորև.

– Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանցիներ են անցել Հայաստան, և մեկը ձերբակալվել է, բայց այլ մանրամասներ չկան, այդ թվում և ԱԱԾ-ից։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունեցել։

– Սահմանները թափանցիկ են, ծակ են, ադրբեջանցիք հանգիստ մտնում են Հայաստանի Հանրապետության տարածք։ Կարծում եմ, որ մոլորվել չէ, դա թշնամական գործողություն է, որովհետև եթե մոլորված լիներ, պետք է գնար հանձնվեր, ասեր՝ կներեք, մոլորվել եմ։ Այդպես շատ է եղել, որ մոլորվում են մառախուղի պատճառով և այլն, ռուսների միջոցով վերադարձվում են իրար, բայց սա ավելի հակված եմ դիվերսիա դիտել։ Շատ կասկածելի է Ազատ գյուղում 15 զինվորականների ողբերգական մահը, էլի կան մարդիկ, ովքեր դրա մեջ տեսնում են դիվերսիա և, անհիմն չեն իրենց կասկածները, այսինքն՝ ինչպե՞ս եղավ, որ մարդիկ այրվեցին մահճակալից վեր չկացած։

Վերջերս՝ անցած ուրբաթ, մենք «Հայաստան» խմբակցության չորս պատգամավորներով գնացինք Տեղ-Կոռնիձոր, տեսանք, որ թուրքերը շվշվացնելով մտել են Հայաստանի Հանրապետության տարածք, մարդկանց տարածքում են գտնվում, որևէ դիմադրության չեն արժանացել։ Սա է մեր սահմանների վիճակը։ Սա գալիս է նրանից, որ Փաշինյանն ասում էր՝ այն սարի համար, որ տարվա կեսը ձյուն է, հո կռիվ չենք անի։ Ադրբեջանցիք էլ ասում են՝ դե կռիվ չեք անում, տվեք, ինչքան սար կա, որի գլխին տարվա կեսը ձյուն է, տվեք մեզ։

– Ես ԱԱԾ-ին մեջբերեմ, երկու փաստարկ, առաջինը, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում, որը Դուք հիշատակեցիք, դիրքեր չեն եղել, որովհետև դիրքերը բարձունքներում են լինում…

– Ե՞վ։ Դիրքերը դնում են բարձունքում, որպեսզի թույլ չտան, որ ստորոտ թուրքերը մտնեն, բա այդ բարձունքի դիրքերով ինչո՞ւ չեն կանխել, այսինքն՝ ի՞նչ, որ սարի գլխին դիրք է եղել, թուրքը կարող է շվշվացնելով գա, մտնի ՀՀ տարածք։ Երկուշաբթի օրը, օրինակ, Տեղից մարդ էր եկել, ասում է՝ թուրքերը եկել, մտել են իմ դաշտ։ Այդ դիրքերը, որ սարի գլխին են, բարձունքում են, ինչո՞ւ չեն կանխել ադրբեջանցիների ներթափանցումը։

– Եվ հաջորդը, որ այդ խնդրին «հայկական կողմը մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։

– Գիտեք, թուրքը որ մտնի Երևանի մատույցներ, լավ հարավից գամ՝ գա, հասնի Նորագավիթ, կարող է իրենք ասեն՝ մենք, որպեսզի էսկալացիա չլինի, թուրքերին Նորագավիթից դուրս չենք շպրտի։

– Դե Դուք խտացնում եք գույնը, բայց այդ հատվածում եթե կրակ բացեին, մեկ էլ տեսար՝ վերաճում էր լայնածավալ պատերազմի։

– Լավ, դրա համար էլ առանց կրակ բացելու մարդիկ մտնում են երկրի տարածք։ Կա իշխանություն, իշխանությունը պարտավոր է ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունը, իր բնակիչների անվտանգությունը։ Հիմա ի՞նչ ասի, ասի՝ մենք չենք կարող, մեր սահմանը չենք փակում, չենք պաշտպանում մեր սահմանը, որովհետև կարող է պատերազմի վերածվի։

Երկրորդը՝ ընդհակառակը մի անգամ չես բացում, կգան, էլի կգան։ Չե՞ք կարծում չէ, որ միակ խոցելի տեղը կարող է այդ հատվածը լինել, և երկրորդը՝ այս մարդիկ չեն հասկանում, որ ադրբեջանցիների վարքագիծը պայմանավորված չէ իշխանությունների՝ հայկական կողմի վարքագծով, ադրբեջանցիք ունեն իրենց քաղաքական նպատակը, այդ նպատակը պանթուրքիզմն է, ցամաքային կապ հաստատելն է Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, իրենք դրան գնում են։ Այնպես որ, նրանք, ովքեր ասում են՝ Ղարաբաղը տանք, ամեն ինչ լավ կլինի, սխալվում են, որովհետև թուրքերի ուզածը մենակ Ղարաբաղը չէ, Արցախի Հանրապետությունը չի, արդեն Սյունիքի մասին են խոսում։ Երկու տարի առաջ մենք որ ասում էինք՝ թուրքերը վաղը հիշեցնելու են, որ Վայքը ժամանակին կոչվել է Ազիզբեկով, հիմա դա անում են, արդեն խոսքը գնում է, որ պետք է վերադառնան։ Սրանք փշի-փշի են անում անընդհատ, փորձում են թուրքերին սանձել, չի ստացվում, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են զիջել։

– Զիջո՞ւմ է արդյոք, երբ վարչապետն ասում է, որ չէ, որոշակի բարելավում կա, 12 կմ-ից 7-ի տեղակայման կետերը հստակեցված են, 5-ն են մնացել։

-Ուրեմն, 5 կիլոմետրը …, զրոյական կետ էր, մենք ունեինք 12 կմ կայուն հատված, հիմա 5 կիլոմետրով ադրբեջանցիք մխրճվել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Է, ինչ լավ է, փառք Աստծո, կարային չէ 25 մտնեին։ Այդ տրամաբանությամբ որ գնանք, նշանակում է՝ ինչ լավ է։ … Իրենց 5-ն է պետք, 5-ն են գրավել։ Որ ԱԱԾ-ն ասում է 100 մետր, 300 մետր են եկել, իրենց 100 մետր է պետք եղել, որովհետև բլրակները, որոնց վրա իրենք կան, կամ այն ձորակը, 100 կամ 300 մետր է եղել, իսկ Վայոց Ձորից ինչքա՞ն են մտել։ Հիմա խոսում են խաղաղության մասին, մենք անընդհատ տարածք ենք կորցնում, մարդ ենք կորցնում։

Կարլեն Ասլանյան

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company