ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր նպատակը մեկ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելն է

20 Ապրիլ 2023

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի նպատակների եւ արդյունքների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:

-Ապրիլի 18-ի Ազգային ժոողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել: Ասել է, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

– Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ղեկին մի թրքահպատակ խումբ է կանգնած, որն ամեն բան ուրացել է, եւ փորձում են Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի: Թշնամու հետ սինխրոն աշխատում են: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եւ ինչ է ուզում անել նա, ըստ իս` ակնհայտ է, խնդիրն այն է, որ պետք է սրա դեմն առնենք, այս հայրենադավներից պետք է ազատվենք:

– Վերջին շրջանում Դուք շրջագայությունների էիք մեկնել սփյուռքի հայկական գաղթօջախներով` Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ: Այս երկրներում վերջին շրջանում հանդիպումներ եք ունեցել: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ի՞նչ նպատակով էիք մեկնել:

– Նպատակը թե՛ քաղաքական հանդիպումներն էին, թե՛, ամենակարեւորը` սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները: Սփյուռքահայերի հետ տարբեր հանդիպումներ ունեցա, այդ թվում` կուսակցական հանդիպումներ քաղաքական ուժերի հետ: Հիմնական նպատակը համայնքային հանդիպումներն էին: Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի մասին մեր հայրենակիցներին բացատրություն տալը բավականին կարեւոր է: Նպատակը, առհասարակ, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնականության վերականգնումն է:

– Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Սփյուռքահայերն ի՞նչ կարծիք ունենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

– Հաշվի առնելով պարբերական շփումները՝ կարող եմ հստակ ասել, որ մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղակի անընդունելի է: Հայաստան-սփյուռք հարաբերությունները եւս մտահոգիչ են: Առհասարակ, սփյուռքում կա մեծ շփոթություն եւ անորոշություն՝ այսօրվա Հայաստանի հետ կապված:

– Ո՞ւմ հետ եք հանդիպել, ո՞ր կառույցների, միայն դաշնակցականների՞:

– Ոչ: Օրինակ` Լոս Անջելեսում եւ Ռուսաստանում տեղի է ունեցել համայնքային բաց հանդիպում, որոնց մասնակցել է 700 հոգի: Կուսակցական, քաղաքական հանդիպումներից զատ, առաջնահերթությունը տրվել է մեր հայրենակիցների հետ հանդիպումներին: Հիմնական նպատակը հասարակության հետ հանդիպելն է եղել:

– Հայաստանի եւ սփյուռքի դաշնակցականների մտածողության, վերաբերմունքի մեջ կա՞ն էական տարբերություններ:

– Չկան տարբերություններ եւ չեն էլ կարող լինել: Մեր նպատակը մեկ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելն է: Դաշնակցության մեջ պետք չէ դրսի ու ներսի դաշնակցականներ փնտրել: Ոչ մի տարբերություն չկա:

– Ըստ Ձեզ, այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին:

– Շատ կարեւոր են նման հանդիպումները` մի քանի իմաստով: Նախ հնարավորություն է՝ մարդկանց ուղղելու իրենց իսկ հուզող բազմաթիվ հարցերը: Սա շատ կարեւոր է: Իրական վիճակը ներկայացնելը եւս շատ կարեւոր է: Ուժերը գործնականում համախմբելու քննարկումները եւս շատ կարեւոր են: Սփյուռքում եւս իշխանություններն իրենց խամաճիկներն ունեն: Ամեն կերպ սփյուռքը պառակտող, ապատեղեկատվություն տարածող խամաճիկների դեմ նման հանդիպումները եւս շատ կարեւոր են:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company