ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Եթէ Այդպէս Էր, Ինչո՞ւ Պաքուն Կը Մերժէր Մատրիտեան Սկզբունքները

12 Ապրիլ 2023

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստին վարչապետ Փաշինեան կատարեց յայտարարութիւն այն մասին, որ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման ուղղութեամբ հայկական կողմը ունեցած է հայեցակարգային երկու ուղղութիւն: Մինչեւ մատրիտեան սկզբունքներ հայկական կողմը շեշտած է, որ Արցախը Խորհրդային Միութեան կազմաքանդումին առընթեր, ինչպէս միւս հանրապետութիւնները, ինքնորոշուած է եւ դուրս եկած Խորհրդային Միութենէն, իսկ մատրիտեան սկզբունքներու որդեգրումով հայկական կողմը ընդունած է, որ Արցախը մաս կազմած է Ազրպէյճանի կազմին, եւ որ նշուած է, որ Արցախի կարգավիճակը պիտի ճշդուի Ազրպէյճանի հետ համաձայնաբար: Ըստ վարչապետին, հայկական կողմը ընդունած է, որ կարգավիճակը պէտք է ճշգրտուի, եւ այդ ճշգրտումը համաձայնեցուած պէտք է ըլլայ Ազրպէյճանի կողմէ:

Մատրիտեան սկզբունքներու փոխզիջումնային առանցքային բանաձեւը «կարգավիճակ տարածքներու դիմաց»-ն է: Այսինքն ամէն բանէ առաջ Ազրպէյճանը պիտի ընդունի Արցախի անկախ կարգավիճակը:

Բայց նախ տեսնենք, թէ մատրիտեան սկզբունքներուն մէջ կարգավիճակի հարցով ի՛նչ ամրագրուած էր:

Մատրիտեան 14 կէտերէ բաղկացած սկզբունքներուն առաջինը կը վերաբերի կարգավիճակի ճշդումի խնդիրին:

1) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կ՛որոշուի հանրաքուէի միջոցով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կ՛ընձեռէ կամքի ազատ եւ իրական արտայայտում: Հանրաքուէի ժամկէտներն ու մանրամասնութիւնները կողմերը կը համաձայնեցնեն ապագայ բանակցութիւններուն, ինչպէս նկարագրուած է 9-րդ կէտին մէջ: Լեռնային Ղարաբաղի բնակչութիւն ըսելով կը հասկցուին 1988 թուականին ազգային համամասնութեամբ ԼՂԻՄ-ի մէջ ապրող բոլոր ազգերը այնպիսի ազգային համամասնութեամբ, ինչպէս եղած է մինչեւ հակամարտութեան սկիզբը: Հանրաքուէի ընթացքին հարցի կամ հարցերու ձեւակերպման սահմանափակում չ՛ըլլար: Տարբեր կարգավիճակներ կրնան ձեւակերպուիլ իբրեւ հանրաքուէի առաջադրանք:

Յղում կատարուած է 9-րդ կէտին, որ կը խօսի կողմերու համանախագահող երկիրներու հետ համագործակցելով չորս առանձին կոմիտէներ յառաջացնելու սկզբունքին մասին: Այդ կոմիտէները պիտի գործեն համախոհութեան սկզբունքով եւ ճշդեն`

-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշման հանրաքուէի մանրամասնութիւններն ու ժամանակի յստակեցումը:

-4-րդ կէտով նկարագրուած հայեցակարգի հիման վրայ միջանցքին վերաբերող թեքնիք մանրամասնութիւններու մշակումը:

-Այս հիմնարար սկզբունքներուն մէջ տեղ չգտած բոլոր մնացած հարցերու գնահատումը:

-Քելբաջարի շրջանը` ԵԱՀԿ-ի յանձնախումբի միջազգային մշտադիտարկումէն Ազրպէյճանի վերականգնուող լիակատար վարչական վերահսկողութեան ներքոյ փոխանցելու մանրամասնութիւններու մշակումը:

Բանակցութիւնները երկկողմանի են: Հետեւաբար համաձայնութիւն պէտք է գոյանայ երկու կողմերուն միջեւ: Եթէ կարգավիճակի յստակեցման մեքանիզմի ճշդումը Ազրպէյճանի հետ կը համաձայնեցուի, ապա ինքնաբերաբար չ՛ենթադրեր, որ Ազրպէյճանէն ինքնորոշուած ըլլալ կը նշանակէ. կամ աւելին` Արցախը Ազրպէյճանի մաս նկատել կը նշանակէ, ինչ որ կը ներկայացնէ վարչապետը:

Պատերազմը Արցախ-Ազրպէյճան է: Ճիշդ բնորոշումով Արցախը կ՛ինքնապաշտպանուէր, չենթարկուելու համար Պաքուի կողմէ կիրարկուող ցեղային զտումի քաղաքականութեան: Կ՛ինքնորոշուէր ցեղասպանութիւնը կանխարգիլելու համար:

Անվտանգութեան գօտիներ կը ստեղծէր ցեղասպանական վտանգը հեռացնելու մօտեցումով: Հրադադարի համաձայնութիւնը Արցախի, Ազրպէյճանի եւ Հայաստանի ստորագրութիւնները կը կրէր: Բանակցութիւններուն Հայաստանի Հանրապետութիւնը կը մասնակցէր իբրեւ Արցախի անվտանգութեան գլխաւոր երաշխաւորը: Հետագայ համաձայնութիւնները պիտի ըլլային Հայաստանի եւ Ազրպէյճանի կողմէ, ըստ բանակցային ձեւաչափի: Ինքնորոշման իրաւունքի իրացման եղանակի եւ գործիքակազմի կամ այլ մանրամասնութիւններու համաձայնեցումը եւս պիտի կայանար հակամարտող կողմերուն միջեւ:

Այս բոլորը շրջանցելով յայտարարելը, որ մատրիտեան սկզբունքներուն շուրջ բանակցելով հայկական կողմը ընդունած կ՛ըլլայ Արցախը իբրեւ Ազրպէյճանի մաս, հարուածել է հայկական կողմի բանակցային դիրքերը:

Եթէ այդպէս էր, ինչո՞ւ կարգավիճակի ճշդումի մանրամասնութիւններուն շուրջ կ՛ընթանային բանակցութիւնները: Մանաւանդ, ինչո՞ւ Պաքուն կը մերժէր մատրիտեան սկզբունքները:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company