ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նրանց «ապագան» ու մեր բզկտւող հայրենիքը

13 Ապրիլ 2023

Տեղ համայնքում ադրբեջանական սադրանքից օրեր առաջ, Ն. Փաշինեանն անդրադառնալով Տեղ-Կոռնիձոր հատւածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացւած սահմանաճշտման աշխատանքներին յայտարարեց, որ դրանց արդիւնքում իրավիճակն «էականօրէն բարելաււել է»:

Սիւնքում, իրավիճակի «էական բարելաււման» մասին Փաշինեանի հերթական մերկապարանոց յայտարարութեանը թիթեռնիկի կեանք էր անհրաժեշտ, որպէսզի կրկին անգամ պարզ դառնայ, որ Ադրբեջանը չի փոխել, եւ մտադիր էլ չէ փոխելու իր ձեռագիրը:

Առհասարակ Բաքւի վերջին ամիսների (եւ ոչ միայն) գործողութիւնները երիցս ամրապնդում են այն մօտեցումը, որ Ալիեւի բռնապետական վարչակազմի նպատակը ոչ թէ Հայաստանի հետ խաղաղութեան կայացումն է, այլ՝ տարածաշրջանն առանց հայի եւ Հայաստանի (Արցախը ներառեալ) տեսնելու պանթուրքիստական հրէշաւոր ծրագրի իրագործումը:

Այս իրողութիւնն արդէն ակնյայտ է բոլորին, բացառութեամբ ՀՀ գործող իշխանութիւններին, որոնք դեռեւս պատրաստ են թշնամուն զիջել ցանկացածը, միայն թէ ամբողջովին կեանք կոչեն իրենց հակազգային օրակարգը, որի բանալի սահմանումներն են «խաղաղութեան դարաշրջան», «ապագայ կա՛յ» եւ «լաւ ապրել» մտագարութիւնները:

Յիշեցման կարգով.

-Նրանք Արցախը «ծանր բեռ» յայտարարեցին, որից օր առաջ ազատւել էր պէտք՝ «լաւ ապրելու» համար,

-ոսոխին յանձնւած Շուշին «դժգոյն ու դժբախտ» քաղաք յայտարարեցին, որպէսզի արդարացնեն 20-րդ դարի երկրորդ կէսի իր մեծագոյն յաղթանակի խորհրդանիշից, հայ մարդուն զրկելու իրենց անպատւաբեր եւ դաւաճանական քայլը,

-Գորիս-Կապան ճանապարհը զիջեցին, որ թշնամին չյարձակւի,

-«էն սարի ծայրին» գտնւող Սեւ լճի համար որոշեցին «անիմաստ» չպատերազմել,

-Աղաւնօն ու Բերձորը թշնամունը յայտարարեցին ու յանձնեցին,

-Ջերմուկում ու Վարդենիսում թշնամին առաջ եկաւ ու ամրապնդւեց նոր դիրքերում, իսկ նրանք խօսեցին օր առաջ խաղաղութեան պայմանագիր կնքելու իրենց «անկոտրում կամքի» մասին:

Եւ հէնց այս խորն ու անյատակ թւացող գորշ իրականութեան ֆոնին է, որ մենք վերջապէս պէտք է ընդունենք կայացած այն փաստը, որ ՀՀ օրւայ իշխանութիւններից որեւէ ակնկալիք չպէտք է ունենալ Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնն ու քաղաքացիների պաշտպանւածութիւնն ապահովելու գործում:

Մենք պարտաւոր ենք գիտակցել, որ այս համազգային խայտառակութիւնն ու նւաստացումը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկին են այս իշխանութիւնները, իսկ իրավիճակը կը շտկւի այն պահին միայն, երբ Հայաստանում կը ձեւաւորւի ազգային, պետականամէտ իշխանութիւն:

Սթափւել է պէտք: Հայոց պետականութեանը սպառնացող վտանգներն ու մարտահրաւէրները գնալով շատանում ու խորանում են՝ կրելով գոյաբանական բնոյթ, իսկ մի օր կարող է շատ ուշ լինել պետականութեան գահավիժող ընթացքը կանգնեցնելու համար:

«ԱԼԻՔ»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company